Ալբերտո Բլեստ Գանա (իսպ.՝ Alberto Blest Gana, մայիսի 4, 1830(1830-05-04)[1][2][3], Սանտյագո, Չիլի - նոյեմբերի 9, 1920(1920-11-09)[2], Փարիզ), չիլիացի գրող, Լատինական Ամերիկայի երկրների գրականության մեջ քննադատական ռեալիզմի հիմնադիրը։

Ալբերտո Բլեստ Գանա
Ծնվել էմայիսի 4, 1830(1830-05-04)[1][2][3]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Վախճանվել էնոյեմբերի 9, 1920(1920-11-09)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[4] և Grave of Blest Gana
Մասնագիտությունպատմաբան, դիվանագետ և գրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունBernardo O'Higgins Military School?
 Alberto Blest Gana Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթությամբ ինժեներ։ Սկզբում հարել է ռոմանտիզմին («Խաբեություններ և հիասթափություններ», 1855, «Առաջին սերը», 1858, «Ընտանիքի հայրը», 1858)[5]։ Բալզակի ազդեցությամբ անցել է քննադատական ռեալիզմին՝ «Թվաբանություն սիրո մեջ» (1860), «Մարտին Ռիվաս» (1862)[6]։ Այդ երկերում քննադատել է բուրժ․ իրականությունը՝ ստեղծելով Չիլիին յուրահատուկ «մարդկային կատակերգություն»։ Հետագա շրջանի սոցիալ–հոգեբանական և սատիրական վեպերում՝ «Օտար հողի վրա» (1904), «Հիմար էստերոն» (1909), արտահայտված են իրականության նկատմամբ հեղինակի հոռետեսական տրամադրությունները։ «Ռեկոնկիստայի դարաշրջանում» (1897) պատմավեպը պատկերում է Չիլիի ժողովրդի ազգային–ազատագրական պայքարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. http://www.memoriachilena.cl/602/w3-article-72354.html
  5. Блест Гана — фамилия, Альберто — имя
  6. В ряде источников, в том числе и в "Мегаэнциклопедии Кирилла и Мефодия" указана дата рождения 4.05.1830
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453