Ազովի բերդ (ռուսերեն՝ Азовская крепость), ամրությունների համալիր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում՝ Ազով քաղաքի պատմական մասի կենտրոնում, Դոն գետի դելտայում, նրա ճյուղավորումներից մեկի ձախ ափին։ Պահպանվել է բերդապարիսպների, դիտաշտարակների ու դարպասների մի մասը[1]։

Ազովի բերդ
Տեսակամրոց
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԱզով
Ձևավորում1475
Քարտեզ
Քարտեզ

Բերդը կառուցել են թուրքերը 1475 թվականին, Տանայիս քաղաքը Վենետիկյան հանրապետությունից գրավելուց հետո, օսմանյան կայսրության հյուսիսային սահմաններն ու Ազովի ծովի մատույցները պաշտպանելու նպատակով[2]։ 17-րդ դարում ոչ տևական մի ժամանակահատված՝ 1637-1642 թվականներին բերդը գտնվել է Դոնի ու զապորոժյան կազակների հսկողության ներքո, ապա կրկին ընկել թուրքերի ձեռքը։ 1695 և 1696 թվականներին ռուսաց Պետրոս Առաջին թագավորը ռազմական արշավանքներ է ձեռնարկել Ազովի վրա, որոնց արդյունքում բերդը, որին թուրքերն Ազակ էին անվանում, հանձնվել է ռուսներին։ 1686—1700 թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում 1700 թվականի հուլիսի 13-ին Կոստանդնուպոլսում կնքվել է խաղաղության պայմանագիր, որով սուլթանն ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը Ազովի տարածաշրջանի նկատմամբ[3]։

XVIII դարում բերդն ավերվել է։ Պահպանվել են միայն Ալեքսեևյան դարպասն ու պարսպի՝ դրան կից հատվածը, որն ունի 30 մետր լայնություն և 15 մետր բարձրություն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крепостные валы с Алексеевскими воротами» (ռուսերեն). Ассоциация малых туристских городов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Тихонов, Ю. А. Азовское сидение. — Москва, 1970. P. 99
  3. Davies, Brian L. (2007). Warfare, state and society on the Black Sea steppe, 1500-1700. Warfare and history. Routledge. էջ 187. ISBN 0-415-23986-9.
  4. «Достопримечательности Азова» (ռուսերեն). Официальный сайт администрации города Азова. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Yu. A. Tijónov, Азовское сидение. — Moscú, 1970.
  • Brian J. Boeck. The Siege of Azov in 1641: Military Realities and Literary Myth. — Warfare in Eastern Europe, 1500-1800. — Leiden: Brill, 2012.
  • Alekséi Baiov, Русская армия в царствование императрицы Анны Иоанновны. Война России с Турцией в 1736-1739 гг, p. 222.