Ազդրոսկր (լատին․՝ femur, os femoris), մարդու մարմնի խողովակաձև ամենամեծ ոսկրը։ Մարմինն ունի գլանաձև տեսք և առջևում ինչ-որ չափով ուռուցիկ է, նրա հետևի մակերեսի երկայնքով ձգվում է անհարթ գիծ (linea aspera), որը ծառայում է մկանների կպման համար։ Մարմինը ներքևի մասում լայնանում է։

Ազդրոսկր
ՏեսակԽողովակաձև ոսկր
Ենթադասlong bone?[1][2], անհատական ​​անատոմիական կառուցվածք, մարդու ոսկոր, endochondral bone? և bones of free part of lower limb?
Մասն էbones of free part of lower limb?
Կազմված էupper extremity of femur?, body of femur? և lower extremity of femur?
Լատիներեն անվանումfemur, os femoris
Միանում էhip bone?, Ծնկոսկր, tibia? և Կոնք–ազդրային հոդ
MeSHA02.835.232.043.150
Foundational Model of Anatomy9611
Terminologia Anatomica 98A02.5.04.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Femur Վիքիպահեստում

Մոտակա ծայրի վրա գտնվում է ազդրոսկրի գլուխը (caput femoris), որն ունի հոդային մակերևույթ, որը ծառայում է կոնքոսկրի հետ հոդավորվելու համար։ Գլխի մակերևույթի մեջտեղում կա փոսիկ։ Գլուխը ոսկրի մարմնին միացված է լավ արտահայտված վզիկով (collum femoris), որը ազդրոսկրի մարմնի երկայնական առանցքի հետ առաջացնում է մոտավորապես 130 ° անկյուն։ Վզիկի և մարմնի սահմանում կան երկու` վերին և ստորին ոսկրային հզոր թմբեր, որոնք կոչվում են տամբիոններ։ Մեծ տամբիոնը (trochanter major) տեղակայված է կողմնայնորեն` մարմնի վերին ծայրում, նրա` դեպի վզիկը դարձած միջային երեսին տամբիոնային փոսն է (fossa trochanterica): Երկու տամբիոնները միմյանց են միանում դիմացից միջտամբիոնային գծով (linea intertrochanterica), իսկ հետևից լավ արտահայտված միջտամբիոնային կատարով (crista intertrochanterica): Այս փոսն ու կատարը ծառայում են մկանների կպման համար։ Ազդրոսկրի մարմինը (corpus femoris) ծռված է դեպի առաջ, նրա առաջային մակերեսը հարթ է, իսկ հետին մակերեսի երկայնքով անցնում է անհարթ գիծը (linea aspera), որը բաժանվում է միջային ու կողմնային շուրթերի։ Մարմնի մեջտեղում շուրթերը սերտ հարում են միմյանց, իսկ դեպի վեր ու վար նրանք հեռանում են իրարից։ Դեպի վեր կողմնային շուրթը հաստանում է, գոյացնում է հետույքային թմբկությունը (tuberositas glutea), որը երբեմն նաև անվանում են երրորդ տամբիոն (trochanter tertius)։ Միջային շուրթը, շարունակվելով վեր, դառնում է կտինային գիծ (linea pectinea)։ Դեպի ներքև շրթերն աստիճանաբար հեռանում են միմյանցից` սահմանափակելով եռանկյունաձև ծնկափոսային մակերեսը (հարթակը) (facies poplitea)։

Ազդրոսկրի մարմնի հեռակա ծայրը լայնանալով գոյացնում է երկու խոշոր կոճեր՝ միջային և կողմնային (condylus medialis et lateralis), որոնց միջև հետևի կողմից գտնվում է միջկոճային փոսն է (fossa intercondylaris)։ Կոճերն ունեն հոդային մակերևույթներ, որոնք նախատեսված են ոլոքին ու ծնկոսկրին միանալու համար։ Յուրաքանչյուր կոճի կողմերում` հոդամակերեսւց վեր, տեղակայված է համապատասխան վերկոճը (epicondylus medialis et epicondylus lateralis)։

Մկաններ խմբագրել

Ազդրոսկրին միանում են հետևյալ մկանները

  • Հետույքային մկանները (լատ. musculus gluteus),
  • Տանձաձև մկանը (լատ. musculus piriformis),
  • Ազդրի առբերիչ մկանները (լատ. musculus adductor),
  • Վերին և ստորին երկվորյակ մկաններ (լատ. musculus gemellus superior et inferior)
  • Կտինային մկանը (լատ. musculus pectineus),
  • Նազելի մկանը (լատ. musculus gracilis),
  • Ազդրի երկգլուխ մկանը (լատ. musculus biceps femoris),
  • Կիսաջլակազմ մկանը (լատ. musculus semitendinosus),
  • Կիսաթաղանթակազմ մկանը (լատ. musculus semimembranosus),
  • Ազդրի քառագլուխ մկանը (լատ. musculus quadriceps femoris),
  • Քառակուսի մկանը (լատ. musculus quadratis femoris),
  • Զստագոտկային մկանը (լատ. musculus iliopsoas):

Լրացուցիչ նկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сапин М. П. Анатомия человека. Том 1.
  • Анатомия человека. Учебник для институтов физической культуры.
  Ընթերցե՛ք «ազդրոսկր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։