Աիսա Մանդի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Աիսա Մանդի (արաբ․՝ عيسى ماندي‎‎‎, հոկտեմբերի 22, 1991(1991-10-22)[1][2][3], Շալոն ան Շամպայն), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Աիսա Մանդի
عيسى ماندي‎
Մանդին Ալժիրի հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալժիր Ալժիր
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1991(1991-10-22)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Շալոն ան Շամպայն
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 23
Պատանեկան կարիերա
2000-2009 Ֆրանսիա Ռեյմս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Ֆրանսիա Ռեյմս II 8 (1)
2009-2016 Ֆրանսիա Ռեյմս 161 (14)
2016-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 96 (4)
Ազգային հավաքական
2014-ներկա Ալժիր Ալժիր 51 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ստադ Ռեյմս խմբագրել

Մանդին Ստադ Ռեյմսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հոկտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Լուհան Կյուիզոյի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հավրի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի հունվարի 18-ին՝ Արլ-Ավինյոնի դեմ խաղում[8]։ 2011-12 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Ռեյմսին տեղափոխվել Լիգա 1[9][10]։

Առաջին հանդիպումը Լիգա 1-ում Մանդին անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բաստիայի դեմ խաղում[11]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Տրուայի դեմ խաղում[12]։ 2013 թվականի փետրվարի 22-ին Մանդին հեռացվեց խաղադաշտից Նիսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[13]։ Մայիսի 4-ին ալժիրցին գոլ խփեց Այաչոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[14]։ 2014 թվականի փետրվարի 21-ին նա կարմիր քարտ ստացավ Մոնակոյի դեմ խաղում՝ հեռացվեց խաղադաշտից հանդիպման 84-րդ րոպեին[15]։ Ապրիլի 5-ին Մանդին 2 ինքնագոլի հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, և Ռեյմսը պարտվեց 3-0 հաշվով[16][17]։ 2013-14 մրցաշրջանում նա անցկացրեց 36 հանդիպում՝ տալով 4 գոլային փոխանցում[18]։

2014 թվականի օգոստոսի 30-ին Մանդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լանսի դեմ խաղում[19]։ Իր առաջին հանդիպումը Ռեյմսի ավագի թևկապով ալժիրցին անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Թուլուզի դեմ խաղում[20]։ 2015 թվականի ապրիլի 18-ին նա գոլ խփեց Բաստիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[21]։ 2015-16 մրցաշրջանում Մանդին դարձավ Ռեյմսի հիմնական ավագը։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին նա կարմիր քարտ ստացավ Նիսի դեմ խաղում[22]։ 2016 թվականի հունվարի 24-ին Մանդին գոլ խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[23]։ Փետրվարի 27-ին ալժիրցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում[24]։ Ստադ Ռեյմսի առաջին թիմի կազմում Մանդին անցկացրեց 170 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Բետիս խմբագրել

2016 թվականի հունիսի 30-ին Մանդին 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[25][26][27]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարսելոնայի դեմ խաղում[28][29]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 18-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում[30]։ 2017 թվականի նոյեմբերի 20-ին ալժիրցին հեռացվեց խաղադաշտից Էյբարի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 55-րդ րոպեին[31]։ 2018 թվականի փետրվարի 18-ին նա գոլ խփեց Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Բետիսը պարտվեց 5-3 հաշվով[32][33]։ 2017-18 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[34]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մանդին անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[35]։ Բետիսի ավագի թևկապով ալժիրցին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 28-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[36]։ 2019 թվականի հունվարի 30-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի Էսպանյոլի դեմ պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և անցնել մյուս փուլ[37][38]։ 2018-19 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[39]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ալժիրի ազգային հավաքականում իր դեբյուտը Մանդին նշեց 2014 թվականի մարտի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սլովենիայի դեմ ընկերական խաղում[40][41]։ Հունիսի 2-ին նա ընդգրկվեց Ալժիրի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43][44]։ Առաջնությունում Մանդին անցկացրեց 3 հանդիպում[45], իսկ Ալժիրը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Գերմանիային[46][47]։ 2015 թվականի ձմռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[48][49]՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր 4 հանդիպումներում։

Իր առաջին գոլը Ալժիրի հավաքականի կազմում Մանդին խփեց 2016 թվականի մարտի 29-ին՝ Եթովպիայի դեմ խաղում[50]։ Որպես հավաքականի ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 7-ին՝ Մավրիտանիայի դեմ խաղում[51]։ Հունվարին Մանդին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[52][53][54]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ալժիրը դուրս մնաց խմբային փուլից[55][56][57]։ 2019 թվականի ամռանը նա Ալժիրի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[58][59][60]։ Մանդին անցկացրեց 6 հանդիպում, իսկ Ալժիրը 29 տարվա դադարից հետո հաղթեց առաջնությունը[61][62]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Սենեգալին[63][64][65]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[66]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստադ Ռեյմս 2009–10 Ազգային առաջնություն 1 0 0 0 0 0 1 0
2010–11 Լիգա 2 8 0 1 0 1 0 10 0
2011–12 26 1 0 0 1 0 27 1
2012–13 Լիգա 1 29 2 1 0 0 0 30 2
2013–14 33 0 1 0 2 0 36 0
2014–15 32 6 0 0 1 0 33 6
2015–16 32 5 1 0 0 0 33 5
Ընդհանուր 161 14 4 0 0 0 5 0 170 14
Ռեալ Բետիս 2016–17 Լա Լիգա 26 2 2 0 28 2
2017–18 34 1 1 0 35 1
2018–19 35 1 7 1 6 0 48 2
2019–20 1 0 0 0 1 0
Ընդհանուր 96 4 10 1 6 0 0 0 112 5
Կարիերայի ընդհանուր 257 18 14 1 6 0 5 0 282 19

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[66]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2014 10 0
2015 11 0
2016 4 1
2017 11 0
2018 6 0
2019 9 0
Ընդհանուր 51 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 29, 2016 Ադիս Աբեբա մարզադաշտ, Ադիս Աբեբա, Եթովպիա   Եթովպիա 2–2 3–3 Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Ալժիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Algeria - A. Mandi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Louhans-Cuiseaux vs. Reims - 13 October 2009 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «AC Le Havre - Stade Reims, Aug 20, 2010 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Havre AC - Stade de Reims (2-1) - Saison 2010/2011 - Domino's Ligue 2». www.lfp.fr. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Athlétic Club Arlésien - Stade Reims, Jan 18, 2012 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. McCarry, Patrick. «Back in the big time: Forgotten French club reclaim their spot in top division». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Reims, Troyes promoted to French top flight». www.bangkokpost.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «SC Bastia - Stade Reims, Aug 18, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Stade Reims - ES Troyes AC, Oct 27, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «OGC Nice - Stade Reims, Feb 22, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Stade Reims - AC Ajaccio, May 4, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «AS Monaco - Stade Reims, Feb 21, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Paris Saint-Germain - Stade Reims, Apr 5, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. «Paris St-Germain 3-0 Reims» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «RC Lens - Stade Reims, Aug 30, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «Stade Reims - FC Toulouse, Sep 13, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. «SC Bastia - Stade Reims, Apr 18, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. «Stade Reims - OGC Nice, Dec 12, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «Stade Reims - AS Saint-Étienne, Jan 24, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «Stade Reims - FC Girondins Bordeaux, Feb 27, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. «El Real Betis ficha a Aïssa Mandi para las próximas cinco temporadas». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. «Real Betis introduce Algerian defender Aissa Mandi». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «Real Betis introduces Algerian defender Aissa Mandi». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  28. «FC Barcelona - Real Betis Balompié, Aug 20, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. Reuters (2016 թ․ օգոստոսի 20). «Luis Suárez scores hat-trick in Barcelona's 6-2 rout of Real Betis». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  30. «Real Betis Balompié - UD Las Palmas, Nov 18, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  31. «SD Eibar - Real Betis Balompié, Nov 20, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  32. «Real Betis Balompié - Real Madrid, Feb 18, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  33. «Marco Asensio strikes twice to fuel Real Madrid's comeback against Betis». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  34. «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  35. «Olympiacos Piraeus - Real Betis Balompié, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  36. «Getafe CF - Real Betis Balompié, Oct 28, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  37. «Real Betis Balompié - RCD Espanyol Barcelona, Jan 30, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  38. «Real Betis vs Espanyol». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  39. «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  40. «Algeria - Slovenia, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  41. «Algeria vs Slovenia». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  42. «World Cup 2014: Guedioura misses cut for Algeria squad» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  43. Staff, Guardian (2014 թ․ հունիսի 6). «Algeria squad for 2014 World Cup: the 23 chosen by Vahid Halilhodzic». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  44. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Algeria World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  45. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Algeria». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  46. «Germany - Algeria, Jun 30, 2014 - World Cup 2014 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  47. FIFA.com. «Schurrle, Ozil scrape Germany into France showdown». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  48. «Nations Cup 2015: Abeid and Belkalem out of Algeria squad» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  49. «Afrofootball - 2015 AFRICA CUP - ALGERIA - ABEID AND BELKALEM OUT OF SQUAD». www.afrofootball.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. «Ethiopia - Algeria, Mar 29, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  51. «Algeria - Mauritania, Jan 7, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  52. «Sofiane Feghouli left out of Algeria's final Africa Cup of Nations squad» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  53. «Algeria Announce 23-Man AFCON Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  54. AfricaNews (2017 թ․ հունվարի 1). «Algeria names AFCON 2017 team». Africanews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  55. «Afcon 2017: Algeria exit tournament without a win» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  56. Press, Associated (2017 թ․ հունվարի 23). «Tunisia make it through but Algeria are out of Africa Cup Of Nations». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  57. CNN, Henry Young and Matias Grez. «AFCON 2017: Algeria and Zimbabwe crash out». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  58. «Africa Cup of Nations: Algeria announces 23-man squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  59. Wagih, Ahmed (2019 թ․ մայիսի 30). «Algeria announce 23-man squad for Africa Cup of Nations». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  60. «Algeria Name Final Squad for AFCON 2019». Al Bawaba (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  61. 61,0 61,1 «Africa Cup of Nations: Algeria beat Senegal to win final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  62. FIFA.com. «Welcome to FIFA.com News - Algeria edge Senegal to win first title in 29 years - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  63. «Senegal - Algeria, Jul 19, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  64. «Algeria win the African Cup of Nations, beating Senegal 1-0 | DW | 19.07.2019». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  65. Doyle, Paul (2019 թ․ հուլիսի 19). «Senegal 0-1 Algeria: Africa Cup of Nations 2019 final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  66. 66,0 66,1 «Aïssa Mandi». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիսա Մանդի» հոդվածին։