Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև (ադրբ.՝ Əziz Məmmədkərim oğlu Əliyev, հունվարի 1, 1897(1897-01-01), Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1962(1962-07-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Ազիզ Ալիև
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Erivan Gymnasium?
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ, կոմիսար և first secretary
Ծննդյան օր հունվարի 1, 1897(1897-01-01)
Ծննդավայր Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 27, 1962(1962-07-27) (65 տարեկան)
Վախճանի վայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Պատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Զավակներ Զարիֆա Ալիևա, Թամերլան Ալիև, Ջամիլ Ալիև և Գյուլարա Ալիևա
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Լենինի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Honored Doctor of the Azerbaijan SSR

Կենսագրություն խմբագրել

Ազիզ Ալիևը ծնվել է 1897 թվականի հունվարի 1-ին, Երևանի նահանգի Համամլի գյուղում։ 8 տարեկան հասակում Ազիզ Ալիևը մտել է ռուս-թաթարական (Ադրբեջան) դպրոց և այնտեղ ստացել Է նախնական կրթությունը։ 1908 թվականին ընդունվել է Երևանի գիմնազիա։ Ավարտել է գիմնազիան 1917 թվականին։ Նույն թվականին նա ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր բժշկական դպրոցներից մեկը Ռազմաբժշկական ակադեմիա[2]։

Ազիզ Ալիևը 1918 թվականի հունիսին եկել է Երևան։ Որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նախիջևանի Շարուր շրջան։ Մինչև 1923 թվականի մայիսը, Ազիզ Ալիևն աշխատել է որպես բժիշկ օգնական։ 1923 թվականի մայիսին Ազիզ Ալիևը տեղափոխվել է Բաքու։ Այս պահից սկսել է նրա կյանքի նոր փուլը։ Բաքվում նա նախ աշխատել է որպես Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների գլխավոր վարչության պետի տեղակալ, խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ վերջապես ՝ որպես հանրապետության ժողովրդական կոմիսարիատների խորհրդի քարտուղար։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը 1927 թվականին։ Ազիզ Ալիևը նախ աշխատել է որպես շրջանավարտ, այնուհետև ՝ որպես ասիստենտ և դոցենտ։ 1929–1932 թվականին նշանակվել է Ադրբեջանի Կլինիկական Ինստիտուտի ռեկտոր։

1930 թվականի հունիսի 19-ին ստեղծվել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը։ Այդ տարիներին Ազիզ Ալիևը մեծ դեր է խաղացել ԱՊԲԻ - ի կայացման գործում։ 1932 թվականին նշանակվել է ինստիտուտի ռեկտոր[3]։

Ազիզ Ալիևը մահացել է 1962 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ազիզ Ալիև
  2. Əziz Əliyev Biblioqrafiya
  3. «Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Tahir Talıblı. Əziz Əliyev:dövrü, həyatı, şəxsiyyəti // Bakı, Göytürk nəşr.,1997, səh.285