Ալբանիայի խորհրդարան, հայտնի է նաև, որպես Ալբանիայի ազգային ժողով (ալբ․՝ Kuvendi i Shqipërisë), միապալատ օրենսդիր մարմին Ալբանիայի Հանրապետությունում։ Այն բաղկացած է 140 պատգամավորներից։

Ալբանիայի խորհրդարան
ալբ․՝ Kuvendi i Shqipërisë
Изображение логотипа
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածապրիլ 1921
Gramoz Ruçi? և Lindita Nikolla?
Ղեկավարում
ԽոսնակԻլիր Մետա, Սոցիալիստական հարաբերություններ՝ ինտեգրման համար
սկսած սեպտեմբերի 10, 2013
Կազմը
Նստատեղեր140
5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը
Հանդիպումների վայր
Ալբանիայի ազգային ժողովի շենքը Տիրանայում
parlament.al(ալբ.)(անգլ.)

Ազգային ժողովի 100 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով՝ ըստ թաղամասերի (ընտրությունները կատարվում են երկու փուլով), իսկ մնացած 40-ը՝ ըստ կուսակցությունների կամ կուսակցական դաշինքների ներկայացրած ցուցակների։ Յուրաքանչյուր պատգամավոր ընտրվում է 4 տարի ժամկետով։ Ալբանիան, որպես Խորհրդարանական Հանրապետություն, մի շարք լիազորություններ է վստահում ազգային ժողովին։

Ալբանիայի ազգային ժողովը որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, իրավունք ունի հաստատել և փոխել երկրի սահմանադրությունը, պատերազմ հայտարարել և խաղաղության պայմանագիր կնքել, վավերացնել և չեղյալ համարել միջազգային համաձայնություններ, ընտրել Ալբանիայի գործադիր իշխանության ղեկավարին՝ նախագահին, գլխավոր դատախազին և գերագույն դատարանի կազմին։

Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական որևէ այլ պաշտոն՝ բացառությամբ կարող է դառնալ միայն Ալբանիայի ԱԳ նախարարների խորհրդի անդամ։ Ալբանիայի խորհրդարանի խոսնակն է Իլիրա Մետան[1]։

Պատասխան խմբագրել

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թվականին՝ ի պատասխան Փարիզի խաղաղության վեհաժողովից հետո Ալբանիայի ձեռք բերած նոր տարածաշրջանային հակառակորդների՝ Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի թագավորության։

1928 թվականին լուծարվել է Ալբանիայի առաջին խորհրդարանը և երկիրը հռչակվում է սահմանադրական միապետություն։ 1944 թվականին երկրում մտցվում է համընդհանուր ընտրական իրավունքը։ 1945 թվականին Ալբանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Ալբանիայի բնակչության ճնշող մեծամասնությունը (97.7%) քվեարկեց կոմունիստների գլխավորած ժողովրդավարական ճակատին (այլ քաղաքական ուժերը չեն մասնակցել ընտրություններին)։

1945-1950 թվականներին երկրում փաստացիորեն տիրում էր միակուսակցական համակարգ։ Երկրի քաղաքական ուժը Ալբանիայի կոմունիստական կուսակցությունն էր (ավելի ուշ`Ալբանիայի աշխատավորական կուսակցություն1990 թվականին ընդունվել է բազմակուսակցական համակարգ։

Ալբանիայի քաղաքական համակարգում գերիշխող կուսակցություններ դարձան Ալբանիայի դեմոկրատական և հետխորհրդային Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալբանիայի ԱԺ խոսնակ. «Ալբանիայի Հանրապետության ազգային ժողովի գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին.