Ազատ ոճի ըմբշամարտ, մարզաձև, որը ներառված է օլիմպիական խաղերի ծրագրում։

Ազատ ոճի ըմբշամարտ
Տեսակսպորտային ըմբշամարտ
 Freestyle wrestling Վիքիպահեստում

Անցկացվում են աշխարհի, Եվրոպայի, այլ մայրցամաքների ու պետությունների առաջնությունները։

Մրցության կանոնները խմբագրել

Ազատ ոճի ըմբշամարտ մրցումների ժամանակ մրցակիցները տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ։ Հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից՝ 30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորներ ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը, ապա նրան շնորհվում է հաղթանակ՝ առանց երրորդ մրցամասի անցկացման։

Մաքուր հաղթանակի դեպքում գոտեմարտն ավարտվում է։ Եթե առաջին երկու մրցամարտերն ավարտվում են և՛ մեկ, և՛ մյուս ըմբիշի հաղթանակով, ապա, առանց միավորները հաշվի առնելու, անցկացվում է երրորդ մրցամասը, որում հաղթանակը որոշվում է միավորների առավելությամբ։

Ոչ ոքիի դեպքում վիճակահանությամբ որոշվում է մրցակցի ոտքից բռնող ըմբիշը։ Եթե բռնվածք կատարող ըմբիշը 30 վայրկյանի ընթացքում միավոր չի շահում, հաղթանակը տրվում է մրցակցին։ Տեխնիկական հնարքները գնահատվում են 1,2,3 միավորով, իսկ մեծ ամպլիտուդայով (լայնույթով) կատարված հնարքը՝ 5 միավորով։ Գոտեմարտը վարում են 3 մրցավարներ, որոնցից մեկը՝ գորգի վրա։ Հաղթող է ճանաչվում մրցամարտի ավարտից հետո ավելի շատ միավորներ վաստակած մարզիկը կամ մրցակցին թիակների վրա պառկեցնող ըմբշամարտիկը։ Մարզիկները գոտեմարտում են 9 մետր տրամագիծ և փափուկ ծածկույթ ունեցող շրջանաձև մրցագորգի վրա[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 12։
Ազատ ոճի ըմբշամարտ
 
Տեսակսպորտային ըմբշամարտ
  Freestyle wrestling Վիքիպահեստում