Ազատ ասոցիացիաների մեթոդ

Ազատ ասոցիացիաների մեթոդ, անգիտակցականի ուսումնասիրման հոգեվերլուծական ընթացակարգ, որի ընթացքում անհատը ազատ խոսում է այն ամենի մասին, ինչ այդ պահն մտածում է, անկախ նրանից, թե որքան անհեթեթ կամ անպարկեշտ կարող է դա թվալ[1]։ Դասվում է պրոյեկտիվ մեթոդների շարքին։ Մեթոդն ակտիվորեն օգտագործվում է՝ հոգեվերլուծությունում, հոգեբանությունում, սոցիոլոգիայում, հոգեբուժությունում, սոցիալական աշխատանքում, հոգելեզվաբանությունում։

Զիգմունդ Ֆրոյդը և նրա հետևորդները կարծում էին, որ չկառավորվող ասոցիացիաները, դա ներքինի սիմվոլիկ կամ երբեմն ուղիղ պրոյեկցիան է, հաճախ՝ չգիտակցված, գիտակցության պարունակությունը[2]։ Դա թույլ է տալիս ասոցատիվ փորձն օգտագործել աֆեկտիվ բարդույթների բացահայտման ու նկարագրման համար։ Ասոցիացիաների այսպիսի հասկացության համատեքստում բոլոր պրոյեկտիվ մեթոդիկաները կարող են դասակարգվել որպես ազատ ասոցացիաների մեթոդի տարատեսակ։

Պատմություն խմբագրել

Ֆրենսիս Գալթոնն 1879 թվականին առաջինը փորձեց անցկացնել ասոցատիվ փորձ։ Նա ընտրեց 75 բառ՝ յուրաքանչյուրը գրելով առանձին քարտի վրա։ Այնուհետև նա վերցնում էր մեկական քարտ և նայում դրանց։ Քարտին նայելուց հետո նա դուրս էր գրում յուրաքանչյուր բառի շուրջ ծագած մտքերը, բայց հրաժարվեց հրապարակել արդյունքները։ «Նրանք այնպիսի զրամանալի պարզությամբ են մերկացնում մարդկային մտքի էությունը, որ հազիվ թե պահպանվեն, եթե դրանք հրապարակվեն»։

Մեթոդը հոգեվերլուծությունում խմբագրել

Հոգեվերլուծության հիմնական կանոնը. «ասել այն ամենը, ինչի մասին այդ պահին մտածում ես» հրահանգն է, որը տրվում է այցելուին՝ հոգեվերլուծության համար։ Այս կանոնում ընդգծվում է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է խուսափել ցանկացած մտքի արտահայտման «ֆիլտրումից», անգամ այն ժամանակ, եթե այդ մտքերը թվում են ծիծաղելի, աննշան, քննարկման թեմային չհամապատասխանող և, եթե դրանք առաջացնում են անհարմարության կամ ամոթի զգացում։ Հիմնական վերլուծական կանոնի կատարումը հաճախ առաջացնում է դիմադրություն (թեմայի անհեթեթություն, զրուցակցի տեսանիելի աջակցության բացակայություն, առաջացող մտքերի բացահայտման ճշմարտացիության պահանջ)։ Սակայն այդպիսի դժվարությունները, հիվանդի կողմից կրկնվող պրակտիկայի և հոգեվերլուծական մեթոդների օգնությամբ, հաղթահարվում են։

Խիստ իմաստով, բոլոր մնացած կանոնները. սեանսի համար վճարումները, 50 րոպե տևողությունը, բազմոցին պարկելը, համարվում են ընտրովի, այլ ոչ թե՝ հոգեվերլուծության անցկացման պարտադիր պահանջ։ Հայտնի դեպքերից է, երբ Զիգմունդ Ֆրոյդը աշխատում էր անվճար, նաև տրամադրում էր որոշակի գումարներ՝ ընթացիկ ծախսերի համար։ Նա իր աշակերտներին խորհուրդ էր տալիս գոնե մեկ հիվանդի բուժել անվճար։

Հոգեվերլուծության հիմնական կանոնը առավել նախանձախնդրորեն պահում էր Ժակ Լականը, ով 1964 թվականի ապրիլի 15-ի իր դասախոսության ժամանակ հայտարարեց, որ սուբյեկտը հանդիսանում է իր խոսքի ազդոցության արդյունք, այդ իսկ պատճառով էլ նրա հիմքում ընկած է բառի հետ աշխատանքը։

Լականը նաև հրաժարվեց 50-րոպեանոց սեանսից, կարծելով, որ ժամանակը կարևոր թերապևտիկ մեխանիզմ է և յուրաքանչյուր վերլուծվողի անհարաժեշտ է տարբեր ժամանակահատված, այդ պատճառով՝ սեանսի տևողությունը կարող է տատանվել մի քանի րոպեից, մինչև՝ մի քանի ժամ։

Վերլուծողն օգտագործում է մեթոդը՝ հիմանակն հոգեվերլուծական գործընթացների ուսումնասիրման համար. պրոյեկցիա, տեղափոխում և դիմադրություն։

Ըստ Ֆրոյդի՝ ազատ ասոցիացիաներն իրականում «ազատ» չեն, այլ ուղղորդվում են անգիտակցական գործընթացով։ Գիտակցությունը «բաց է թողնում» այդ անգիտակցական նյութը, քանի որ այն խորհրդանշական ձևով է[1]։

Քննադատություն խմբագրել

Կոգնիտիվ թերապիայի կողմանկիցների (Աարոն Բեկ և այլք) կարծիքով, դասական հոգեվերլուծական տեխնիկաները, մասնավորապես, ազատ ասոցացիաների մեթոդը, դեպրեսիայով հիվանդի հետ աշխատանքում կիրառելի չեն, քանի որ վերջիններս ավելի շատ են սուզվում իրենց բացասական մտքերի մեջ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Хьел Л., Зиглер Д. Теории личности. СПБ, 2001.
  2. Pamela Thurschwell, Sigmund Freud (2009) p. 24
  3. Минутко В.Л. Депрессия. — Москва: ГЭОТАР-Медиа, 2006. — 320 с. — 2000 экз.

Գրականություն խմբագրել

  • Фрейд З. О психоанализе (1921) // Фрейд З. Основные принципы психоанализа. Минск, 1997.
  • Фрейд З. Конструкции в анализе (1937) // Фрейд З. Основные принципы психоанализа. Минск, 1997.
  • Лакан Ж. Семинары. Книга 1: Работы Фрейда по технике психоанализа (1953/54). М.: Гнозис/Логос, 1998.
  • Лакан Ж. Семинары. Книга 11: Четыре основные понятия психоанализа (1964). М.: Гнозис/Логос, 2004.

Արտաքին հղումներ խմբագրել