Ազնաուրներ
Ազնավուրներ (վրաց.՝ ազնաուրի–տոհմի որդի կամ տոհմիկ), ազնվականական դաս հին Վրաստանում։ Եղել են տոհմիկ և ոչ տոհմիկ, բաժանվել երեք կարգի՝ թագավորական, իշխանական և եկեղեցական։ Ազնավուրներ ունեին կալվածքներ, կատարում էին պարտադիր զինվորական ծառայություն՝ կազմելով բանակի հեծելազորը։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ազնավուրներ իրավահավասարվեցին ռուսական ազնվականությանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնաուրներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 120)։ |