Ազոտի օքսիդներ, անօրգանական միացություններ են, ազոտի և թթվածնի միացությամբ։ Թթվածնի հետ ազոտն առաջացնում է 6 կայուն միացություն։ Ազոտի բոլոր օքսիդները սովորական պայմաններում գազեր են բացի N2O5 անգույն բյուրեղական նյութ է։

Օքսիդների ցանկ խմբագրել

Հայտնի են ազոտի 10 օքսիդներ։

Հայտնաբերվելեն նաև ազոտի երկօքսիդի դիմերը (NO2)2 և 4 քիչ կայուն միացությունները՝ նիտրոզիլամիդ NON3, նիտրիլազիդ NO2N3, եռնիտրիամիդ N(NO2)3 և նիտրատի ռադիկալը՝ NO3. ։

N2O խմբագրել

Բարձր ջերմաստիճանում առաջացնում է ազոտ և թթվածին։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում N2O ազդում է նյարդային համակարգի վրա («ուրախացնող գազ»)։ Բժշկության մեջ օգտագործում են N2O, որպես թույլ անզգայացնող միջոց։ N2O անվանում են նաև ազոտային օքսիդ։ Ազոտային օքսիդը երբեմն օգտագործում են ներքին այրման շարժիչների բարելավամ և տաքացման համար։

NO խմբագրել

Ազոտի օքսիդը NO (ազոտի մոնօքսիդ), անգույն գազ է, ջրում քիչ լուծվող։ Չի փոխազդում ջրի, թթուների, ալկալիների հետ։ Ազոտի (II) օքսիդը միացություններում շատ ռեակցունակ է, կարող է ռեակցիայի մեջ մտնել մի շարք աղերի, հալոգենների, օրգանական միացությունների հետ։ Սովարական ջերմաստիճանում NO փոխազդում է թթվածնի հետ առաջացնելով NO2։ NO օքսիդը ստանում են ամոնիակի կատալիտիկ օքսիդացումով, ազոտական թթվի արտադրությունում։

N2O3(III) խմբագրել

N2O3 օքսիդը (ազոտի անհիդրիդ), մուգ կապույտ հեղուկ է, փոխազդում է ջրի հետ առաջացնելով ազոտային թթու HNO2։

NO2(IV) խմբագրել

NO2 ազոտի օքսիդը (ազոտի երկօքսիդ), գորշ, թունավոր, օդից ծանր, հեշտ հեղուկացող գազ է։ Սենյակային ջերմաստիճանում NO2 խառնուրդը խառնվում է անգույն դիմերի N2O4 հետ, մոտավորապես 1։1 հարաբերությամբ։ Փոխազդում է ջրի հետ.

 

և նատրիումի հիդրօքսիդի հետ.

 

Ուժեղ օքսիդիչ է։ Շատ նյութեր (ածուխ, ծծումբ, ֆոսֆոր, օրգանական միացություններ) կարող են այրվել NO2 օքսիդում։ Այս օքսիդը օքսիդացնում է SO2 օքսիդը մինչև SO3 օքսիդի, այս ռեակցիայի արդյունքում ստացվում է ծծմբային թթու։ Այս օքսիդը կարող է նյարդայնացնել շնչառական ուղիները, իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում առաջանում է թոքային էմբոլյա։

N2O5(V) խմբագրել

N2O5 ազոտի օքսիդը, անգույն, բյուրեղային պինդ նյութ է, հեշտությամբ կարող է փոխազդում է NO2 և О2 նյութերի հետ։ Ուժեղ օքսիդացնող է։ Ջրում հեշտությամբ լուծվում է առաջանելով ազոտական թթու HNO3։

 

N(NO2)3 խմբագրել

Ստացվել է վերջերս։ Ուսումնասիրվել է միայն սպեկտրալ եղանակը։

Ազոտի օքսիդներ[1]
Ազոտի օքսիդներ Փորձառական բանաձևը Անվանումը
+5 N2O5 Ազոտական անհիդրիտ
+4 NO2 (*)
Կապված է դիպերի հետ[2]
N2O4
Երկազոտայի տետրաօքսիդ

Ազոտի պերօքսիդ
+3 N2O3 Երկազոտային դիօքսիդ
+2 NO Ազոտի մոնօքսւդ
+1 N2O Ազոտի ենթօքսիդ
(Ազոտային օքսիդ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peter Atkins, Loretta Jones, op. cit.,
  2. Jacques Angenault, op. cit,

Գրականություն խմբագրել

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 124  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտի օքսիդներ» հոդվածին։