Ազատության աստիճաններ, մեխանիկական համակարգի դիրքը միարժեքորեն որոշող անկախ կոորդինատներ։

Կենտրոնական կարգավորող կշեռքներ

Այդ Կոորդինատների կամ ազատության աստիճանների թիվը կախված է համակարգի մեջ մտնող մասնիկների քանակից, մեխանիկական կապերի թվից և բնույթից։ Օրինակ՝ մասնիկի դիրքը որոշվում է երեք (դեկարտյան կոորդինատների համակարգում , , ) կոորդինատներով՝ ազատության երեք աստիճաններով, հետևաբար, մասնիկից կազմված համակարգի ազատության աստիճանների թիվը կլինի 3 N, իսկ թվով երկրաչափական կապերի առկայությամբ՝ ։ Տարածության մեջ մեխանիկական համակարգի դիրքը որոշելու համար, դեկարտյանն կոորդինատներից բացի, կարելի է օգտվել ցանկացած անկախ ( ազատության աստիճանների թիվն է) մեծություններից՝ ընդհանրացված կոորդինատներից։

Բնորոշում խմբագրել

Ազատության աստիճաններ բնորոշում են համակարգի հնարավոր անկախ շարժումները, օրինակ, պինդ մարմինն ունի վեց ազատության աստիճաններ, քանի որ կարող է կատարել 3 շարժում, մասնավորապես՝   առանցքների ուղղությամբ և 3 պտտական՝ նույն առանցքների շուրջը։

Թերմոդինամիկական համակարգի վիճակը բնութագրող այն անկախ պարամետրերը, որոնց կամայական փոփոխությունը չի խախտում նրա փուլային հավասարակշռությունը, կոչվում են թերմոդինամիկական ազատության աստիճաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 99