Ազազի ճակատամարտ, ռազմական ընդհարում խաչակիրների և սելջուկների միջև ժամանակակից Սիրիայի Ազազ քաղաքի մոտ։ Տեղի է ունեցել 1125 թվականի հունիսի 11-ին։

Ազազի ճակատամարտ
Թվականհունիսի 11, 1125
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԱզազի մոտակայքում, հյուսիսային Սիրիա
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Եդեսիայի կոմսություն Եդեսիայի կոմսություն
Տրիպոլիի կոմսություն Տրիպոլիի կոմսություն
Անտիոքի դքսություն Անտիոքի դքսություն
Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի թագավորություն
Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Հալեպ
Մոսուլի աթաբեկություն
Հրամանատարներ
Բալդուին II
Լևոն Ա
Ժոսլեն I
Պոնս
Բուրզուկի
Կողմերի ուժեր
Մոտ 3100Անհայտ, սակայն առավել խոշոր
Ռազմական կորուստներ
ԱնհայտԱնհայտ

Նախադրյալներ խմբագրել

1118 թվականին Եդեսիայի կոմս Ժոսլենը Հալեպի աթաբեկ Իլ-Գազիից գրավել էր հյուսիսային Սիրիայում Ազազ քաղաքը։ Հաջորդող տարվա հունիսին Անտիոքի դքսության ռեգենտ Սալերնոյի իշխան Ռոժերի գլխավորությամբ խաչակիրները ջախջախվեցին Արյունոտ դաշտի ճակատամարտում, իսկ 1123 թվականի ապրիլի 18-ին Եդեսիա ուղևորվելիս գերի ընկավ Երուսաղեմի արքա Բալդուինը։ 1124 թվականի հոկտեմբերի 19-ին Բալդուինը, ով 80,000 դինարի դիմաց ազատվել էր Խարբերդում միամյա գերությունից, սկսեց Հալեպի պաշարումը։

Ճակատամարտ խմբագրել

Հալեպին օգնության շարժվեց Մոսուլի աթաբեկ Բուրզուկին։ Նրա ճնշման տակ խաչակիրները ստիպված դադարեցրին պաշարումը և նահանջեցին։ Ապա Բուրզուկին պաշարեց Եդեսիայի կոմսության Զերդան բնակավայրը։ Բալդուինը, հայոց իշխան Լևոն Ա[1], Ժոսլենը, Տրիպոլիի կոմս Պոնսը ճակատամարտ տվեցին Բուրզուկիին Ազազ քաղաքի մոտակայքում։ Խաչակիրների զորքը կազմված էր 1100 ասպետներից և 2000 հետևակայիններից, իսկ մուսուլմանների ուժերը բազմակի անգամ գերազանցում էին նրանց։

Բալդունիը ձևացրեց թե նահանջում է և սելջուկներին դուրս բերեց քաղաքի շրջակայքում գտնվող բաց դաշտ, որտեղ և մարտի բռնվեց նրանց հետ։ Երկարատև ու արյունոտ ճակատամարտում սելջուկները ջախջախվեցին։ Վերջինների թողած հարուստ ավարի շնորհիվ Բալդուինը ետ գնեց մուսուլմաններից բազմաթիվ գերիների, այդ թվում Եդեսիայի ապագա կոմս Ժոսլեն II-ին։

Հետևանքներ խմբագրել

Ազազում տարած հաղթանակի շնորհիվ խաչակիրները տարածաշրջանում մասնակիորեն վերականգնեցին Արյունոտ դաշտի ճակամարտում կրած պարտության հետևանքով կորցրած ազդեցությունը։ 1128 թվականին Հալեպի և Մոսուլի ուժերը միավորվեցին հզոր հրամանատար Զենգիի գլխավորությամբ, և խաչակիրները սկսեցին կորցնել իրենց դիրքերը հյուսիսային Սիրիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Княжество Рубенидов Киликии в международных отношениях на Ближнем Востоке в 20-30е годы XII в. //Византийский временник //Институт истории // հատոր 55; էջ 167; — 1994 թ. [1] (ռուս.)

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

  • Smail, R. C. (1995) [1956], Crusading Warfare 1097-1193, New York: Barnes & Noble Books, ISBN 1-56619-769-4