Ալբեր Ռու (ֆր.՝ Albert Roux, հոկտեմբերի 8, 1935(1935-10-08)[1], Սեմյուր-ան-Բրիոննե[1] - հունվարի 4, 2021(2021-01-04)[2][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), ֆրանսիական ծագմամբ անգլիացի խոհարար և ռեստորանատեր։ Եղել է Ռու տոհմի ռեստորանային բիզնեսի հիմնադիրը։

Ալբեր Ռու
ֆր.՝ Albert Roux
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1935(1935-10-08)[1]
ԾննդավայրՍեմյուր-ան-Բրիոննե[1]
Մահացել էհունվարի 4, 2021(2021-01-04)[2][1] (85 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունWest Suffolk College?
Մասնագիտությունշեֆ խոհարար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Officer of the Order of Agricultural Merit Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներՄիշել Ռու (կրտսեր)
Կայքalbertroux.co.uk
 Albert Roux Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալբերը ծնվել է Ֆրանսիայի Սեմյուր-ան-Բրիոննե կոմունայում, մսագործի ընտանիքում։ Մանկությունից միացել է ընտանեկան բիզնեսին։ 1949 թվականին ծնողները նրան ուղարկել են հրուշակագործություն սովորելու, որը տևել է մինչև 1954 թվականը։ Նախնական շրջանում նա աշխատել է որպես հրուշակագործ, որից հետո՝ 18 տարեկանում դարձել է անգլիացի պատգամավոր Նենսի Աստորի խոհարարը[4]։ Դրանից հետո նա եղել է Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան խոհարարը։ Հաջող աշխատանքի արդյունքում ձեռք է բերել հմտություն ու հարգանք։

Ալժիրում ժամկետային ծառայություն անցնելուց հետո Ալբերն աշխատել է Փարիզում բրիտանական դեսպանատանը, պատրաստել է սոուսներ։ Հետագայում Մեծ Բրիտանիայից հրավեր է ստացել մայոր Փիթեր Քասալեից և մեկնել այնտեղ։ Ութ տարի աշխատել է վերջինիս մոտ[5]։

1967 թվականին նա իր մոտ է հրավիրել իր եղբորը՝ Միշելին, որի հետ նրանք Լոնդոնի Չելսի շրջանում բացել են իրենց «Le Gavroche» ռեստորանը[6]։

Ռեստորանը 1981 թվականին տեղափոխվել է Լոնդոնի կենտրրոնում գտնվող Մեյֆեյր շրջան։

Ռեստորանը ստացել է «Միշլենի կարմիր էքսկուրսավար» երեք աստղ։ Այդ ժամանակ աշխարհում կար այդպիսի 25 ռեստորան։ 1972 թվականին Ալբերն ու իր եղբայրը բացել են նոր ռեստորան՝ «The Waterside Inn»։ Մեկ տարի անց նրանք բացել են հրուշակեղենի և մսամթերքի խանութներ։ Սեփական բիզնեսն ընդլայնելու նպատակով Ալբերն ու եղբայրը սկսեցին սննդի առաքման ծառայություն մատուցել։

Ալբեր Ռուն զբաղվում էր ոչ միայն ռեստորանային բիզնեսի զարգացման գործընթացով, այլ նաև կատարելագործում էր խոհարարական հմտությունները․ մասնավորապես նա հորինել է սննդի պատրաստման նոր տեխնոլոգիա․ ճաշատեսակը պատրաստում են մեծ ճնշման տակ և անմիջապես այն տեղափոխում վակուումային փաթեթավորմամբ։ Նման մեթոդը պահպանում է արտադրանքի համը, իսկ գաղտնիքը պարունակվում է փաթեթավորման սարքի մեջ։ Այդ գաղտնիքի համար Ռու եղբայրներին առաջարկվել է 250․000 ֆունտ ստեռլինգ, բայց Ալբերն ու Միշելը մերժել են այդ առաջարկը։

1990-ական թվականների սկզբին Ալբեր Ռուն հեռացել է ռեստորանային բիզնեսից և այն փոխանցել իր որդուն՝ Միշելին։

Ալբերը երկրորդ անգամ ամուսնացել է 2006 թվականին Շերիլ Սմիթի հետ և նրա հետ ապրել Սուրեյում և Լոնդոնում։ Մոտ տաս տարի միասին ապրելուց հետո նրանք ամուսնալուծվել են[7]։ Ալբերը երրորդ անգամ ամուսնացել է 2018 թվականին՝ պրոֆեսիոնալ ծառայությունների ֆիրմայի տնօրենի հետ։

Ալբեր Ռոն մահացել է 2021 թվականի հունվարի 4-ին Լոնդոնում՝ երկարատև հիվանդությունից հետո[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Albert Roux: Chef and culinary 'legend' dies aged 85BBC News.
  3. Albert Roux dead: Chef and restaurateur dies aged 85
  4. Walden, Celia (2010 թ․ ապրիլի 3). «Albert Roux interview: My recipe for success? Not going into the priesthood». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  5. «Albert Roux, OBE». Roux Scholarship. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  6. «Albert & Michel Roux – 2006». The S. Pellegrino World's 50 Best Restaurants. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  7. «Albert Roux is divorced by wife after he cheats on her with ex-model in the family bed». dailymail.co.uk. 2014 թ․ ապրիլի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  8. Hauser, Christine (2021 թ․ հունվարի 6). «Albert Roux, Chef Who Brought French Cuisine to London, Dies at 85». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  9. Ellis, David (2021 թ․ հունվարի 6). «Chef Albert Roux, who changed the way Britain ate, dies at 85». www.standard.co.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Ռու» հոդվածին։