Ալան Սիլվեստրի (անգլ.՝ Alan Silvestri, մարտի 26, 1950(1950-03-26)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի երգահան, Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից մեկը, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։

Ալան Էնթոնի Սիլվեստրի
Ի ծնե անուն՝Alan Anthony Silvestri
Ծննդյան թիվ՝մարտի 26, 1950 (74 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգահան, դիրիժոր
Կարիերա՝1972-ից սկսած
Ուղղություն՝ֆիլմեր, ջազ, բլյուզ
Պարգևներ՝
IMDb։ID 0006293
alansilvestri.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ալան Էնթոնի Սիլվեստրին ծնվել է 1950 թվականի մարտի 26-ին Նյու Յորքում։ Մանկությունն անցել է Նյու Ջերսի նահանգի Տինեկե քաղաքում։ Հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրը իռլանդացի։ Չնայած նրա ծնողները երաժշտության հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում, բայց Ալանը արդեն մանուկ հասակից հետաքրքրվում էր երաժշտությամբ և թմբուկ էր նվագում։ Դպրոցում սովորելու տարիներին դպրոցի երաժշտախմբի անդամ էր և սովորում էր նվագել ֆագոտ, կլառնետ և սաքսաֆոն։ Երաժշտությունից բացի նա նաև սիրում էր բեյսբոլը։

14 տարեկանում սկսում է նվագել իր գնած կիթառով։ 1967 թվականին Ալան Սիլվեստրին հիմնում է իր առաջին ջազային նվագախումբը՝ «Հարավային քամիների տրիո» (The South Winds Trio), որտեղ նա կիթառահար էր, Գնել Գոլբինը (Glen Gollobin) ֆլեյտա էր նվագում, իսկ Քեն Պետրետին (Ken Petretti) թմբկահար։

Դպրոցն ավարտելուց հետո 1968 թվականին նա ընդունվում է Բոստոնի Բերկլիի երաժշտական քոլեջի ջազի բաժինը։ Այնտեղ մնում է 2 տարուց էլ քիչ, ու սկսում է ինքը երաժշտություն գրել։ 1970 թվականին տեղափոխվում է Լաս Վեգաս և հանդես է գալիս «Ուեյն կոկրան և Ս. Ս. Ռայդերս» (Wayne Cochran and the C.C. Riders) բլյուզ խմբում որպես կիթառահար, ու դրա հետ մեկտեղ կիսատ չի թողնում ուսումը։

Բոստոն կատարած կարճ ուղևորությունից հետո նա վերադառնում է Լաս Վեգաս և աշխատում է մի երաժշտական խմբում որպես գործիքավորող։ Այնուհետ պայմանագիր է կնքում ստուդիաներից մեկի հետ, որի համար մեկնում է Ֆինիքս, սակայն կապված ցածր աշխատավարձի հետ մեծ դժվարություններով լուծարում է պայմանագիրը։ Դրանից հետո նա մեկնում է Լոս Անջելես, որտեղ նա ծանոթանում է Բրեդֆորդ Կրեգի հետ, ով առաջարկում է նրան ֆիլմի համար երաժշտություն գրել։ Ալանի գրված երաժշտություններով ֆիլմերը հաջողություն չէին ունենում, սակայն նա այդ ընթացքում կատարելագործում էր իր երաժշտական հմտությունները։

1976 թվականին նա սովորում է դաշնամուր նվագել, որից հետո ռեժիսոր Պոլ Մայքլ Գլեյսերը նրան առաջարկում է երաժշտություն գրել «Ստարսկի և Հաթչ» սերիալի համար։ Դրանց մի մասը հաջողված են լինում և Metro Goldwyn Mayer ընկերությունը նրան հրավիրում է երաշժտություն գրելու «Կալիֆորնիական ճանապարհային պարեկ» սերիալի համար։ Այդ սերիալի համար նա գրում է ավելի քան 120 ժամ երաժշտություն

Այդ տարիներին նա իր տանը տեղադրում է երաժշտական ստուդայի գործիքներ և սկսում շատ աշխատել։ 1983 թվականին ծանոթանում է ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի հետ, ում «Սիրավեպ քարի հետ» ֆիլմի համար գրում է 3 րոպեանոց երաժշտություն։ Դրանից հետո նա երաժշտություն է գրում Զեմեկիս գրեթե բոլոր ֆիմերի համար։ Նկարահումներից մեկ ժամանակ ծանթանում է դիրիժոր Ջեյմս Քեմբլի հետ, ում հետ հետագայում աշխատում է մինչև 1991 թվականը։ 1985 թ. Զեմեկիսը ծանթացնում է Սիլվեստրիին Սթիվեն Սփիլբերգի հետ, ով հիացած նրա երաժշտությունից մշտական աշխատանքի է վերցնում նրան։

Ֆիլմագրություն խմբագրել

Ալան Սիլվեստրին երաժշտություն է գրել մոտ 110 ֆիլմի համար, որոնցից են.

  • Դոբերմանների ոհմակ (1972)
  • Լեդին Լաս Վեգասից (1975)
  • Ստարսկի և Հաթչ (1975 - 79)
  • Խիզախ դոբերմանները (1976)
  • Կալիֆորնիական ճանապարհային պարեկ (1977 - 83)
  • Հինգերորդ հարկ (1978)
  • Սիրավեպ քարի հետ (1984)
  • Ֆանդանգո (1985)
  • Կատվի աչքը (1985)
  • Հետ դեպի ապագա (1985)
  • Ամառ վարձույթով (1985)
  • Քարանձավային արջի ցեղը (1986)
  • «Դելտա» ջոկատը (1986)
  • Ամերիկյան հիմն (1986)
  • Նավիտագորի թռիչքը (1986)
  • Առանց խնայելու (1986)
  • Կրիտիկական վիճակ (1987)
  • Անվայելուչ պահվածք (1987)
  • Գիշատիչ (1987)
  • Նավից դուրս (1987)
  • Ով է դավել Ռոջեր ճագարին ‎ (1988)
  • Մակը և ես (1988)
  • Իմ խորթ մայրը այլմորոլորակային է (1988)
  • Նա անկառավարելի է (1989)
  • Անդունդ (1989)
  • Հետ դեպի ապագա 2 (1989)
  • Ետնախորշեր (1990)
  • Հետ դեպի ապագա 3 (1990)
  • Երիտասարդ հրաձիգներ 2 (1990)
  • Գիշատիչը 2 (1990)
  • Մեծ փրփուր (1991)
  • Նա կխենթացնի ինձ (1991)
  • Մաս-մաս (1991)
  • Անդարադարձ (1991)
  • Հարսնացուի հայրը (1991)
  • Պատմություն ուժեղ մարդկանց մասին (1991)
  • Կանգնիր, թե չէ մայրիկը կկրակի (1992)
  • Մահը սազում է նրան (1992)
  • Թիկնապահը (1992)
  • Կողային հարվածներ (1992)
  • Սուպերեղբայր Մարիո (1993)
  • Ահեղ դատաստանի գիշերը (1993)
  • Ծեր փնթփնթանները (1993)
  • Կուսական մաքուր հիշողություն (1994)
  • Ֆորեսթ Գամփ (1994)
  • Հարուստ Ռիչին (1994)
  • Արագ և մեռած (1995)
  • Պերեսի ընտանիքը (1995)
  • Դատավոր Դրեյդը (1995)
  • Ինչով են զբաղված մեռյալները Դենվերում (1995)
  • Հարսնացուի հայրը 2 (1995)
  • Ծեր փնթփնթանները զայրացել են (1995)
  • Սերժանտ Բիլկո (1996)
  • Առաքելությունն անիրագործելի է (1996)
  • Մաքրողը (1996)
  • Երկար համբույր գիշերվա համար (1996)
  • Շտապես, մարդկանց կծիծաղեցնես (1997)
  • Հրաբուխ (1997)
  • Հաղորդակցություն (1997)
  • Մկնաորս (1997)
  • Տարօրինակ զույգը 2 (1998)
  • Թակարդ ծնողների համար (1998)
  • Սուրբը (1998)
  • Գործնական մոգություն (1998)

Սկավառակագրություն խմբագրել

Ալան Սիլվեստրիի երաժշտությամբ գրված բազմաթիվ սաունդտրեկներ են թողարկվել[3]։ Նաև թողարկվել են առանձին սկավառակներ։

Սաունդտրեկներ խմբագրել

  • 1994 - Selected Themes
  • 1995 - Voyages։ The Film Music Journeys Of Alan Silvestri
  • 1997 - Selected Themes։ The Special Edition
  • 1998 - Selected Themes (2nd edition)
  • 1999 - The Back to the Future Trilogy
  • 2001 - Cast Away։ The Zemeckis / Silvestri collection
  • 2007 - Música de Cine 2 (concert in Madrid)

Ալբոմներ խմբագրել

  • 1977 - Sit on It! - Ջիմմի Սմիթ - հեղինակ, կիթառահար, գործիքավորող
  • 1977 - Mystique featuring Ralph Johnson - գործիքավորող
  • 1979 - Partners - Scherrie & Susaye - Կիթառահար, գործիքավորող
  • 1995 - Move to Groove։ The Best of 1970s Jazz-Funk - հեղինակ, կիթառահար, գործիքավորող
  • 1997 - The Big Picture - գործիքավորող
  • 1999 - Ultimate Collection - Դեննիս Դեյանգ (rock) - գործիքավորող, պրոդյուսեր
  • 2000 - Mystique (1977 թ. ալբոմի նոր թողարկում) - գործիքավորող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #134522567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Ալան Սիլվեստրիի սանունդտրեկների ամբողջական ցանկ». alan-silvestri.com սկավառակագրություն. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Սիլվեստրի» հոդվածին։