Ալբեր II (ֆր.՝ Albert II; մարտի 14, 1958(1958-03-14)[1][2][3][…], Prince's Palace of Monaco), լրիվ անվանումը՝ Ալբեր Ալեքսանդր Լուի Պիեր Գրիմալդի, Մոնակոյի գործող իշխանը։ 2005 թվականից ունի Վալենտինուայի դքսի կոչում։ Ալբերը Մոնակոյի նախկին իշխան Ռենե III-ի և հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի որդին է։ Սերում հանրահայտ Գրիմալդիների տոհմից։ Ունի Ձերդ պայծառափայլության (Sérénité) կոչում։

Ալբեր II
ֆր.՝ Albert II
 
Կրթություն՝ Նավալ դպրոց, Ամհերստի քոլեջ (1981) և Albert I Lycée?
Մասնագիտություն՝ բոբսլեիստ, քաղաքական գործիչ, ավտոարշավորդ, բնապահպան, ազնվական և կինոդերասան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 14, 1958(1958-03-14)[1][2][3][…] (66 տարեկան)
Ծննդավայր Prince's Palace of Monaco
Դինաստիա Գրիմալդիներ
Քաղաքացիություն  Մոնակո և  ԱՄՆ[4]
Ի ծնե անուն ֆր.՝ Albert Alexandre Louis Pierre Grimaldi
Հայր Ռենյե III[3]
Մայր Գրեյս Քելլի[3]
Ամուսին Շարլեն, Մոնակոյի իշխանուհի
Զավակներ Jazmin Grace Grimaldi?[3], Alexandre Grimaldi?[3], Princess Gabriella, Countess of Carladès?[3] և Jacques, Hereditary Prince of Monaco?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Հոր հիվանդությունից մինչև մահը՝ 2005 թվականի ապրիլի 6-ը եղել է ռեգենտ։

Կենսագրություն խմբագրել

Ալբերը մանկուց հետաքրքրվել է սպորտով, հատկապես ֆուտբոլով, լողով և ձյուդոյով։ Ալբերը 5 անգամ ներկայացրել է Մոնակոն Ձմեռային Օլիմպիական խաղերում։ 1985 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ։ 1985 թվականին մասնակցել է «Դաքար ռալլին»՝ տեխնիկական խնդիրների պատճառով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ Ալբերը համարվում է միակ գործող ղեկավարը, ով եղել է հյուսիսային բևեռում (2006 թվականի ապրիլի 16-ին)[19]։ Նա ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ և իր խոսքերով ճանաչում կառույցի գերիշխանությունը։

Ալբերը համարվում է Միջազգային Նապոլեոնական համայնքի պատվավոր նախագահը[20]։

Անձնական կյանք խմբագրել

Ալբերը երկար ժամանակ չուներ զուգընկերուհի։ Նա ունի երկու ոչ ամուսնական կապի արդյունքում ծնված երեխաներ, որոնք չեն կարող հավակնել գահին։

2010 թվականի հունիսին հայտարարվեց Ալբերի և նրա հարսնացու Շարլեն Ուիթսթոքի նշանադրության մասին, ով նախկին լողորդուհի և ուսուցչուհի էր ՀԱՀ-ում։ Հարսանիքը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 1-ին[21]։ 2011 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ քաղաքացիական պսակադրության կարգը, իսկ հուլիսի 2-ին՝ պաշտոնական արարողությունը[22][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. https://constitutioncenter.org/blog/monacos-twin-constitutional-succession-situation/
  5. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/161581
  6. http://www.diesacademicus.unibe.ch/content/diesacademicus2014/ehrungen/ehrendoktor_2014_fuerst_albert_von_monaco/index_ger.html
  7. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté // Journal de MonacoMonaco: 1979. — Iss. 6338. — P. 225. — ISSN 1010-8742
  8. https://web.archive.org/web/20120805200515/http://www.palais.mc/monaco/palais-princier/francais/s.a.s.-le-prince-albert-ii/biographie/biographie.63.html
  9. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté // Journal de MonacoMonaco: 2004. — Iss. 7680. — P. 1785. — ISSN 1010-8742
  10. Narodne novine (хорв.) // Narodne novine — 2009. — ISSN 1333-5618; 1849-2843
  11. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  12. Monitor Polski (польск.) // Monitor PolskiRządowe Centrum Legislacji, 1918.
  13. https://web.archive.org/web/20130116045901/http://www.palais.mc/monaco/palais-princier/english/royal-wedding/news/uniform-of-h-s-h-prince-albert-ii-of-monaco.2284.html
  14. https://www.balkanweb.com/meta-i-dorezon-princit-te-monakos-dekoraten-e-flamurit-kombetar/
  15. http://www.akorda.kz/ru/events/international_community/foreign_visits/prezident-kazahstana-nursultan-nazarbaev-vstretilsya-s-knyazem-monako-alberom-ii
  16. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  17. https://www.prezident.sk/article/prezident-prijal-monacke-knieza-alberta-ii-na-oficialnej-navsteve/
  18. https://www.imago-images.com/st/0156801616
  19. История Монако
  20. International Napoleonic Society(անգլ.)
  21. Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
  22. Князь и княгиня Монако обвенчались
  23. Князь Монако обвенчался с Шарлин Уиттсток

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր II» հոդվածին։