Ալաթալա, լքված բնակատեղի, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղից դեպի հարավ, Խնձորուտի լեռնաշղթայի ավելի բարձրադիր սարահարթում[1]։

Գյուղատեղի
Ալաթալա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
Հիմնադրված է1910-ականներ թ.
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Ալաթալա (Հայաստան)##
Ալաթալա (Հայաստան)
Ալաթալա (Տավուշի մարզ)##
Ալաթալա (Տավուշի մարզ)

Պատմություն խմբագրել

Ալաթալան կազմավորվել է 1910-ականներին, որի բնակիչները եկել էին Կուր գետի ափին գտնվող հայկական Կրզեն գյուղից։ Այնտեղ 1926 թվականին բնակվում էին 65 մարդ, իսկ 1939 թվականին՝ 72։ Հետագա տարիներին Ալաթալան վերացել է և բնակիչները հիմնականում տեղափոխվել են Նորաշեն գյուղ։ Ալաթալայից մի քանի ընտանիք էլ բնակություն են հաստատել Ղրղի գյուղում (բայց դրանց մի մասը հետագայում Նորաշեն է տեղափոխվել)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 31, էջեր 31 — 237 էջ. — 4000 հատ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ալաթալա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։