Ալբոր գմբեթ (լատին․՝ Albor Tholus), հանգած հրաբուխ Էլիզիում սարահարթում Մարսի վրա։ Գտնվում է 18°48′ հս․. լ. 150°24′ ավ. ե. / 18,8° с. ш. 150,4° в. д. / 18.8; 150.4 կոորդինատներում, ավելի հարավ քան Էլիզիում լեռը և Հեկատա գմբեթը։

Ալբոր գմբեթ
լատին․՝ Albor Tholus
Ալբորի գմբեթ․ ուղեծրակայանների կատարած լուսանկարների հիման վրա կառուցած մոզային պատկեր
Տեսակգմբեթ և Վահանային հրաբուխ
ԵրկիրՄարս
ՏեղադրությունՄարսի սիմվոլ Մարս մոլորակ
Բարձրություն (ԲԾՄ)4500 մ
Հարաբերական բարձրություն4,5 կմ[1] մ
Երկնային մարմինՄարս
Ալբոր գմբեթ (Մարս)##
Ալբոր գմբեթ (Մարս)
Պատկերներ Վիքիպահեստում

Հրաբուխի բարձրությունը հասնում է 4,5 կմ-ի, իսկ ստորոտի տրամագիծը կազմում է 160 կմ։ Նրա կալդերայի տրամագիծը կազմում է 30 կմ, իսկ խորությունը 3 կմ։ Այսպիսով, այն կարող է իր մեջ ամբողջությամբ տեղավորել երկրային Էթնա հրաբուխը[2]։

Համեմատելով երկրային հրաբուխների հետ Ալբոր հրաբուխի կալդերան չափազանց խորն է, ամենախորը տեղում համարյա հասնում է հրաբուխի ստորոտին[2]։

Համաձայն «Մարս էքսպրես» սարքի տվյալների վերլուծության, Էլիզիում սարահարթի հրաբուխները ակտիվ են եղել չափազանց երկար ժամանակի ընթացքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել