Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս

Ալբերտ Վիկտոր Կլարենսի և Էվոնդեյլի դուքս (անգլ.՝ Albert Victor, Duke of Clarence and Avondale[Ն 1], հունվարի 8, 1864(1864-01-08)[1][2], Ֆրոգմոր հաուս, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1892(1892-01-14)[1][2], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Ուելսի արքայազն և արքայադուստր Էդուարդի և Ալեքսանդրայի ավագ որդին, Վիկտորյա թագուհու ավագ թոռը հայրական ուղիղ գծով։ Ողջ կյանքի ընթացքում արքայազն Ալբերտ Վիկտորը որպես Բրիտանական գահի ժառանգորդ զբաղեցրել է երկրորդ տեղը հորից հետո։

Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս
անգլ.՝ Albert Victor of Wales
 
Կրթություն՝ Թրինիթի քոլեջ և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 8, 1864(1864-01-08)[1][2]
Ծննդավայր Ֆրոգմոր հաուս, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հունվարի 14, 1892(1892-01-14)[1][2] (28 տարեկան)
Վախճանի վայր Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Prince Albert Victor Christian Edward of Wales
Հայր Էդուարդ VII[3]
Մայր Ալեքսանդրա Դանիացի[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ընտանիքում նրան «Էդի» էին կոչում։ Ալբերտ Վիկտորը երիտասարդ հասակում ստացել է Բրիտանական թագավորական նավատորմի կադետի կոչում և շատ ճանապարհորդել է աշխարհով մեկ։ Հասնելով հասունության նա մտել է Բրիտանական բանակ, սակայն որևէ կարևոր ծառայողական պարտականություն իր վրա չի վերցրել։ Ամուսնության երկու անհաջող փորձերից հետո Ալբերտ Վիկտորը 1891 թվականին նշանվել է իր հեռավոր ազգականուհի Մարիա Թեքսացու հետ, սակայն մի քանի շաբաթ անց արքայազնը մահացել է գրիպի համաճարակից։ Ալբերտ Վիկտորի հարսնացուն հետագայում դարձել է նրա կրտսեր եղբոր` Ջորջի կինը, որը 1910 թվականից թագավոր է դարձել։

Արքայազնի մտավոր ունակությունները, սեռական կյանքը և հոգեկան առողջությունը դարձել են բազմաթիվ շահարկումների առարկա։ Լուրերը նրան կապել են բազմաթիվ սկանդալների հետ, մասնավորապես Քլիվլենդ սթրիթի սկանդալը, որտեղ եղել է միասեռական հասարակաց տուն, սակայն ոչ մի համոզիչ ապացույց չկա այն մասին, որ արքայազնը երբևէ եղել այնտեղ կամ ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում։ Որոշ ժամանակակիցներ պնդում էին, որ Ալբերտ Վիկտորը սերիական մարդասպան է եղել, ով հայտնի է որպես Ջեկ մոլագար (անգլ.՝ Jack the Ripper), սակայն նման պնդումներն էլ իրական չեն կարող համարվել, քանի որ ժամանակակից փաստաթղթերը ցույց են տալիս, որ կատարված սպանությունների ժամանակ Ալբերտ Վիկտորը Լոնդոնից բացակայել է։

Մանկություն խմբագրել

Ալբերտ Վիկտորը ծնվել է 1864 թվականի հունվարի 8-ին թագավորական ընտանիքի նստավայր Վինձորի Ֆրոգմոր հաուսում և եղել է Ուելսի արքայազն Էդուարդի և նրա կնոջ` Ալեքսանդրա Դանիացու վեց երեխաներից ավագը։ Տղան լույս աշխարհ է եկել ժամկետից երկու ամիս առաջ, թագուհի Վիկտորիայի կամքով անվանակոչվել է Ալբերտ Վիկտոր` ի պատիվ հենց Վիկտորիայի և նրա հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ալբերտի[5][Ն 2], սակայն ընտանիքում ծնողները նրան կոչում էին «Էդի» մականունով։ Այն փաստը, որ տղայի անունը ընտրել էր Վիկտորիա թագուհին, անակնկալ էր երեխայի մոր` Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի համար։ Նա այդ մասին տեղեկացել էր իր ֆրեյլինից, որն էլ, իր հերթին, այդ լուրը լսել էր թագուհու վեցամյա դստեր՝ արքայադուստր Բեատրիսի շուրթերից։ Այնուամենայնիվ, Ուելսի երիտասարդ արքայադուստրը դրա համար չի հանդիմանել սկեսուրին[6]։

Կնունք խմբագրել

Արքայազնը կնքվել է 1864 թվականի մարտի 19-ին «Ալբերտ Վիկտոր Քրիստիան Էդուարդ» անվամբ (այդ անունները նույնպես Վիկտորիա թագուհին էր ընտրել[7]) Բուքինգհեմյան պալատի մասնավոր մատուռում` Քենթերբերի արքեպիսկոպոս Չարլզ Լոնգլիի ձեռամբ։ Մկրտության կնքահայրերն ու կնքամայրերն են եղել.

Վաղ տարիներ խմբագրել

 
Ուելսի արքայազն և արքայադուստրար Էդուարդ VII-ը և Ալեքսանդրա Դանիացին ավագ որդու`Ալբերտ Վիկտորի հետ

Չնայած տղան լույս աշխարհ էր եկել ժամկետից շուտ և չորս ֆունտից քիչ էր կշռում (երկու կիլոգրամից քիչ), նա ուժեղ, առողջ երեխա է եղել[10]։ Էդիի կյանքի առաջին ամիսներն անցել են շրջապատված բազմաթիվ ծառաներով, պալատականներով և թագավորական ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներով, ովքեր ոգևորությամբ լի էին և խոսում էին տարբեր լեզուներով։ Այս ժամանակահատվածում Ուելսի արքայազնը և արքայադուստրը որդու հետ ճանապարհորդում էին թագավորական նստավայրերով իրենց քարտուղարների, Էդիի դայակների և նրա լակեյ Չարլզ Ֆուլերի (որին ներկայացրել էին արքայազնին դեռևս երկու շաբաթը չլրացած հասակում)[11]։ Այնուհետև արքայազնի ծնողները որոշ ժամանակ բնակություն են հաստատել իրենց լոնդոնյան նստավայրում` Մալբորո հաուսում։ Թագուհու ազդեցությունը իր փոքրիկ թոռան կյանքի վրա շարունակվում էր. Էդիի ծնունդից մի քանի ամիս անց Ալեքսանդրայի ընտրած բուժքույր տիկին Քլարկին փոխարինեց տիկին Բլեքբյորնը, որին ընտրել էր անձամբ Վիկտորիան։ Այնուամենայնիվ, տիկին Բլեքբյորնին հաջողվեց Ալեքսանդրայի հետ ընդհանուր լեզու գտնել և նույնիսկ որոշ հարցերում նա հակադրվում էր թագուհուն։ Տիկին Բլեքբյոռնը խնամել է Ուելսի զույգի բոլոր երեխաներին, բայց Էդին նրա սիրելին էր[12]։

Ալեքսանդրա թագուհին, որը մեծացել էր ջերմ և երջանիկ ընտանեկան մթնոլորտում, բնատուր մայրական հակում ուներ և այդ պատճառով ձգտում էր իր երեխաներին, մասնավորապես Էդիին, հնարավորինս ավելի շատ ժամանակ տրամադրել։ Այսպես, Էդիով սկսվել է մի ավանդույթ, ըստ որի, Ալեքսանդրան Ֆլանելե գոգնոց էր հագնում և լողացնում էր երեխաներին, իսկ հետո հսկում էր նրանց, քունը[13][14]։ Ալեքսանդրայի պնդմամբ, երբ Էդին մի տարեկան էլ չկար, ծնողների հետ միասին մի քանի շաբաթ անցկացրել է Դանիայում. այս ուղևորությունը շատ է վշտացրել թագուհուն, որը համարում էր, որ արքայազնը, որը գահի ենթադրյալ ժառանգորդն էր, այդպիսով կարող էր թշնամու ձեռքն ընկնել[13]։

Երբ Էդին մոտ մեկուկես տարեկան էր, ծնվեց նրա եղբայրը ՝ Գեորգը։ Ի տարբերություն ավագ արքայազնի, ինչպես հորեղբոր Լեոպոլդին գրած նամակում նշել է Վիկտորիա թագուհին, Գեորգն Էդիից ավելի խոշոր և ավելի գեղեցիկ էր[15]։ Արքայազն եղբայրները միասին են դաստիարակվել, սակայն երկուսի կրթությունն էլ այդ ժամանակաշրջանում եղել է շատ անկանոն և անկազմակերպ։ Նրանց դաստիարակությամբ զբաղվել են անընդհատ իրար փոխարինող գերմանական և ֆրանսիական դայակները. արքայազների համար այդ երկու լեզուների իմացությունը բնական էր, սակայն առաջին տարիներին դրանք, փաստորեն, միակ գիտելիքներն էին, որոնց նրանք կատարելապես տիրապետում էին։ Մանուկ հասակում արքայազները բնակվում էին մեկ սենյակում։ Գարնանից մինչև ամռան կեսերը նրանք անցկացնում էին ծնողների լոնդոնյան նստավայրում, այնուհետև, երկու շաբաթ Ուայթ կղզում, որտեղ տեղի էր ունենում ռեգատա (առագաստային կամ թիավարման մրցույթ), իսկ որսորդական շրջանում`  Շոտլանդիայում և ձմռանը, հիմնականում, Սանդրինգհեմում[16]: Տարիքի հետ Էդին ավելի ու ավելի նմանվում էր մորը։ Նա բարձրահասակ էր, բարեկազմ և ուներ երկար պարանոց, բացի այդ, լուրեր էին տարածվում, թեկուզ անհիմն, որ տղան լսողության խնդիրներ ունի[Ն 3], որը մորից էր ժառանգել[18]:

Կրթություն խմբագրել

 
Ալբերտ Վիկտոր, 1875 թվական

Քանի որ Էդին և նրա կրտսեր եղբայր Ջորջը հասակակիցներ էին, ապա արքայազները միասին էին կրթություն ստանում։ 1871 թվականին թագուհին արքայազն որդիների դաստիարակ է նշանակում Դալթոնին։ Ուսուցանման խիստ մեթոդները գիտությունների հետ ներառում էին խաղեր և ռազմական վարժանքներ[19]։ Դալթոնը Էդիին եղբոր համեմատ անչափ ցրված և համեստ ընդունակությունների տեր էր համարում տղայի «անոմալ քնած» խելքի պատճառով[20]։ Չնայած արքայազնը բավական հաջող յուրացրել էր դանիերենը, բայց մյուս լեզուների և առարկաների առաջադիմությունը բավական աննշան էր[21][22]: Էդիի ուսման խնդիրների վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են արվել։ Ուսուցիչները նրան պարզապես անուշադիր և ծույլ էին համարում, թագավորի քարտուղար Հենրի Պոնսոբնին այդ խնդիրները կապում էր լսողության խնդիրների հետ, կար տարբերակ, որ տղան տառապում է էպիլեպտիկ նոպայի թույլ ցնցումներով, նաև պատճառներից էր համարվում ժամկետից շուտ ծնունդը[23][24]։ Սակայն լեդի Ջերալդին Սոմերսեթը Դալթոնի դասերի ձանձրալիությունն էր համարում արքայազնի դասը չյուրացնելու պատճառը[25]:

Թագավորական ռազմածովային նավատորմ խմբագրել

Քանի որ Էդին ուսման մեջ զգալիորեն հետ էր մնում եղբորից, Ուելսի արքայազնը դիտարկել է որդիների անջատ ուսուցման տարբերակը, սակայն Դալթոնը հետ է պահել նրան այդ մտադրությունից բացատրելով, որ «արքայազն Ալբերտ Վիկտորի համար եղբոր ներկայությունը կարող է խթան հանդիսանալ»[26]:

1877 թվականին տղաներն ուղարկվել են Թագավորական ռազմածովային նավատորմի ուսումնական նավ` HMS Britannia։ Արքայազն եղբայրների կրթությունը նավի վրա ընդամենը երկու ամիս է տևել, քանի որ Էդին հիվանդացել էր որովայնային տիֆով։ Արքայազնի բուժմամբ զբաղվել է սըր Ուիլյամ Գալլը (անգլ.՝ William Gull)[27][28]։ Տղայի կողքին էր նաև Դալթոնը, որը նավի վրա որպես արքայազների կապելան էր (քահանա, որն ունի նաև աշխարհիկ պաշտոն)։ 1879 թվականին թագուհու, Ուելսի արքայական զույգի, ընտանիքի մյուս անդամների և կառավարության անդամների երկար քննարկման արդյունքում եղբայրները եռամսյա ճամփորդության են ուղարկվում HMS Bacchante (1876) նավի վրա որպես ռազմածովային նավատորմի կադետներ [29]: HMS Bacchante նավի վրա իր տասնվեցամյակին ստանում է միչմանի կոչում[30]:

Արքայազն եղբայրները դաստիարակի ուղեկցությամբ շրջագայել են Բրիտանական կայսրությունով, այցելել են Ամերիկա, Ֆոլկլենդյան կղզիներ, Հարավային Աֆրիկա, Ավստրալիա, Ֆիլիպիններ, Հեռավոր Արեւելք, Սինգապուր, Ցեյլոն, Ադեն, Բրիտանական Եգիպտոս, Սուրբ հող, եւ Հունաստան։ Ճապոնիայում գտնվելու ընթացքում եղբայրները դաջվածքներ են արել[31]: Մեծ Բրիտանիա վերադառնալու ժամանակ արդեն լրացել էր Էդիի տասնութ տարին[32][33]։

Քեմբրիջի Երրորդություն քոլեջ խմբագրել

 
Ալբերտ Վիկտորը եղբոր` Գեորգի հետ, 1885-1890 թվականներ

1883 թվականից սկսած եղբայրներն անցել են անջատ ուսուցման։ Գեորգը մնաց նավատորմում, իսկ Էդին ընդունվեց Քեմբրիջի համալսարանի Երրորդության քոլեջ[34][35]։ Դալթոնի, ֆրանսիացի հրահանգիչ Խուայի և նոր կրկնուսույց-ընկերակից Ջեյմս Քենեթ Սթիվենի (անգլ.՝ James Kenneth Stephen) ուղեկցությամբ քոլեջ ուղևորվելուց առաջ արքայազնը կանգ է առնում Սանդրինգհեմի քոթեջներից մեկում, որտեղ անցնում է արագացված նախապատրաստական ուսուցում[36][37]։ Որոշ կենսագիրներ կարծում են, որ Սթիվենը կնատյաց է եղել (միզոգինի՛ա) (չնայած նրան, որ այս փաստը կասկածի տակ է դրվում[38]) և հավանաբար չափազանց հուզական կապվածություն է ունեցել արքայազնի նկատմամբ, բայց արդյոք նրա զգացմունքները հոմոսեքսուալ բնույթ են կրել, թե` ոչ, պարզ չէ[39]։ Սթիվենն ի սկզբանե լավատեսորեն էր տրամադրված Էդիի հետ պարապմունքներին, սակայն արքայազնի քոլեջ մեկնելուց հետո եկել է հետեւյալ եզրակացության.

  Ես չեմ կարծում, որ նա կարող է շատ օգտակար բան քաղել Քեմբրիջի դասախոսություններին այցելելով... նա հազիվ թե գիտի «կարդալ» բառի նշանակությունը[38]։  

Նոր կիսամյակի սկզբին` հոկտեմբերին Էդին, Դալթոնը և HMS Bacchante նավի լեյտենանտ Հենդերսոնը բնակություն հաստատեցին Նևիլեսում (Քեմբրիջ), որը, որպես կանոն, նախատեսված էր դասախոսների, այլ ոչ թե ուսանողների համար։ Արքայազնը հատուկ հետաքրքրություն չէր ցուցաբերում ուսման հանդեպ, բացի այդ, նա ազատվում էր քննություններից և չէր մասնակցում ուսանողական կյանքին[40]։ Քոլեջում Էդիին ներկայացնում են Օսկար Բրաունինգին, որը Քեմբրիջում հայտնի դասախոս էր։ Բրաունինգը սովորություն ուներ ընդունելություններ կազմակերպել և «բարձր կուրսեցիներից ընտրել սիրելիներ, որոնք աչքի էին ընկնում գեղեցկությամբ ու գրավչությամբ»[41]: Արքայազնը նաև ընկերանում է Դալթոնի սանիկի` Ալֆրեդի հետ, որը ավելի ուշ դարձավ նրա բժիշկը և թագավորական վիրաբույժը։ Հայտնի չէ, Էդին Քեմբրիջում սեքսուալ փորձ ունեցել է, թե ոչ, բայց երկու սեռերի զուգընկերներ ունենալու հնարավորություն եղել է այնտեղ[42]:

1884 թվականի օգոստոսից նա որոշ ժամանակ հաճախել է Հայդելբերգի համալսարան, որտեղ սովորել է գերմաներեն, ապա վերադարձել է Քեմբրիջ[40]։ 1885 թվականին վերջնականապես թողնելով Քեմբրիջը, որտեղ նա ծառայում էր որպես Քեմբրիջի համալսարանի 2-րդ գումարտակի կուրսանտ, արքայազնը ստացել է Թագավորական 10-րդ հուսարական գնդի սպայի կոչում[43]։ 1888 թվականին նա պարգևատրվել է համալսարանի պատվավոր դիպլոմով[44]:

Առաջադիմություն և հետաքրքրություններ խմբագրել

Արքայազնի հրահանգիչներից մեկը վկայում է, որ նա «լսել սովորել էր, բայց կարդալ կամ գրել` ոչ և նյութը հիշելու դժվարություններ ուներ»[45][46][47]: Էդիի պապիկը` Քեմբրիջի դուքս Գեորգն ավելի վատ կարծիքի էր արքայազնի մասին և նրան անվանում էր «ընչաքաղց ու անուղղելի թափթփված»[48]: Դուքսի քույրը` արքայադուստր Ավգուստան նույնպես արքայազնի մասին արտահայտվում էր անբռնազբոս, ասելով, որ նա «աստված գիտի, թե ինչ է» (ֆր.՝ si peu de chose)[49]։

Ժամանակի մեծ մասը, որը Էդին անցկացնում էր Օլդերշոտում` սպայի պաշտոնում, նա մարզվում էր։ Դա նա բավականությամբ չէր անում, չնայած նրան դուր էր գալիս պոլո խաղալ[50]: Քննությունները հանձնելուց հետո, 1887 թվականի մարտին Էդդին տեղափոխվում է Հաունսլոու, որտեղ ծառայում է մինչև կապիտանի կոչում ստանալը։ Այնտեղ նա սկսեց հաճախակի հանդես գալ հրապարակավ։ Նա լինում է Իռլանդիայում և Ջիբրալթարում, ինչպես նաև բացում է Համերսմիթ կախովի կամուրջը[51]: Արքայազնի անձնական կյանքի մասին նրա մանկության ընկերը ավելի ուշ հիշում է. նա ասում էր, որ այդ առումով իր կյանքը եղել է միապաղաղ, իսկ «նրա եղբայր սպաները հայտարարում էին, որ նրանք ցանկացել են նրան աշխարհիկ մարդ դարձնել։ Այդ [ռազմական] աշխարհում նա հրաժարվել էր [անձնական կյանք] սկսել»[52]: Չնայած ընկերոջ և զինակցի այս հիշողություններին, հայտնի է, որ 1885 և 1886 թվականների նամակներում Էդին Օլդերշոտի իր բժշկին գրել է (նամակներում միայն որպես «Ռոշ» է հիշատակվում), որ նա դեղեր է ընդունել glete -ի դեմ (այս տերմինն այն ժամանակներում նշանակում էր հոնորեա)[53]։

Քլիվլենդ սթրիթի սկանդալ խմբագրել

 
Արքայազն Ալբերտ Վիկտոր, մոտավորապես 1888

1889 թվականի հուլիսին Լոնդոնի ոստիկանությունը Քլիվլենդ սթրիթում հայտնաբերում է Չարլզ Հեմոնդի ղեկավարած տղամարդկանց հասարակաց տունը։ Ոստիկանությունում մարմնավաճառ տղամարդկանց և կավատների հարցաքննության ժամանակ բացահայտվում են նրանց հաճախորդների անունները, որոնց թվում էր լորդ Արթուր Սոմերսեթը` Ուելսի արքայազնի շտալմեյսթերներից մեկը[54]: Այդ ժամանակ տղամարդկանց միջև բոլոր հոմոսեքսուալ հարաբերությունները անօրինական էին, և հաճախորդները արժանանում էին սոցիալական օստրակիզմի, հետապնդվում էին, ինչպես նաև քրեական պատասխանատվության էին ենթարկվում. վատագույն դեպքում նրանց սպառնում էր ազատազրկում և տաժանակիր աշխատանքներ մինչև երկու տարի ժամկետով[55]:

Հետաքննության արդյունքում պարզվում է, որ Քլիվլենդ սթրիթի սկանդալին մասնակցել են նաև բրիտանական հասարակության այլ բարձրաստիճան գործիչներ, բացի այդ, լուրեր էին տարածվել թագավորական ընտանիքի անդամների մասնակցության մասին, մասնավորապես Ալբերտ Վիկտորի[56]: Սակայն հասարակաց տան աշխատակիցները արքայազնի անունը չէին տալիս, ուստի ենթադրվեց, որ Սոմերսեթի փաստաբան Արթուր Նյուտոնն է տարածում այդ լուրերը իր հաճախորդից ուշադրությունը շեղելու նպատակով[57]։ Նամակները, որոնք միմյանց հետ փոխանակում էին գանձապետարանի սոլիսիտոր սըր Ավգուստուս Կեպպելը և նրա օգնական Հեմիլթոն Կաֆֆը, պարունակում են արքայազնին գործի մեջ խառնելու վերաբերյալ կոդավորված սպառնալիք հաղորդագրություններ[58][59][60]։

1889 թվականի դեկտեմբերին հաղորդվել է, որ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը արքայազնի մասնակցության մասին «անչափ վիրավորական արտահայտություններով ամենօրյա նամակային հարձակումների» են ենթարկվել[61]։ Ուելսի արքայազնը միջամտեց հետաքննությանը։ Հասարակաց տան հաճախորդների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին, իսկ Ալբերտ Վիկտորի դեմ որևէ ապացույցներ չկային[62]։ Այնուամենայնիվ, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատավոր սըր Չառլզ Ռասսելը գործն իր ձեռքերում էր պահում, որ դատավարության դեպքում Էդիի անունը չհիշատակվի[63]։ Չնայած արքայազնի միասեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ կողմ կամ դեմ համոզիչ ապացույցներ չկան կամ չկան ապացույցներ, որ նա երբևէ այցելել է միասեռական ակումբներ կամ հասարակաց տներ[64], այնուամենայնիվ, որոշ պատմաբանների խոսակցությունները և եզրակացությունները վկայում են այն մասին, որ նա առնվազն մի օր այցելել է Քլիվլենդ սթրիթ[65], և որ նա «հնարավոր է, բիսեքսուալ կամ հոմոսեքսուալ է»[66]: Դրա հետ մեկտեղ, այլ հետազոտողներ այդ լուրերը և ենթադրությունները համարում են «ինչ որ չափով անազնիվ» և չարդարացված[67]։ Այսպես, պատմաբան Հայդ Մոնթգոմերին գրել է, որ «ոչ մի ապացույց չկա, որ նա հոմոսեքսուալ կամ գոնե բիսեքսուալ է եղել»[68]։

Անգլիական թերթերը փորձում էին թաքցնել սկանդալի հետ կապված արքայազնի անվան ցանկացած հիշատակում, իսկ վալլիերեն մամուլը[69], ինչպես նաև գաղութային և ամերիկյան թերթերը այդքան խիստ չէին։ Նյու Յորք Թայմսը Ալբերտ Վիկտորին ծաղրում էր անվանելով «բթամիտ» և «այլասերված բութ տղեկ», որին «երբեք չի թույլատրվի բարձրանալ բրիտանական գահին»[70]։ Ըստ ամերիկյան մամուլի թողարկումներից մեկի տվյալների, երբ 1890 թվականի մայիսին Ալբերտ Վիկտորը հեռանում էր Փարիզից, Գար-դյու-Նորդ կայարանում իրեն սպասող անգլիացիների ամբոխին տեսնելով ուրախացել էր, սակայն միաժամանակ արժանացել էր որոշ ֆրանսիացիների սուլոցներին։ Լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե ինչով է պայմանավորված «Անգլիայից իր հանկարծակի հեռանալը»։ Ըստ լրագրողի խոսքերի, «արքայազնի դեղնավուն դեմքը շառագունեց, իսկ աչքերը, ասես, բնից դուրս թռան», և արքայազնի ընկերներից մեկը սկսեց նախատել լրագրողին համարձակության համար[71]։

Սոմերսեթի քույրը` լեդի Ուոլտերֆոլդը հերքել է, որ իր եղբայրը Ալբերտ Վիկտորի մասին ինչ-որ բան է իմացել։ Նա գրել է.- «Վստահ եմ, որ տղան գծի նման ուղիղ է... Արթուրը չգիտեր, թե ինչպես կամ որտեղ է տղան անցկացնում իր ժամանակը... նա կարծում է, որ տղան բոլորովին անմեղ է»[72][73]: Սակայն լեդի Ուոտերֆորդը եղբոր անմեղությանն էլ չէր կասկածում[72]: Սոմերսեթն իր ընկերոջ` Լորդ Իշերի հետ անձնական նամակագրության մեջ հերքել է, թե անձամբ արքայազնի մասին որևէ բան գիտի, բայց հաստատել է, որ լսել է խոսակցություններ, և հույս ուներ, որ դրանք կօգնեն իր դեմ եղած ցանկացած մեղադրանք հերքելուն։ Նա գրել է.

  ...Լիովին հասկանում եմ Ուելսի արքայազնի բորբոքվածությունը այն պատճառով, որ նրա որդու անունը կապվում է նման բանի հետ... մենք երկուսս էլ մեղադրվել ենք այնտեղ այցելությունների համար, բայց ո՛չ միասին... ամեն ինչ կավարտվի հենց նրանով, որ դռնբաց դատական նիստում կհրապարակվի այն, ինչի մասին բոլորը փորձում են լռել։ Հետաքրքիր է, արդյո ՞ք դա փաստ է, թե միայն հորինվածք, որ այնտեղ գլխավոր սրիկան Խ[էմոնդ]ն է...[74]: Ես երբեք չեմ տվել տղայի անունը, բացառությամբ Պռոբինի, Մոնտեքյուի և Նոլիսի դեպքում, երբ նրանք աշխատում էին ինձ համար և պետք է դա իմանային։ Եթե նրանք խելացի լինեին, իմանալով, որ ես գիտեի և որ մյուսներն էլ գիտեին, նրանք կկոծկեին այս գործը, այլ ոչ թե կկիսվեին իշխանությունների հետ[75][65][76]:  

Խոսակցությունները շարունակվել են նաև սկանդալից շատ տարիներ անց։ Օրինակ, վաթսուն տարի անց թագավոր Գեորգ V-ի պաշտոնական կենսագիր Հարոլդ Նիկոլսոնը լորդ Գոդդարդի խոսքերից (որն այդ դեպքերի ժամանակ ընդամենը տասներկու տարեկան է եղել) ելնելով գրել է, որ Ալբերտ Վիկտորը «հաճախել է տղամարդկանց հասարակաց տուն, և նրա փաստաբանը պետք է կեղծ վկայություն տար, նրա անունը մաքրելու համար։ Փաստաբանը հեռացվել է պաշտոնից այդ հանցագործության համար, բայց հետագայում վերականգնվել է պաշտոնում»[77]: Իրականում, սկանդալի ընթացքում այդ գործի հետ կապված որևէ փաստաբան սուտ վկայության համար չի դատապարտվել կամ պաշտոնանկ չի արվել, իսկ օրենքի հետ կապված խնդիրներ ունեցել է միայն Սոմերսեթի փաստաբան Արթուր Նյուտոնը։ Նա դատապարտվել է Քլիվլենդ սթրիթի սկանդալում արդարադատությանը խոչընդոտելու ճանապարհով իր հաճախորդներին արտասահման փախչելուն օգնելու համար  և դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման։ Քսան տարի անց, 1910 թվականին, Նյուտոնը տասներկու ամսով պաշտոնից հեռացվել է ծառայողական պարտականությունների խախտման` իր մեկ այլ հաճախորդի` տխրահռչակ բժիշկ Կրիպպենի նամակի կեղծման համար, իսկ 1913 թվականին Նյուտոնը կրկին հեռացվել է աշխատանքից այս անգամ անորոշ ժամանակով, և դատապարտվել է երեք տարվա ազատազրկման խաբեության ճանապարհով գումար ստանալու համար[78][79]։

Հնդկաստան ուղևորություն խմբագրել

 
Ալբերտ Վիկտոր, Քրիստիան Վիլհելմ Ալերսի էսքիզը, 1887 թվական

1889 թվականի հոկտեմբերին Ալբերտ Վիկտորը մեկնել է Հնդկաստան յոթամսյա ուղևորության։ Արտասահմանյան մամուլը ենթադրում էր, որ այդ ճամփորդությունը ձեռնարկվել էր Քլիվլենդ սթրիթի սկանդալի հետ կապված բամբասանքները շեղելու համար[80]: Իրականում, Հնդկաստան ուղևորությունը առնչություն չուներ սկանդալի հետ և նախատեսվում էր դեռևս գարնանից[81][82]: Անցնելով Աթենքը, Պորտ Սաիդը, Կահիրեն եւ Ադենը, արքայազնը 1889 թվականի նոյեմբերի 9-ին ժամանում էԲոմբեյ[83][84]: Հայդարաբադում նիզամ (տիրակալ) Ասաֆ Ջահոմ VII-ը շքեղ ընդունելություն էր նախապատրաստել Հայդարաբադ քաղաքում Ալբերտ Վիկտորի համար։ Մյուս քաղաքների մահառաջաները նույնպես շքեղ ընդունելություններ էին կազմակերպել[85]: Սուրբ Ծնունդը նա անցկացրել է Մանդալայում, իսկ Նոր տարին` Կալկաթայում։ Ճանապարհորդության մեծ մասը արքայազնն անցկացրել է գնացքում, թեև որպես փոխադրամիջոց հարկադրված է եղել տեղաշարժվել նաև ծիսական փիղ նստած[86]:

Մարջերիի հայց խմբագրել

Ուղևորության ընթացքում Ալբերտ Վիկտորը ծանոթացել է տիկին Մարջերի Հեդդոնի` ինժեներ-շինարար Հենրի Հեդդոնի նախկին կնոջ հետ։ Ամուսնանալու մի քանի անհաջող փորձերից և Ալբերտ Վիկտորի մահից հետո Մարջերին ժամանել է Անգլիա, և հայտարարել, որ արքայազնը իր որդու` Կլարենս Հեդդոնի հայրն է։ Սակայն ալկոհոլիզմով և հնարավոր է ՝ հոգեկան խանգարով տառապող կինը ոչ մի ապացույց չի բերել, և նրա բոլոր պահանջները մերժվել են։ Այնուամենայնիվ, Հեդդոնի հայտարարությունը հասել է մինչև Բուքինգհեմյան պալատ, և ոսիկանության հատուկ բաժնի ղեկավարին հանձնարարվել է հետաքննել այս գործը։ Ազգային արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ ոչ պալատականները, ոչ էլ ինքը` Մարջերին Ալբերտ Վիկտորի հայրության ոչ մի ապացույց չունեին։ Սակայն ոստիկանության համար արված հայտարարության մեջ արքայազնի փաստաբանը խոստովանել է, որ «ինչ-որ հարաբերություններ» եղել են նրա և տիկին Հեդդոնի միջև, սակայն հայրության ճանաչման պահանջը բավարարելու հայցը մերժվել է[87]։

1920-ական թվականներին Հեդդոն Կլարենսի որդին կրկին հայտարարել է այն մասին, որ նա հանդիսանում է արքայազն Ալբերտ Վիկտորի որդին։ Նա նաև Միացյալ Նահանգներում հրատարակել է «Իմ քեռի Գեորգ V» գիրքը, որտեղ նա պնդում է, որ ծնվել է Լոնդոնում 1890 թվականի սեպտեմբերին` մոտավորապես արքայազնի և տիկին Հեդդոնի հանդիպումից ինը ամիս անց։ 1933 թվականին նա մեղադրվել է սպառնալիքներով շորթման և թագավորին ուղղված նամակից հետո շորթման փորձի մեջ (նամակում նա լռության համար գումար էր պահանջում)։ Դատաքննության ընթացքում հաջորդ տարվա հունվարին մեղադրող կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Կլարենս Հեդդոնը ծնվել է 1887 թվականին կամ ավելի վաղ, այդ պատճառով ոչ մի կերպ չէր կարող լինել Ալբերտ Վիկտորի որդին։ Հեդդոնը մեղավոր է ճանաչվել, սակայն դատավորը, համարելով, որ նա մոլուցքով է տառապում, նրան ազատազրկման չի դատապարտել, բայց արգելել է լքել երկիրը երեք տարով, պայմանով, որ նա չի պնդելու իր իբր արքայական ծագման մասին[88]։ Հեդդոնը խախտել է պայմանները և մեկ տարով բանտարկվել է։ Նույնիսկ եթե Հեդդոնի պահանջները արդարացի լինեին, Կլարենսը միևնույն է համարվելու էր ապօրինի ծնունդ և չէր կարող գահին հավակնել։

Հնդկաստանից վերադառնալուց հետո, Վիկտորիա թագուհու 71-րդ տարեդարձի օրը, 1890 թվականի մայիսի 24-ին Ալբերտ Վիկտորը ստացել է Կլարենսի և Էվոյդեյլի դուքս և Աթլոնի կոմս տիտղոսները[89]։

Ամուսնական ծրագրեր խմբագրել

 
Մումբայ

1880-ական թվականների ավարտին սկսվում են արքայազնին համապատասխան հարսնացուի փնտրտուքները։

Ալիսա Հեսսենացի խմբագրել

1889 թվականին առաջին թեկնածուն` Ալբերտ Վիկտորի զարմուհի Ալիսա Հեսսենացին էր, որը Հեսսենի Մեծ դուքս և դքսուհի Լյուդվիգ IV-ի և Ալիսա Բրիտանացու դուստրն էր[90]: Ամուսնության այս տարբերակը հավանության է արժանացել ինչպես արքայազնի ծնողների, այնպես էլ նրա` թագուհի տատիկի կողմից. Ալիսան Վիկտորիա թագուհու սիրելի թոռնուհին էր, իսկ արքայադստեր մայրը, որն այդ ժամանակ մահացած էր, արքայազնի սիրելի քույրն էր[91]: Սակայն ինքը ՝ Ալիսան, չնայած ընտանիքի կողմից ճնշումներին, հրաժարվել է նշանադրությունից[92]:

Թագուհի Վիկտորիան, որն ի դեմս Ալիսայի տեսնում էր Բրիտանիայի ապագա թագուհուն, այնուամենայնիվ, ընդունում է մերժումը, որը վկայում է արքայադստեր հաստատակամ բնավորության մասին[93]: Ավելի ուշ Ալիսան ուղղափառություն ընդունելով դարձավ Ալբերտ Վիկտորի զարմիկի`ռուսական կայսր Նիկոլայ II-ի կինը (Նիկոլայ II -ը և Ալբերտ Վիկտորը մայրական գծով զարմիկներ էին. նրա մայրը` կայսր Ալեքսանդր III-ի կին Դագմար Դանիացին էր)[79][84]

Հայդարաբադում Հայդարաբադի նիզամ (տիրակալ) Ասաֆ Ջահոմ VII-ը շքեղ ընդունելություն էր նախապատրաստել Ալբերտ Վիկտորի համար։ Մյուս քաղաքների մահառաջաները նույնպես շքեղ ընդունելություններ էին կազմակերպել[85]: Սուրբ Ծնունդը նա անցկացրել է Մանդալայում, իսկ Նոր տարին` Կալկաթայում։ Ճանապարհորդության մեծ մասը արքայազնն անցկացրել է գնացքում, թեև որպես փոխադրամիջոց հարկադրված է եղել տեղաշարժվել նաև ծիսական փիղ նստած[86]:

Մարջերիի հայց խմբագրել

Ուղևորության ընթացքում Ալբերտ Վիկտորը ծանոթացել է տիկին Մարջերի Հեդդոնի` ինժեներ-շինարար Հենրի Հեդդոնի նախկին կնոջ հետ։ Ամուսնանալու մի քանի անհաջող փորձերից և Ալբերտ Վիկտորի մահից հետո Մարջերին ժամանել է Անգլիա, և հայտարարել, որ արքայազնը իր որդու` Կլարենս Հեդդոնի հայրն է։ Սակայն ալկոհոլիզմով և հնարավոր է ՝ հոգեկան խանգարով տառապող կինը ոչ մի ապացույց չի բերել, եւ նրա բոլոր պահանջները մերժվել են։ Այնուամենայնիվ, Հեդդոնի հայտարարությունը հասել է մինչև Բուքինգհեմյան պալատ, և ոսիկանության հատուկ բաժնի ղեկավարին հանձնարարվել է հետաքննել այս գործը։ Ազգային արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ ոչ պալատականները, ոչ էլ ինքը` Մարջերին Ալբերտ Վիկտորի հայրության ոչ մի ապացույց չունեին։ Սակայն ոստիկանության համար արված հայտարարության մեջ արքայազնի փաստաբանը խոստովանել է, որ «ինչ-որ հարաբերություններ» եղել են նրա եւ տիկին Հեդդոնի միջև, սակայն հայրության ճանաչման պահանջը բավարարելու հայցը մերժվել է[87]։

1920-ական թվականներին Հեդդոն Կլարենսի որդին կրկին հայտարարել է այն մասին, որ նա հանդիսանում է արքայազն Ալբերտ Վիկտորի որդին։ Նա նաև Միացյալ Նահանգներում հրատարակել է «Իմ քեռի Գեորգ V» գիրքը, որտեղ նա պնդում է, որ ծնվել է Լոնդոնում 1890 թվականի սեպտեմբերին` մոտավորապես արքայազնի և տիկին Հեդդոնի հանդիպումից ինը ամիս անց։ 1933 թվականին նա մեղադրվել է սպառնալիքներով շորթման եւ թագավորին ուղղված նամակից հետո շորթման փորձի մեջ (նամակում նա լռության համար գումար էր պահանջում)։ Դատաքննության ընթացքում հաջորդ տարվա հունվարին մեղադրող կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Կլարենս Հեդդոնը ծնվել է 1887 թվականին կամ ավելի վաղ, այդ պատճառով ոչ մի կերպ չէր կարող լինել Ալբերտ Վիկտորի որդին։ Հեդդոնը մեղավոր է ճանաչվել, սակայն դատավորը, համարելով, որ նա մոլուցքով է տառապում, նրան ազատազրկման չի դատապարտել, բայց արգելել է լքել երկիրը երեք տարով, պայմանով, որ նա չի պնդելու իր իբր արքայական ծագման մասին ու իր իբր արքայական ծագման մասին[88]։ Հեդդոնը խախտել է պայմանները և մեկ տարով բանտարկվել է։ Նույնիսկ եթե Հեդդոնի պահանջները արդարացի լինեին, Կլարենսը միևնույն է համարվելու էր ապօրինի ծնունդ և չէր կարող գահին հավակնել։

Հնդկաստանից վերադառնալուց հետո, Վիկտորիա թագուհու 71-րդ տարեդարձի օրը, 1890 թվականի մայիսի 24-ին Ալբերտ Վիկտորը ստացել է տիտղոսներ Կլարենսի և Էվոյդեյլի դուքս եւ Աթլոնի կոմս տիտղոսները[89]։

Ելենա Օռլեանցի խմբագրել

1890 թվականին Ալբերտ Վիկտորը ծրագրել էր ամուսնանալ սիրած աղջկա` ֆրանսիական արքայադուստր Ելենա Օռլեանցու հետ, որը Փարիզյան կոմս Լուի Ֆիլիպի[Ն 4] և Մարիա Իզաբելա Օռլեանցու դուստրն էր։ Ի սկզբանե, թագուհին դեմ էր կաթոլիկություն դավանող ֆրանսիական արքայադստեր հետ թոռան ամուսնանալու մտքին։ Վիկտորիան արքայազնին գրել էր, առաջարկելով կնության առնել իր թոռնուհուն`պրուսական արքայադուստր Մարգարիտային, որը գերմանական կայսր Ֆրիդրիխ III-ի և Վիկտորիա Բրիտանացու դուստրն էր, սակայն արքայազնը մերժել է առաջարկը։ Թագուհին մեղմացել և թույլատրել է Ելենայի հետ ամուսնությունը, իմանալով Ալբերտ Վիկտորի նրա նկատմամբ ունեցած սիրո մասին[94][95]: Բացի այդ, Ելենան պատրաստ էր փոխել հավատը, իսկ Ալբերտ Վիկտորը ցանկանում էր հրաժարվել գահի իրավունքներից հանուն նրա հետ ամուսնության։ Ի հիասթափություն երիտասարդների, Ելենայի հայրը չի համաձայնվում այդ միության հետ և դստեր հավատափոխ լինելուն կտրականապես դեմ էր։ Ելենան անձամբ այցելում է Հռոմի Առյուծ XIII պապին և ամուսնության թույլտվության համար խնդրում է նրա միջնորդությունը, սակայն պապը հաստատում է Լուի Ֆիլիպի կայացրած վճիռը։ Այդպիսով դադարեցվում են Ալբերտ Վիկտորի և Ելենայի ամուսնության բանակցությունները[96]: Ավելի ուշ Ելենան դարձել է Աոստայիի դքսի կինը։

1890 թվականի կեսերին Ալբերտ Վիկտորը մի քանի բժիշկների զննման և խորհրդատվության կարիք է ունեցել, սակայն նամակագրության մեջ բժիշկները չեն նշել հիվանդության անունը, այլ միայն ակնարկել են տենդ և հոդատապ[97][98]: Որոշ կենսագիրներ ենթադրել են, որ արքայազնը տառապել է «վեներական հիվանդության թեթև տեսակից»[67], ենթադրաբար` հոնորեայից[99], որով նա հնարավոր է ավելի վաղ էլ էր տառապել[100]: Սակայն հիվանդության ճշգրիտ բնույթն անհայտ է մնում[101]:

Լիդիա Միլլերի սկանդալ խմբագրել

1891 թվականի վերջում արքայազնը սիրավեպ է ունենում Լոնդոնի երաժշտական կոմեդիայի թատրոններից մեկի (Gaiety Theatre) երգչախմբի երգչուհի Լիդիա Միլլերի հետ (բեմական կեղծանունը «Լիդիա Մենթոն»), որը նույն թվականին ինքնասպան է լինում կարբոնաթթվով թունավորվելով[102]։ Թեև նա անվանական սիրուհին էր լորդ Չարլզ Մոնտեքյուի, որը ցուցմունքներ է տվել դատավարության ժամանակ, ասում էին, որ նա քողարկման միջոց էր արքայազնի համար, որը Լիդիային խնդրել էր հրաժարվել թատերական կարիերայից հանուն իրեն, և որ իշխանությունները ձգտում էին թաքցնել գործը հետաքննությունը դարձնելով մասնավոր և փակելով ցուցմունքների հասանելությունը[103]։ Քլիվլենդ սթրիթի սկանդալից առաջացած իրավիճակի նմանությամբ` արտասահմանյան թերթերը Լիդիա Միլլերի գործը բացահայտ կերպով կապում էին Ալբերտ Վիկտորի անվան հետ, սակայն տարածաշրջանային բրիտանական թերթերը նույնպես մեջբերում էին լոնդոնյան The Star արմատական թերթը, որը գրել էր. «Այս փաստը այնքան լավ հայտնի է, որ դրա կույր հերքումը որոշ շրջանակներում մանկականորեն անմիտ է ընդունվում։ Լիդիա Մենթոնը ոմն երիտասարդ արքայազնի petite amie էր, եւ դա տեղի է ունեցել բոլորովին վերջերս»։ Լիդիայի գործն անվանել են «առաջին մեծության սկանդալ... ակումբի յուրաքանչյուր անդամի շուրթերին» և համեմատվել է Թրամդի Քրոֆթում տեղի ունեցած թագավորական մեկ այլ` բակկարա թղթախաղի սկանդալի հետ (Royal baccarat scandal ), որի համար արքայազնի հայրը ցուցմունք էր տվել[104]։

Մոդ Ռիչարդսոն խմբագրել

1900 թվականին, արդեն Ալբերտ Վիկտորի մահից հետո, խոսակցություններ տարածվեցին մեկ այլ դերասանուհու` Մոդ Ռիչարդսոնի հետ արքայազնի կապի մասին (ծնունդով Լուիզա Լենսի)[105], և որ թագավորական ընտանիքը նրանից փոխհատուցմամբ ազատվելու փորձ է ձեռնարկել[106]։ 2002 թվականին Ալբերտ Վիկտորի իր փաստաբանին ուղղված նամակները, որոնցում հիշատակվել է Ռիչարդսոնին երկու հարյուր ֆունտ վճարումը, վաճառվել է Լոնդոնի աճուրդային տան կողմից ավելի քան ութ հազար ֆունտ գումարով[107][108]: Նամակներում կային որոշ ժամկետների անհամապատասխանություններ, ուստի որոշ պատմաբաններ ենթադրում են, որ դրանք կեղծված են եղել[109]:

Մարիա Թեքսացի խմբագրել

1891 թվականին տիկին Սիբիլ Ֆեյնին (Sybil Fane, Countess of Westmorland) ուղղված նամակում Ալբերտ Վիկտորը խոստովանել է, որ կրկին սիրահարված է, սակայն իր զգացմունքների առարկա օբյեկտի անունը չի հիշատակել[110]: Այդ նույն ժամանակ թագավորական տունը քննարկում էր արքայազնի կնության առնելու նոր հավանական թեկնածուին` Մարիա Թեքսացուն։ Մարիան Վիկտորիա թագուհու զարմուհու` Ադելաիդա Քեմբրիջցու[Ն 5] և Ֆրանցիս Թեքսացու դուստրն էր։ Մարիան Վիկտորիա թագուհու ֆավորիտներից էր. թագուհու կարծիքով նա կատարյալ հարսնացու էր` հմայիչ, խելացի և գեղեցիկ[111]: 1891 թվականի դեկտեմբերի 3-ին Ալբերտ Վիկտորը, ի զարմանս Մարիայի, որը երգչախմբային երգչուհու հետ արքայազնի սիրավեպի մասին խոսակցություններին տեղյակ էր, նրան առաջարկություն է անում Լութոնում`դանիական դեսպանի նստավայրում[112]: Մարիան տալիս է իր համաձայնությունը։ Հարսանիքը նշանակվում է հաջորդ տարվա փետրվարի 27-ին[113]:

Մահ խմբագրել

 
Ուելսի արքայազնի ընտանիքը, 1891 թվականի դեկտեմբեր
Ձախից աջ: Ալբերտ Վիկտոր, Մոդ, Ուելսի արքայադուստր Ալեքսանդրա, Ուելսի արքայազն Էդուարդ, Լուիզա, Գեորգ և Վիկտորիա

Մինչ պլանավորվում էր Մարիա Թեքսացու և Ալբերտ Վիկտորի հարսանիքը վերջինս նշանակվեց Իռլանդիայի փոխարքա։ Գրիպի համաճարակի ժամանակ արքայազնը հիվանդանում է գրիպով, և հունվարի կեսերին Ալբերտ Վիկտորի մոտ թոքաբորբ է սկսվում, որից էլ 1892 թվականի հունվարի 14-ին արքայազնը մահանում է։ Արքայազնը մահացել է Սանդրինգհեմում հարազատներով և մերձավորներով, երեք բժիշկներով[Ն 6], և երեք բուժքույրով շրջապատված[114]։ Մահացող արքայազնի վրա աղոթք էր կարդում Ուելսի արքայազնի կապելլան Ֆրեդերիկ Հերվին[115]:

Ժողովուրդը շոկի մեջ էր արքայազնի հանկարծակի մահվամբ։ Երկրում սուգ հայտարարվեց։ Ուելսի արքայազնը թագուհի Վիկտորիային գրել է, որ «ուրախությամբ իր կյանքը նրան կտար»[116]: Սակայն կորստից առավել ազդված էր Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան։ Ալեքսանդրայի մասին Մարիա Թեքսացին թագուհուն գրել է, որ «նրա դեմքի հուսահատությունը ամենասրտաճմլիկ բանն էր, որ ես երբևէ տեսել եմ»[117]: Ալեքսանդրան այդպես էլ ուշքի չեկավ որդու մահվանից հետո, իսկ Սանդրինգհեմյան պալատի նրա սենյակը սրբատեղիի վերածեց[118]: Ալբերտ Վիկտորի կրտսեր եղբայրը գրել է. «ես այնքան խորապես եմ սիրում նրան, և ցավով եմ հիշում ասված իմ բոլոր կոշտ բառերը և փոքր վեճերը, որոնք մեր միջև եղել են, և ես երկար ժամանակ պատրաստվում էի ներողություն խնդրել նրանից, բայց, ցավոք, հիմա շատ ուշ է»[119]։ Ալբերտ Վիկտորի մահվանից հետո թագի ժառանգման իրավունքը փոխանցվում է Գեորգին և 1910 թվականին նա թագավոր է դառնում։

 
Արքայազնի գերեզմանի ուրվագիծը
Ալբերտ Վիկտորի դագաղի վերևում տեղադրված է հուսարի համազգեստով արքայազնի նմանությամբ հորիզոնական Էֆիգիա (լատին․՝ effigies): Նրա գլխավերևում թեքված հրեշտակը ձեռքերում թագ է բռնել։ Դամբարանը շրջապատված է սրբերի ֆիգուրներով հյուսված բազրիքով. քանդակագործ Ալֆրեդ Գիլբերտ, ուրվագծի հեղինակ Արթուր Ռոբերթսոն, 1894

Ալբերտ Վիկտորի հուղարկավորության ժամանակ Մարիա Թեքսացին արքայազնի դագաղի վրա է դնում հարսնացուի իր ֆլյոր դը օրանժի ծաղկեպսակը[117]: Մարիա Թեքսացին թագավորական ընտանիքի հետ միասին սգում էր իր փեսացուի մահը։ Այդ ժամանակահատվածում նա մտերմանում է Գեորգի հետ և 1893 թվականին նրանք ամուսնանում են[120]։

Արքայազնի մարմինը հողին է հաձնվել Ալբերտի հուշամատուռում, որը գտնվում է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգ (St George's Chapel, Windsor Castle) մատուռից ոչ հեռու։ Արքայազնի գերեզմանը, որը ստեղծել է Ալֆրեդ Գիլբերտը (Alfred Gilbert), դարձել է «XIX դարի քանդակագործության լավագույն օրինակը բոլոր Բրիտանական կղզիներում»[121]։ Գերեզմանի վերջնական տարբերակը ավարտվել է միայն 1928 թվականին, եւ բավականաչափ տարբերվում է նախնական մտահղացումից[122], քանի որ Գիլբերթը հանձնաժողովների վրա չափազանց շատ միջոցներ ծախսելով սնանկացել և երկիրը լքել էր։ Սրբերի հինգ ֆիգուրները ավարտին են հասցվել «մեծ անհարթություններով» նրա Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո, 1920-ական թվականներին։

Լրագրողներից մեկը, որը վստահեցրել է, որ ներկա է եղել Ալբերտ Վիկտորի հրապարակային ելույթների մեծ մասին, դամբանականում գրել է. «Անգլիական հանրությանը նա քիչ է հայտնի եղել որպես անհատ։ Նրա ծովում լինելը, ճանապարհորդությունները և իր գնդի գործերով զբաղվածությունը նրան թաքցրնում էին մեծամասնության աչքերից... ժամանակ առ ժամանակ նրա մաշկը դեղնավուն երանգ էր ստանում... և ոչ միայն քաղաքում, այլև ողջ երկրում ասում էին, որ նա երբեք գահ չի բարձրանա»[123]։

Արքայազնի հեղինակություն խմբագրել

Արքայազնի կյանքի օրոք բրիտանական մամուլը մեծ մասամբ նրա մասին հարգալից է արտահայտվել ու շատ գովեստի խոսքեր է գրել։ Այդ ավանդույթը որոշ ժամանակ շարունակվել է նաև Ալբերտ Վիկտորի մահից հետո։ Արմատական քաղաքական գործիչ Հենրի Բրոդհեսթը, որը հանդիպումներ է ունեցել ինչպես Ալբերտ Վիկտորի, այնպես էլ նրա եղբոր` Ջորջի հետ, նշել է, որ երկու արքայազններն էլ «զուրկ էին սեթևեթանքից և ամբարտավանությունից»[124]։ Ալբերտ Վիկտորի մահվան օրը առաջատար լիբերալ քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադսոնը իր անձնական օրագրում գրել է, որ արքայազնի մահը «մեծ կորուստ էր մեր կուսակցության համար»[125]։

Այնուամենայնիվ, թագուհի Վիկտորիան իր ավագ դստեր հետ մասնավոր նամակներում հիշատակել է Ալբերտ Վիկտորի «ցոփ կյանքը»[126]։ Նաև XX դարի կեսերին թագավորական զույգի (Ջորջ V և Մարիա Թեքսացու) պաշտոնական կենսագիրները` Ջեյմս Պոուպ Հեննեսին (James Pope-Hennessy) և Հարոլդ Նիկոլսոնը կրկնել են արքայազնի վերաբերյալ բացասական գնահատականները, նրան պատկերելով ծույլ, վատ կրթված ու ֆիզիկապես թույլ։

Որպես միասեռական խմբագրել

Նրա «թեթևամիտ նախասիրությունների» ճշգրիտ բնույթը պարզ չէ, սակայն 1994 թվականին Թեո Արոնսոնը (Theo Aronson) առաջադրել է «ենթադրական անուղղակի» ապացույցների տեսությունը այն մասին, որ «թեթևամիտ հետաքրքրությունները» հիմնականում կապված էին հոմոսեքսուալ կապերով։ Արոնսոնի վճիռը հիմնվել է «էլեգանտ և իշխանասեր մոր նկատմամբ [արքայազնի] երկրպագության վրա, առնական լինելու նրա ցանկության, նրա քաղցրանման, նուրբ, հանգիստ և հմայիչ բնույթի» վրա, ինչպես նաև Քլեվլենդ սթրիթի սկանդալին արքայազնի մասնակցության վերաբերյալ խոսակցությունների և իր այն անձնական կարծիքի վրա, որ «բոլորն էլ որոշ չափով միասեռականություն ունեն»։ Նա, սակայն, խոստովանել է, որ «արքայազն Էդիի միասեռականության պնդումներին պետք է զգուշորեն վերաբերվել[127]:

Որպես Ջեք Մոլագար խմբագրել

 
Արքայազն Էդիի ծաղրանկարը Vanity Fairպարբերականում, 1888 թվականի հոկտեմբերի 13

1962 թվականին մամուլում լուրեր տարածվեցին, որ Ալբերտ Վիկտորը, հնարավոր է, որ ներգրավված է եղել Ջեք Մոլագարի (Jack the Ripper) կատարած սպանություններին կամ հենց ինքն է կատարել դրանք[128][129][130]։ Ավելի ուշ հայտնվեցին պնդումներ (մասնավորապես` Սթիվեն Նայթի (Stephen Knight) «Ջեք մոլագար. վերջնական լուծում» (Jack the Ripper: The Final Solution) գրքում, որ Ուայթչեպելը երեխա է ունեցել Ալբերտ Վիկտորից և կամ ինքը, կամ մի քանի բարձրաստիճան տղամարդիկ սպանություն են կատարել դա թաքցնելու նպատակով։ Այս վարկածը մի քանի անգամ կրկնվել է, սակայն հետազոտողները այն մերժել են որպես չհիմնավորված և հենվել են արքայազնի անմեղության կանխավարկածի անվիճելի ապացույցների վրա[131][132][133][134][135][136][137]: Օրինակ, 1888 թվականի սեպտեմբերի 30 -ին, երբ Լոնդոնում սպանվեցին Էլիզաբեթ Սթրայդը (Elizabeth Stride) և Քեթրին Էդոուսը (Catherine Eddowes), Ալբերտ Վիկտորը մայրաքաղաքից ավելի քան 500 մղոն (ավելի քան 800 կմ) հեռավորության վրա էր գտնվում. նա Բալմորալում էր, Շոտլանդիայի արքայական նստավայրում, որտեղ նրան տեսել էին Վիկտորիա թագուհին, ընտանիքի մյուս անդամները, գերմանական թագավորական ընտանիքի անդամները, երկրի այցելուները և անձնակազմի մեծ թվով անդամներ։ Ըստ պալատական պաշտոնական ցիրկուլյարի, ընտանեկան օրագրերի և նամակների, լրագրային հաղորդագրությունների և այլ աղբյուրների Էդին չէր կարող գտնվել այն վայրերի մոտակայքում, որտեղ կատարվել էին նաև մյուս սպանությունները [138]։ Դավադրության այլ տեսությունները (ընդ որում, նույնպես անհիմն) պնդում էին, որ արքայազնը մահացել է սիֆիլիսից կամ թույնով թունավորումից, որ լորդ Ռենդոլֆ Չերչիլի հանձնարարությամբ նրան հրել են ժայռից կամ, որ նրա մահը կեղծված է, որպեսզի գահը չժառանգի[139][140][141]։

Ալբերտ Վիկտորի հետմահու հեղինակությունն այնքան է փչացել, որ 1964 թվականին բրիտանական կենսագիր Ֆիլիպ Մագնուս Էլքրոֆթը (Philip Magnus-Allcroft) նրա մահն անվանել է «նախախնամության գթասրտություն», այդպիսով պաշտպանելով այն տեսությունը, որ նրա մահվամբ երկիրը ազատվել է անարժան թագաժառանգից նրան փոխարինելով ավելի հուսալի Գեորգ V-ով[142][143]: 1972 թվականին Մայքլ Հարրիսոնը (Michael Harrison) առաջին ժամանակակից հեղինակն է եղել, որը, վերագնահատել է Ալբերտ Վիկտորին եւ նրան ներկայացրել է առավել բարյացակամ լույսի ներքո։ Վերջին տարիներին Էնդրյու Կուկը շարունակել է Ալբերտ Վիկտորի հեղինակությունը վերականգնելու փորձերը, պնդելով, որ արքայազնի ակադեմիական առաջադիմության պակասը մասամբ պայմանավորված է եղել Դալթոնի ոչ բանիմացությամբ, որ ինքը` արքայազնը հաճելի և հմայիչ մարդ էր, և չկա ոչ մի ծանրակշիռ ապացույց, որ նա եղել է համասեռամոլ կամ բիսեքսուալ։ Բացի այդ, ըստ Կուկի արքայազնը ազատական հայացքների կողմնակից էր, հատկապես իռլանդիայի ինքնակառավարման հարցի վերաբերյալ, իսկ նրա հեղինակությունը չարչրկվել է կենսագիրների կողմից, որոնք ձգտում էին բարձրացնել նրա եղբոր` Ջորջի հեղինակությունը[144]։

Մշակույթում խմբագրել

Ալբերտ Վիկտորի վերաբերյալ դավադրության տեսությունը հանգեցրել է նրան, որ զանգվածային մշակույթում արքայազնին պատկերել են Ջեք Մոլագարի ծածուկ սպանություններին մասնակից։

  • 1979 թվականին էկրաններ բարձրացավ կանադական ռեժիսոր Բոբ Կլարկի  «Սպանություն հրամանով» ֆիլմը, որում հայտնի դետեկտիվ Հոլմսը (Քրիստոֆեր Պլամեր) հետաքննում է Ջեք մոլագարի սպանությունները։ Քննության ընթացքում պարզվում է, որ գործում ներգրավված է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Կլարենսի դուքսը (Ռոբին Մարշալ)։ Ֆիլմի գաղափարը Կլարկը վերցրել է Սթիվեն Նայթի «Ջեք մոլագար. վերջնական լուծում» գրքից[145]։
  • Արքայազն Էդին Ջեք մոլագար լինելում է կասկածվել նաև Դևիդ Ուիքսի «Ջեք մոլագարը» երկսերիանոց հեռուստաֆիլմում (1988)։ Ֆիլմը մեծապես հիմնված է նույն` իրեն վարկաբեկած մասոնական դավադրության տեսության վրա[146], ինչը «Սպանություն հրամանով» ֆիլմում է ավելի ուշ նկարահանված «Դժոխքից» ֆիլմում (2001)։ Արքայազնի դերը 1988 թվականի ֆիլմում խաղացել է Մարկ Կալուիկը[147], «Դժոխքից» ֆիլմում` Մարկ Դեքստերը[148]։
  • «Մոլագարը» (1997) ֆիլմի կերպարներից է, որտեղ արքայազն Էդիի դերը կատարել է Սեմուել Ուեսթը, ֆիլմի սյուժեն կենտրոնացած է ոչ այնքան բուն սպանությունների, որքան ազնվականների կյանքի վրա, որոնք կապված են բրիտանական թագաժառանգի հետ[149]։
  • Ալբերտ Վիկտորը տարբեր տարիքներում հայտնվում է «Էդուարդ յոթերորդ» սերիալում (1975, արքայազնի դերը կատարել են Սեմուել Ուեսթը, Ջերոմ Ուոթսը և Չարլզ Դենսը[150]) եւ «Խաբեբան Լոնդինիումում»  ֆիլմում (2010, դերը կատարել է Դենիս Դեւիսը[151]
  • Էդին փաստագրական ֆիլմի կերպարներից է, որը նկարահանվել է Էնդրյու Կուկի "Արքայազն Էդի. թագավոր, որ չենք ունեցել" (2005) աշխատանքի հիման վրա։ Ֆիլմում օգտագործվել են ինչպես արխիվային նկարահանումներ, այնպես էլ բեմադրված տեսարաններ, որտեղ Էդիի դերը կատարել է Մարկ Դեքսթերը[152]։
  • Փիթեր Դիքինսոնի «Թագավոր ու ծաղրածու» (1976)[153] և «Կմախքը սպասման մեջ» (1989)[154] սիրավեպերում, որոնց գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային պատմությունում, նկարագրվում են հորինված թագավորական ընտանիքի արկածները, որն իր պատմությունը վարում է Ալբերտ Վիկտորի կողմից, որը դարձել է Վիկտոր I թագավոր։
  • «Անհետ կորած դետեկտիվի արկածները» վեպում Գարի Լովիսիի զուգահեռ աշխարհներում, որը Շերլոկ Հոլմսի արկածներով է ոճականացված, Ալբերտ Վիկտորը ներկայանում է որպես դեսպոտ թագավոր, որն իշխում է կասկածելի հանգամանքներում մահացած տատիկի ու հոր մահից հետո[155]։
  • Դևիդ Դիքենսոնի «Բարի գիշեր, քաղցր արքայազն» առաջին դետեկտիվ վեպերից մեկում արքայազնը ներկայանում է նաև որպես սպանության զոհ (որը պատմում է Լորդ Ֆրենսիս Պաուերսքորթի մասին Lord Francis Powerscourt)[156], ինչպես նաև սպանության մեջ կասկածվող է Ռոբին Փեյջի «Մահ Գլեմիս ամրոցում» սիրավեպում[157]։
  • Կիմ Նյումանի «Արյունարբու կարմիր բարոն» (The Bloody Red Baron)[Ն 7], և Մայքլ Ռոմկիի «Ես վամպիր եմ» գրքերում արքայազն Էդին վամպիր է[158]։ Բացի այդ, այս գրքերից առաջինում նա Մեծ Բրիտանիայի միապետն է[159]։
  • «Զարմանալի կին. Ամազոնիա» կոմիքսում Ջեք մոլագարի մասին սթիմպանկ (steampunk) այլընտրանքային լեգենդում Էդին երկրորդական կերպար է[160]։

Տիտղոսներ, պարգևներ, ծագումնաբանություն և զինանշան խմբագրել

Տիտղոսներ խմբագրել

Լինելով միապետի արական գծով թոռը, ծննդյան օրվանից և մինչև 1890 թվականի մայիսի 24-ը արքայազնը մեծարվել է Ձերդ Արքայական մեծություն Ուելսի արքայազն Ալբերտ Վիկտոր։ 1890 թվականի մայիսից մինչև 1892 թվականի հունվարի 14-ը Ալբերտ Վիկտորը մեծարվել է Ձերդ Արքայական մեծություն Կլարենսի եւ Էվոնդեյլի դուքս, սակայն նրա թաղմանը հնչել է. «գերագույն, հզոր ու փառավոր Ալբերտ Վիկտոր Քրիստիան Էդուարդ արքայազն, Կլարենսի եւ Էվոնդեյլի դուքս, Աթլոնի կոմս, Սաքսոնի դուքս, Սաքսեն Կոբուրգ և Գոթայի արքայազն, ազնվական Կապիչի շքանշանի ասպետ, Սուրբ Պատրիկի փառապանծ շքանշանի ասպետ»[161].

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծագումնաբանություն խմբագրել

Զինանշան խմբագրել

 
Ալբերտ Վիկտորի զինանշան

Դքսության տիտղոսի հետ միասին Ալբերտ Վիկտոր արքայազնը իրավունք է ստացել օգտագործել սեփական զինանշանը, որը հիմնված կլինի բրիտանական թագավորական զինանշանի վրա Սաքսոնիայի զինանշանը ավելացնելով (վահան, որը իննակի հատված է սևով և ոսկով, վահանի վերևի աջ կողմում կանաչ թագի տեսքով հանգույցի հետ) և արծաթե երեք ատամնանի տարբերակիչ նշանով (տարբերակիչ նշանի միջին ատամի վրա ուղիղ սև խաչ է)[167]։ Վահանի հենարանները ծանրաբեռնված են տարբերակիչ նշանով (մրցաշարային մանյակով) ինչպես վահանի մեջ. կանաչ մարգագետնի վրա ոսկե, սևով զինված և ոսկե թագով պսակված ընձառյուծ է [ըմբոստ առյուծը զգոն է] և արծաթե, ոսկով զինված միաեղջյուր, որը վզնոցի նման պսակված է ոսկե թագով նրան կցված շղթայով[168]:

Վահանը պսակված է թագով, որը համապատասխանում է թագաժառանգի երեխաներին։ Թագի գագաթին ոսկե թագի նման սաղավարտ է, որը պսակված է ոսկե, թագակիր և սևով զինված ընձառյուծով (քայլող առյուծը զգոն է)[169]։ Վահանը չորս մասից է կազմված. առաջին և չորրորդ մասերում սև դաշտում երեք` մեկը մյուսի վրա [Անգլիա] ոսկե զինված լազուրե ընձառյուծներ են (քայլող առյուծը զգոն է)։ Երկրորդ մասի վրա ոսկեզօծ դաշտում սև, լազուրով զինված առյուծ է, որը շրջապատված է երկկողմ` արտաքին և ներքին ծաղկազարդ սահմանով [Շոտլանդիա]։ Երրորդ մասում լազուրե դաշտում արծաթե լարերով ոսկե տավիղ է [Իռլանդիա])[170]։

Նշումներ խմբագրել

  1. Ըստ ծագման և դինաստիայի պատկանելության կարող էր համապատասխանաբար կոչվել նաև Ալբերտ Վիկտոր Բրիտանացի և Ալբերտ Վիկտոր Սաքսեն Կոբուրգ Գոթացի
  2. Բացի այդ, թագուհին հայտարարել է, որ այդուհետ միապետության գոյության ողջ ընթացքում ծնված բոլոր թագավորական որդիների անուններից մեկը պետք է լինի «Ալբերտ», իսկ դուստրերի անուններից մեկը` «Վիկտորիա»[6].
  3. Առաջին անգամ Արքայազնի լսողության խնդիրների մասին առաջինը լրջորեն խոսել է թագուհու անձնական քարտուղար Հենրի Պոնսոբնին, երբ մի անգամ մտքերի մեջ մտասուզված քսանամյա Էդիին կանչել է և նա չի լսել իրեն։ Սակայն այդ մասին խոսակցություններ ավելի վաղ էլ են եղել։ Այնուամենայնիվ, արքայազնի հիվանդության այլ ապացույցներ չեն եղել[17].
  4. ֆրանսիական գահի հավակնորդն էր և ապրում էր Անգլիայում` 1886 թվականին Ֆրանսիայից արտաքսունից հետո
  5. Մարիայի հայրը եղել է Ադոլֆ Ֆրեդերիկ Քեմբրիջի դուքսը, որը Գեորգ III թագավորի կրտսեր որդին էր, Վիկտորիա թագուհու հայրը դուքսի ավագ եղբայրն էր։
  6. Ալբերտ Վիկտորի կողքին ծնողներն էին, Մոդ և Վիկտորիա քույրերը, Եղբայրը, հարսնացուն իր ծնողների հետ, ինչպես նաև` Ալան Ռիվ Մենբին, ՖրանցիսԼեյքինգը և Ուիլյամ Բրոդբենթը
  7. Գիրքը հանդիսանում է շարքի երկրորդ հատորը Աննո Դրակուլա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. https://hdl.handle.net/10648/173dadae-d2d8-11e8-828a-00505693001d
  5. Cook, 2006, էջեր 28—29
  6. 6,0 6,1 Cook, 2006, էջ 28
  7. Cook, 2006, էջ 27
  8. Lord Chamberlain’s Office, March 11, 1864(անգլ.) // The London Gazette. — 1864. — № 22832. — С. 1535.
  9. Yvonne Demoskoff. «Prince Albert Victor of Great Britain, Duke of Clarence (1864)» (անգլերեն). Yvonne's Royalty Home Page: Royal Christenings. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  10. Cook, 2006, էջ 29
  11. Cook, 2006, էջ 33
  12. Cook, 2006, էջեր 34—35
  13. 13,0 13,1 Cook, 2006, էջ 35
  14. Duff, 1980, էջ 115
  15. Cook, 2006, էջ 36
  16. Cook, 2006, էջ 38
  17. Cook, 2006, էջ 40
  18. Cook, 2006, էջեր 40—41
  19. Nicolson, 1952, էջեր 7—9
  20. Cook, 2006, էջ 52
  21. Cook, 2006, էջեր 52, 56—57
  22. Harrison, 1972, էջեր 68—69
  23. Aronson, 1994, էջեր 53—54
  24. Harrison, 1972, էջ 35
  25. Aronson, 1994, էջ 74
  26. Nicolson, 1952, էջեր 12—13
  27. Cook, 2006, էջ 62
  28. Harrison, 1972, էջ 37
  29. Cook, 2006, էջեր 70—72
  30. Cook, 2006, էջ 79
  31. Scutt, Gotch, 1974, էջ 167
  32. Cook, 2006, էջեր 79—94
  33. Harrison, 1972, էջեր 41—56
  34. Cook, 2006, էջ 98
  35. Harrison, 1972, էջ 72
  36. Aronson, 1994, էջեր 64—67
  37. Cook, 2006, էջեր 101—104
  38. 38,0 38,1 McDonald, 2007, էջեր 130, 183, 204
  39. Aronson, 1994, էջեր 66—67
  40. 40,0 40,1 Cook, 2006, էջեր 104—111
  41. Cook, 2006, էջ 107
  42. Aronson, 1994, էջ 73
  43. Cook, 2006, էջեր 119—120
  44. Cook, 2006, էջ 140
  45. Aronson, 1994, էջ 81
  46. Cook, 2006, էջ 123
  47. Harrison, 1972, էջ 92
  48. Harrison, 1972, էջ 90
  49. Christopher Hitchens How’s the vampire?(անգլ.) // London Review of Books : magazine. — 1990. — Т. 12. — № 21. — С. 12. — ISSN 0260-9592.
  50. Pope-Hennessy, 1959, էջ 192
  51. Cook, 2006, էջ 135
  52. Aronson, 1994, էջեր 80—81
  53. Euan McLelland Jack The Ripper suspect Prince Albert Victor is revealed to have been suffering from gonorrhoea – most likely caught from a prostitute(անգլ.) // Daily Mail. — 2016.
  54. Cook, 2006, էջեր 14, 172—173
  55. Hyde, 1970, էջեր 5, 92—93, 134—136
  56. Hyde, 1970, էջ 123
  57. Andrew Cook The King Who Never Was(անգլ.) // History Today. — 2005. — Т. 55. — № 11. — ISSN 0018-2753.
  58. Aronson, 1994, էջ 34
  59. Cook, 2006, էջեր 172—173
  60. Hyde, 1970, էջ 55
  61. Notes on Current Topics(անգլ.) // The Cardiff Times : newspaper. — 1889. — С. 5.
  62. Philip Howard Victorian Scandal Revealed(անգլ.) // The Times. — 1975. — № 59341. — С. 1. — ISSN 0140-0460.
  63. The Cleveland Street Scandal(անգլ.) // The Press (Canterbury, New Zealand). — 1890. — Т. XLVII. — № 74518. — С. 6.
  64. Aronson, 1994, էջ 117
  65. 65,0 65,1 Aronson, 1994, էջ 170
  66. Aronson, 1994, էջ 217
  67. 67,0 67,1 Bradford, 1989, էջ 10
  68. Hyde, 1970, էջ 56
  69. Newyddion Tramor(վալլ.) // Y Drych. — 1890.
  70. Zanghellini, 2015, էջ 150
  71. Albert Victor Hissed: Frenchmen Express Disapproval Of The English Prince(անգլ.) // Chicago Tribune. — 1890. — С. 2. — ISSN 1085-6706.
  72. 72,0 72,1 Aronson, 1994, էջ 168
  73. Cook, 2006, էջեր 196, 200
  74. Cook, 2006, էջ 197
  75. Cook, 2006, էջեր 199—200
  76. Hyde, 1970, էջ 122
  77. Lees-Milne, 1980, էջ 231
  78. Cook, 2006, էջեր 284—286
  79. Hyde, 1970, էջ 253
  80. Cook, 2006, էջ 195
  81. Aronson, 1994, էջեր 128, 147
  82. Cook, 2006, էջ 202
  83. Aronson, 1994, էջ 147
  84. 84,0 84,1 Cook, 2006, էջ 191
  85. 85,0 85,1 Cook, 2006, էջեր 192—194, 204—205, 211—212
  86. 86,0 86,1 Cook, 2006, էջեր 205, 207
  87. 87,0 87,1 Peter Day, John Ungoed-Thomas Royal cover-up of illegitimate son revealed(անգլ.) // The Sunday Times. — 2005. Архивировано из первоисточника 2 փետրվարի 2017.
  88. 88,0 88,1 Letters to the King: Haddon bound over(անգլ.) // The Times. — 1934. — № 46657. — С. 7. — ISSN 0140-0460.
  89. 89,0 89,1 Aronson, 1994, էջ 181
  90. Cook, 2006, էջեր 157—159
  91. Martin, 1908, էջ 113
  92. Cook, 2006, էջեր 183—185
  93. Pope-Hennessy, 1959, էջ 196
  94. Pope-Hennessy, 1959, էջեր 196—198
  95. Cook, 2006, էջեր 224—225
  96. Pope-Hennessy, 1959, էջեր 197—199
  97. Aronson, 1994, էջ 197
  98. Cook, 2006, էջեր 221, 230
  99. Aronson, 1994, էջ 199
  100. Cook, 2006, էջ 134
  101. Cook, 2006, էջ 224
  102. The Suicide A Chorus Girl In London(անգլ.) // Manchester Courier and Lancashire General Advertiser. — 1891. — С. 5.
  103. The Prince and the Chorus Girl(անգլ.) // New Zealand Herald. — 1891. — Т. XXVIII. — № 8724. — С. 2.
  104. The Romantic Suicide of a Chorus Girl(անգլ.) // The Daily News. — 1891. — С. 3.
  105. Hamilton, 2011, էջ 118
  106. Adventures Of A Gaiety Girl(անգլ.) // Auckland Star. — 1900. — Т. XXXI. — № 83. — С. 13.
  107. Cornwell, 2003, էջեր 135—136
  108. Richard Alleyne History of royal scandals(անգլ.) // The Daily Telegraph. — 2007.
  109. Cook, 2006, էջեր 297—298
  110. Pope-Hennessy, 1959, էջեր 199—200
  111. Pope-Hennessy, 1959, էջ 207
  112. Pope-Hennessy, 1959, էջ 210
  113. Aronson, 1994, էջ 206
  114. The Death of the Duke of Clarence: Description of His Last Hours(անգլ.) // The Times. — 1892. — № 33535. — С. 9. — ISSN 0140-0460.
  115. Pope-Hennessy, 1959, էջ 223
  116. Harrison, 1972, էջ 237
  117. 117,0 117,1 Pope-Hennessy, 1959, էջ 226
  118. Duff, 1980, էջ 184
  119. Nicolson, 1952, էջ 46
  120. Aronson, 1994, էջ 212
  121. Mark Roskill Alfred Gilbert's Monument to the Duke of Clarence: A Study in the Sources of Later Victorian Sculpture(անգլ.) // The Burlington Magazine. — 1968. — Т. 110. — № 789. — С. 699–704.
  122. «Prince Albert Victor, Duke of Clarence and Avondale. Model of the tomb» (անգլերեն). Victoria and Albert Museum. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  123. Our London Letter(անգլ.) // Ballinrobe Chronicle (Ireland). — 1892.
  124. Cook, 2006, էջ 100
  125. Gladstone, William 14 January 1892 // The Gladstone Diaries / ed. Henry Colin Gray Matthew. — Oxford: Clarendon Press, 1994. — Vol. XIII. — P. 3. — ISBN 0-19-820464-7
  126. Pope-Hennessy, 1959, էջ 194
  127. Aronson, 1994, էջեր 116—117, 119
  128. Cook, 2006, էջ 8
  129. Meikle, 2002, էջ 177
  130. Who Was Jack the Ripper? 
  131. Aronson, 1994, էջ 110
  132. Cook, 2006, էջ 9
  133. Cornwell, 2003, էջեր 133—135
  134. Harrison, 1972, էջեր 142—143
  135. Hyde, 1976, էջ 58
  136. Meikle, 2002, էջեր 146—147
  137. Rumbelow, 2004, էջեր 209—244
  138. Marriott, 2005, էջեր 267—269
  139. Aronson, 1994, էջեր 213—217
  140. Cook, 2006, էջ 10
  141. McDonald, 2007, էջեր 193—199
  142. Van der Kiste, 2004
  143. Magnus, 1964, էջ 239
  144. Andrew Cook The King Who Never Was (англ.
  145. Charles Prepolec. «From Baker Street To Whitechapel». bakerstreetdozen.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  146. Thomas E. A. Stowell Jack the Ripper – A Solution? 
  147. Jack the Ripper(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  148. Из ада(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  149. The Ripper(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  150. Edward the Seventh(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  151. A Rogue in Londinium(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  152. Prince Eddy: The King We Never Had(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  153. Peter Dickinson King and Joker. — London: Hodder and Stoughton, 1976. — 222 p. — ISBN 0340207000, 9780340207000
  154. Peter Dickinson Skeleton-in-waiting. — Bodley Head, 1989. — 154 p.
  155. Michael Kurland Sherlock Holmes: The Hidden Years. — St. Martin's Press, 2004. — P. 302—335. — 388 p. — ISBN 0312315139, 9780312315139
  156. David Dickinson Goodnight Sweet Prince. — Carroll & Graf, 2001. — 314 p. — ISBN 0786709456, 9780786709458
  157. Robin Paige Death At Glamis Castle. — Penguin, 2004. — 352 p. — ISBN 1440627754, 9781440627750
  158. Michael Romkey I, Vampire. — Random House Publishing Group, 1990. — 360 p. — ISBN 0449146383, 9780449146385
  159. Kim Newman The Bloody Red Baron. — Titan Books, 2012. — 592 p. — ISBN 0857685341, 9780857685346
  160. Jesse Russell, Ronald Cohn Wonder Woman: Amazonia. — Book on Demand, 2012. — 154 p. — ISBN 5512170406, 9785512170403
  161. Lord Chamberlain’s Office, February 4, 1892(անգլ.) // The London Gazette. — 1892. — № 26254. — С. 603.
  162. 162,0 162,1 162,2 Cokayne, Gibbs, Doubleday, 1913, էջ 262
  163. Pedersen, 2009, էջ 470
  164. War Office, Pall Mall (англ.
  165. War Office, Pall Mall (англ.
  166. War Office, Pall Mall (англ.
  167. Neubecker, Brooke-Little, 1976, էջ 96
  168. Boutell, 2010, էջեր 245-246
  169. Pinches & Pinches, 1974, էջ 288
  170. Георгий Вилинбахов, Михаил Медведев Геральдический альбом. Лист 2 (рус.) // Вокруг света : журнал. - 1990. - 1 апреля (№ 4 (2595)).

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս» հոդվածին։