Ալատրի (իտալ.՝ Alatri, լատին․՝ Aletrium), իտալական քաղաք Լացիո մարզում։ Բնակչությունը 28 հազար մարդ (2006 թվական)։

Քաղաք
Ալատրի
իտալ.՝ Alatri լատին․՝ Aletrium
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՇրջանԼացիո
Մակերես2 կմ²
ԲԾՄ502 մ
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն28 000 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+39 0775
Փոստային դասիչ03011
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքcomune.alatri.fr.it
Ալատրի (Իտալիա)##
Ալատրի (Իտալիա)

Քաղաքի կենտրոնը գտնվում է 502 մետր բարձրությունում, բլրի գագաթին։ «Ալատրի» անվանումը գալիս է հռոմեական «Ալետրիում» (Aletrium) անվանումից, որի արմատները գալիս են Փոքր Ասիայից ինչպես նաև Պելասգիամից։

2006 թվականից քաղաքապետ է ընտրվել Կոնստանտինո Մագլիոկան։

Պատմություն խմբագրել

 

Հիմնադրման ճիշտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռ Հռոմեական կայսրությունից շատ տարիներ առաջ։ Քաղաքում պահպանվել է ամրոցի տպավորիչ չափերի հասնող միջնաբերդ, որը կարող էր կատարել դարպասների դեր՝ անվանումը (իտալ.՝ Porta Minore), նրա կատարին կային 3 ֆալոսյան պատկերներ, որոնք խորհրդանշում են բերրիություն և նաև երկուսն էլ ունեին պաշտպանիչ իմաստ։

Զինանշան խմբագրել

Զինանշանը XII դարի աշտարակ է՝ զույգ թևերով։ Աշտարակը խորհրդանշում է քաղաքը պաշտպանող երկու պարիսպները, իսկ թևերը խորհրդանշում են բարձրությունը։

 

Տնտեսություն խմբագրել

Ալատրին հանդիսանում է Իտալիայի այս շրջանի հիմնական տուրիստական կենտրոններից մեկը։

Քաղաքն նաև ունի էկոլոգիապես մաքուր ձիթապտղի յուղի արտադրամաս։ Ապրանքը առաջին անգամ մրցանակ ստացել է «ԲԻՈ 2006» մրցույթում։

Եղբայր քաղաքներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալատրի» հոդվածին։