Ալան Գիլմոր

Նորզելանդացի աստղագետ

Ալան Գիլմոր (անգլ.՝ Alan Charles Gilmore, մարտ 1944, Greymouth, Նոր Զելանդիա), նորզելանդացի աստղագետ, աստերիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատում է Կամբերայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարանում։ 1981 թվականից 1994 թվականները իր կնոջ Պամելա Կիլմարտինի հետ համատեղ հայտնաբերել է շուրջ 40 աստերոիդ[1], և ևս մեկ աստերոիդ ((214416) 2005 PK) նա հայտնաբերել է միանձնյա 2005 թվականին, 11 տարի անց։ Բացի դրանից նրանք երկուսով ակտիվորեն զբաղվել են նաև գիսաստղերի և նոր աստղերի որոնմամբ։ Այսպես 2007 թվականին Ալան Գիլմորը հայտնաբերեց կարճ պարբերությամբ գիսաստղերի ցանկ|կարճ պարբերությամբ գիսաստղ P/2007 Q2[2]։

Ալան Գիլմոր
Alan Charles Gilmore
Ծնվել էմարտ 1944 (80 տարեկան)
Greymouth, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ամուսին(ներ)Պամելա Կիլմարտին

Գիսաստղերի և աստերոիդների աստղաչափական դիտարկումների նրա կողմից մշակված ծրագրերը ավելին քան տաս տարիների ընթացքում համարվում էին ամենաարդյունավետը նմանատիպ ծրագրերի մեջ, հարավային կիսագնդում դիտարկումներ կատարելու համար։

Ալան Գիլմորը հանդիսանում է ՄԱՄ-ի կազմ-կոմիտեի համար 6 հանձնաժողովի անդամ, որը զբաղվում է տեղեկատվության տարածմամբ և աստղագիտական հայտնաբերումների վերագրմամբ։

Նրա պատվին է անվանվել (2537) Գիլմոր աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. Comet P/2007 Q2 (Gilmore)
  3. IAU. «2537 Գիլմոր աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել