Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)

«Ալաշկերտ» (մինչև 2013 թ. Նաիրի), ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է Շենգավիթ համայնքում, Երևանյան լճի մոտակայքում։ Կառուցվել ու բացվել է 1960-ական թվականներին, Շենգավիթ բնակելի տարածքի ընդլայման ծրագրի ներքո։ Մարզադաշտը տեղավորում է 6850 հանդիսական (նստատեղերի քանակը՝ 1850)։

Ալաշկերտ
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանում«Ալաշկերտ» մարզադաշտ
ՏեղագրությունՇենգավիթ վարչական շրջան
Երկիր Հայաստան
Հիմնադրված1960-ականներին
ՍեփականատերԱլաշկերտ Ֆուտբոլային Ակումբ
Տարողություն6800
Տնային թիմԱլաշկերտ Ֆուտբոլային Ակումբ
Դաշտի չափսեր110 × 70 մ
Քարտեզ
Քարտեզ
 Alashkert Stadium Վիքիպահեստում

2013 թ. փետրվարին մարզադաշտի սեփականատեր դարձավ այն ժամանակ Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։ Ըստ ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի՝ մարզադաշտը վերանորոգման պիտի ենթարկվի։ Այն ամբողջովին վերակառուցված կլինի 2015 թվականի վերջին[1][2]։

Կառույցի նոր սեփականատերը՝ նախկին «Նաիրի» մարզադաշտը վերանվանեց «Ալաշկերտ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալաշկերտի սեփականատերը գնել է Նաիրի մարզադաշտը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Բարձրագույն խու՛մբ, մենք գալիս ենք. TF-ը հյուրընկալվել էր «Ալաշկերտի» կողմից». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի ենթակառուցվածք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.