Ալայի հովիտ, միջլեռնային իջվածք Ալայի և Անդրալայի լեռնաշղթաների միջև, Ղրղզստանում։ Երկարությունը 150 կմ, լայնությունը՝ 8-25 կմ, տարածությունը՝ 1700 կմ²։ Միջին բարձրությունը՝ 3000 մ։ Բարձրությունը 2240 մետրից (արևմուտքում) մինչև 3536 մետր (արևելքում)։ Մակերևույթը տափարակ մորենաբլրային է, կլիման՝ խիստ ցամաքային, ցուրտ (ամռանը երբեմն ձյուն է տեղում)։ Ունի լեռնա-տափաստանային բուսականություն և լավագույն լեռնային արոտավայր։ Ալայի հովտով է հոսում Կզըլսու գետը[1]։

Ալայի հովիտ
Տեսակհովիտ
Երկիր Ղրղզստան
ԼեռնաշղթաԱլայի լեռնաշղթա
Ջրլիցի ափինՎախշ
Քարտեզ
Քարտեզ

Աղբյուրներ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 12-13.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 136