Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոն

Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոն (ալբ․՝ Teatri Kombetar i Operas dhe i Baletit կամ TKOB), օպերայի և բալետի թատրոն Տիրանայում։

Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ալբանիա
Գտնվելու վայրըՏիրանա
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 29, 1953
Կայքtkob.gov.al
 Palace of Culture (Opera), Tirana Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը հիմնադրվել է 1953 թ. նոյեմբերի 29-ին[1]։ Սկզբնական շրջանում գործել է Ալբանիայի երաժշտության և արվեստի ակադեմիայի շենքում, այնուհետև տեղափոխվել է Տիրանայի մշակույթի պալատի շենք։

Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը հաշվետու է Ալբանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությանը և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Աշխատակազմը բաղկացած է 196 հոգուց[1]։

Թատրոնում համերգներով հաճախ հանդես է գալիս Ալբանիայի երգի և պարի համույթը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ministry of Culture Youth and Sports. «OPERA AND BALLET THEATRE» (Albanian). Albanian Government. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Gillian Gloyer (2008 թ․ հուլիսի 17). Albania: the Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջ 60. ISBN 978-1-84162-246-0. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել