Ազդրի բնածին հոդախախտ

մարդու հիվանդություն

Ազդրի բնածին հոդախախտ (կոնքազդրային հոդի դիսպլազիա) օրթոպեդիկ առավել հաճախ հանդիպող հիվանդություն (բոլոր օրթոպեդիկ հիվադությունների 3%-ը) կոնքազդրային հոդի բնածին թերզարգացում, որը կարող է ազդրի գլխիկի հոդախախտի կամ ենթահոդախախտի պատճառ դառնալ։ Նկատվում է կոնքազդրային հոդի նախ քացախափոսի դիսպլազիա, հոդախոռոչը լցվում է աճող ճարպային հյուսվածքով, ազդրոսկրի ոսկրացման միջուկը նորմայից փոքր է, գլխիկի ձևը կլորից փոխվում է ձվաձևի։ Լրիվ հոդախախտի դեպքում զստոսկրի վրա առաջանում է նոր փոսություն։

Ազդրի բնածին հոդախախտ
Տեսակհիվանդություն
ԲուժաքննությունX-ray of hip dysplasia?
Բժշկական մասնագիտությունՕրթոպեդիա
ՀՄԴ-9754.3
ՀՄԴ-10Q65
 Hip dysplasia Վիքիպահեստում

Վիճակագրություն խմբագրել

Բնածին հոդախախտի հաճախականությունը տարբեր է ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում։ Այն գրեթե չի հանդիպում հարավասiական և աֆրիկյան պետություններում։ Սկանդինավյան երկրներում հիվանդության հաճախականությունը հասնում է 4%, սպիտակամորթ ռասան առավել հաճախ է հիվանդանում։ Բարուրման բացակայությունը և տարածված ոտքերով գրկելը նպաստում են դիսպլազիայի հետզարգացմանը (Կորեայում պատերազմի վերջում, երբ երեխաներին ծնողները չէին գրկում, բնածին հոդախախտերն ավելացան, իսկ երբ անցան երեխաներին գրկելու, հիվանդացության մակարդակը կրկին իջավ)։

Ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ (գրանցված դեպքերի 80%)։ Ունի ժառանգական նախատրամադրվածություն. հիվանդների 1/3-ի հարազատների մեջ լինում են հիվանդ անձինք։ Նշանակություն ունի նաև նախածննդյան շրջանը. հաճախ հանդիպում է թունավոր հղիույունից ծնված, թերհաս, առաջնածին երեխաների մոտ։

Ձախ հոդի հոդախախտն հանդիպում է մի քանի անգամ ավելի հաճախ (60%), քան աջակողմյան կամ երկկողմանի հոդախախտը (յուրաքանչյուրը՝ 20%):

Նորածնային հասակից ի հայտ եկող ախտանիշներ խմբագրել

«Չրխկոցի ախտանիշ» խմբագրել

Անվանում են նաև դուրս սահելու, Մարքսի-Օրտոլանիի ախտանիշ

  1. երեխայի ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկան հոդերում
  2. բթամատը դնել ազդրի միջային մակերեսին
  3. միջնամատի ծայրով ֆիքսել մեծ տամբիոնը
  4. մեծ տամբիոնը միջնամատով հրել դեպի քացախափոսը

կամ

  1. ճնշել ազդրի առանցքով
  2. կատարել ազդրի առբերում։

Հոդախախտի դեպքում ներուղղվում է չրխկոցով (բացարձակ ցուցում բուժում սկսելու համար)։ Նորածինների մոտ աճի հետ սկսում են կոնքազդրային հոդի փոփոխություններ, ինչի հետևանքով ախտանիշը երբեմն չի նկատվում (3 շաբաթականից մեծ երեխաների մոտ «չրխկոցի ախտանիշը» նկատվում է 25% դեպքերում)։

Հետույքային ծալքերի անհամապատասխանություն խմբագրել

  1. Երեխային պառկեցնել որովայնի վրա
  2. համեմատել հետույքային և ենթածնկային ծալքերը երկու վերջույթների վրա։

Հոդախախտի դեպքում երկու ոտքերում ծալքերը չեն համապատասխանում միմյանց (առողջ ոտքում ծալքերն ավելի վար են, քան հոդախախտով կամ ենթահոդախախտով ոտքում)։

Ստորին վերջույթի կարճացում խմբագրել

  1. Երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. ոտքերը ծալել 90° անկյան տակ
  3. համեմատել ծնկները

կամ

  1. երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. ուղղել ոտքերը
  3. համեմատել պճեղների ու կրունկների տեղադրությունը։

Վերոնշյալ մարմնամասերն հիվանդ կողմում առավել կարճ են։

Ազդրի զատման սահմանափակում խմբագրել

  1. Երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. կոնքազդրային և ծնկան հոդերում ոտքերը ծալել ուղիղ անկյան տակ
  3. ոտքերը տարածել կողմեր։

Նորմայում կյանքի առաջին ամիսներին ոտքը ծնկան հոդում ծալված վիճակում երեխայի ոտքը զատվում է կոնքազդրային հոդում 70-90°, իսկ հոդախախտի և ենթահոդախախտի դեպքում այս ցուցանիշը նվազում է։ Այն առավել նկատելի է լինում միակողմանի հոդախախտի դեպքում։

Ստորին վերջույթի պտտում դեպի դուրս խմբագրել

Հիվանդ կողմի ոտքը թեքվում է դեպի դուրս, այն հատկապես նկատելի է դառնում քնած ժամանակ։

Ախտանիշներն ավելի մեծ տարիքում խմբագրել

Այս արատը 1 տարեկան և ավելի մեծ տարիքում առավել հեշտ ախտորոշվող է (երեխան ավելի ուշ է սկսում քայլել /մոտ 14 ամսական/, միակողմանի հոդախախտը առաջացնում է անկայուն, իսկ երկկողմանին՝ «բադիկի» քայլվածք)։

Տրենդելենբուրգի ախտանիշ խմբագրել

Այս ախտանիշը կարող է դիտվել նաև այլ հիվանդությունների ժամանակ.

  1. հիվանդը կանգնում է 1 ոտքի վրա
  2. օդում գտնվող ոտքը ծալում է կոնքազգրային և ծնկան հոդերում 90° անկյան տակ։

Ախտանիշը բացասական է, եթե վերոնշյալ դիրքում ազդրոսկրերի գագաթները միացնող գիծը զուգահեռ է մարմնի առանցքին։ Դրական ախտանիշ՝ կոնքը թեքված է առողջ կողմ, նկատվում է հետույքային ծալքի միակողմանի հարթեցում, երեխան թեքված է դեպի հիվանդ կողմը։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Ազդրի բնածին հոդախախտը հարկավոր է տարբերակել ազդրի ներսադարձ վզիկից, հետույքային միջին մկանի կաթվածից, վնասվածքային և ախտաբանական հոդախախտներից։

Բուժում խմբագրել

Բուժման մեջ մեծ նշանակություն ունի վաղ հայտնաբերումը և ճիշտ տակտիկայի ընտրումը։ Կոնսերվատիվ և վիրահատական բուԺումը կարելի է բաժանել մի քանի փուլերի։

Բուժումը կյանքի առաջին շաբաթներին խմբագրել

Սկսվում է ծննդատնից։ Կատարվում է լայն բարուրում 20 սմ լայնությամբ միջադիրով, որը դրվում է կոնքազդրային և ծնկան հոդերի միջև՝ ոտքերը 70±10° զատված վիճակում, և ֆիքսում բարուրով։ Հաշվառում պոլիկլինիկայում օրթոպեդի մոտ, բուժական մարմնամարզություն օրական 6-7 անգամ 15-20 րոպե տևողությամբ։ Օգտագործում են զատիչ բեկակալներ, հարկ եղած դեպքում՝ հակառախիտային բուժում։

Բուժումը կյանքի առաջին տարում խմբագրել

Երեխայի քայլել սկսելուն զուգընթաց սկսում է դժվարանալ ներուղղումը ոտքերի սովորական տարածումով։ Այդ տարիքում արդյունավետ է ազգրի գլխիկի աստիճանական ներուղղումը՝ համակցված գիպսային կապի հետ։ Պոլիէթիլենից պատրաստված մահճակալի մեջ կատարվում է ֆունկցիոնալ բուժում։

Վիրահատական բուժում խմբագրել

Վիրահատական բուժումը ցուցված է 2 տարեկանից բարձր տարիքում, կամ ազդրի գլխիկի ներուղղման անհնարինության դեպքում առաջին իսկ տարուց։