Ալբին Կուրտի (ալբ․՝ Albin Kurti, մարտի 24, 1975(1975-03-24)[1], Պրիշտինա), Կոսովոյի քաղաքական գործիչ։ Ինքնորոշում կուսակցության առաջնորդ։

Ալբին Կուրտի
 
Կուսակցություն՝ Vetëvendosje!?
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 24, 1975(1975-03-24)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Պրիշտինա
Քաղաքացիություն  Կոսովո
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Սովորել Է Պրիշտինայի համալսարանում, Պրիշտինայի համալսարանի ուսանողների անկախ միության ղեկավարն էր և ալբանացի ուսանողների հուզումների կազմակերպիչներից մեկը, որոնք հանդես էին գալիս Հարավսլավիայի փլուզման և տեղի սերբերի վտարման օգտին։ 1997 թվականին նա միացավ Կոսովոյի ազատագրման բանակի գրոհայիններին։ 1997-1999 թվականներին նա կազմակերպել էր ուսանողների բողոքի ցույցերը Պրիշտինայում և Կոսովոյի այլ խոշոր քաղաքներում։ 1999 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 2001 թվականին Միլոշևիչի անկումից հետո ազատ է արձակվել նոր հարավսլավական կառավարությունը։

Այդ ընթացքում նա ստացել է Կոսովոյի անջատողականների ամենահայտնի առաջնորդներից մեկի կարգավիճակը։ Կուրտին ձեռք է բերել լայն քաղաքական փորձ և աջակցություն արտասահմանում Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բրյուսելում, Կոպենհագենում և Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում։ Նա հանդիպել է նաև Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

2020 թվականի մարտի 25-ին Կոսովոյի խորհրդարանը անվստահության վոտում է հայտնել Կուրտիի կառավարությանը COVID-19 համավարակի հետ կապված արտակարգ դրություն մտցնելուց հրաժարվելու համար[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Парламент непризнанного Косова вынес вотум недоверия правительству Албина Курти». ТАСС. 2020 թ․ մարտի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Парламент Косово выразил недоверие премьеру из-за мер против COVID-19». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ մարտի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել