Ալբերտո Ալեսինա (իտալ.՝ Alberto Francesco Alesina, ապրիլի 29, 1957(1957-04-29)[1], Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա - մայիսի 23, 2020(2020-05-23)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ (2006)։

Ալբերտո Ալեսինա
Ծնվել էապրիլի 29, 1957(1957-04-29)[1]
Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա
Մահացել էմայիսի 23, 2020(2020-05-23)[2] (63 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Քարնեգի Մելոն համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1986) և Բոկոնիի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՋեֆրի Սաքս
Եղել է գիտական ղեկավարՍիլվան Թենեյրո[5], Ռոբերտա Գաթի[5], Ռոմեն Թոմաս Վացիարգ[5], Վարդգես Լևոն Լևոնյան[5], Անտոնիո Ռանխել[5], Ջոսե Տավարես[5], Ուգո Ա. Տրոյանո[5], Մարիանա Կոլաչելի[5] և Seth Stephens-Davidowitz?
Պարգևներ
 Alberto Alesina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1981 թվականին Միլանի Բոկկոնի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Նա դարձել է Հարվարդի համալսարանի մագիստրոս (1985), այնուհետև ստացել է դոկտորի կոչում (1986)։

1988 թվականից դասավանդում է Հարվարդի համալսարանում։ 2003-2006 թվականներին՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դեկան։ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ծրագրերի տնօրեն[7]։ Գիտական հետազոտությունների հիմնական ոլորտը քաղաքական տնտեսությունն է։

«Լիբերալիզմը ձախ գաղափար է» գրքում նա հերքում է կարծրատիպային գաղափարները սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ պնդելով, որ նրանք, ովքեր ոչ միայն խոսքերով, այլ իրականում հոգ են տանում աղքատների կարիքների մասին, պետք է պաշտպանեն մերիտոկրատիան, մրցակցությունը, ճկուն աշխատաշուկաները և կապիտալի շուկաները, հավասարակշռված բյուջեն և պետության հեռացումը տնտեսությունից[8]։

Հրապարակումներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Alberto Alesina, Nouriel Roubini, Gerald D. Cohen Political Cycles and the Macroeconomy. MIT Press, 1997.
  • Alberto Alesina, Olivier Blanchard et al. Designing Macroeconomic Policy for Europe. CEPR, London, 1997.
  • Альберто Алесина, Франческо Джавацциru Либерализм — это левая идея = Il liberismo è di sinistra (2007). — М.: Альпина Бизнес Букс, 2011. — 172 с.

Հոդվածներ խմբագրել

  • Дж. И. Альт, А. Алезина. Политическая экономия: общие проблемы // Политическая наука: новые направления. / Под ред. Гудин Р. и Клингеманн Х.-Д. — М.: «Вече», 1999. — С. 625–656.
  • Альберто Алесина, Роберто Перотти. Политическая экономия бюджетного дефицита. // Очерки о мировой экономике. Выдающиеся экономисты мира в Московском Центре Карнеги. / Под ред. А. Ослунда и Т. Малевой. — М.: Гендальф, 2002.
  • Альберто Алесина, Николя Фукс-Шундельн "Гуд бай", Ленин? Влияние социализма на предпочтения людей относительно политики перераспределения // Beyond Transition — Экономический вестник о вопросах переходной экономики. № 6, 2005.
  • Альберто Алесина, Паола Джулиано. Культура и институты. Часть I. // Вопросы экономики, 2016, № 10. С. 82-111.
  • Альберто Алесина, Паола Джулиано. Культура и институты. Часть II. // Вопросы экономики, 2016, № 11.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ալեսինա» հոդվածին։