Ադրիան Վիլարտ (անգլ.՝ Adrian Willaert, մոտ 1480[1], Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա - դեկտեմբերի 7, 1562[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), ֆլամանդացի կոմպոզիտոր և մանկավարժ, գործունեությունը ծավալել է Իտալիայում։ Ֆրանկո-ֆլամանդական բազմաձայնության դպրոցի ներկայացուցիչ է, Վենետիկյան դպրոցի հիմնադիր։

Ադրիան Վիլարտ
Բնօրինակ անունֆր.՝ Adrian Willaert
Ծնվել էմոտ 1480[1]
Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Երկիր Ֆլանդրիայի դքսություն
Մահացել էդեկտեմբերի 7, 1562[1]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
 Adrian Willaert Վիքիպահեստում
«Նոր երաժշտություն» ժողովածուի տիտղոսաթերթը, 1559

Կենսագրություն խմբագրել

Ադրիան Վիլարտը եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Մուտոնի աշակերտը։ Աշխատել է մեծամասամբ Իտալիայում, ուր տեղափոխվել է (ենթադրաբար) 1514 թվականին։ 1515 թվականից գտնվել է ծառայության մեջ (պատմական փաստաթղթերում հիշատակվում է որպես «քաղցրահնչյուն Ադրիան») կարդինալ Իպոլիտ դ՚Էստեի մոտ Ֆերարայում, 1518 թվականին նրա հետ այցելել է Հունգարիա (հնարավոր է նաև Լեհաստան)։ 1527 թվականից ղեկավարել է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի երգչախումբը։ Եղել է Վենետիկյան դպրոցի հիմնադիրը։ Նրա աշակերտներից էին Անդրեա Գաբրիելին, Ջոզեֆֆո Ցառլինոն, Կոստանցո Պորտան, Կլաուդիո Մերուլոն, հնարավոր է նաև Կիպրիան դե Ռոռեն և Նիկոլա Վիչենտինոն։

Ստեղծագործություն խմբագրել

Ադրիան Վիլարտը գրել է հոգևոր (մեսսաներ, մոտետներ, հիմներ, բազմաձայն սաղմոսներ) և աշխարհիկ (իտալական վիլլանելաներ և մադրիգալներ, ֆրանսիական շանսոն, հարուստ գործիքավորմամբ՝ ռիչերքարներ) երաժշտություն։ Ժառանգության հիմնական մասը կանոնական և լատինական ազատ տեքստերի համար գրված 175 մոտետներն են, մեծամասամբ չորս, հինգ և վեց ձայների համար, և հինգը յոթաձայն և ութաձայն մոտետ։ Վաղ մոտետներում (առավել հայտնի են «Քրիստոսի կույս» (Christi virgo), «Ուրախացիր սուրբ Կույս» (Saluto te sancta virgo), «Պայծառակերպության մեծ խորհուրդը» (Magnum hereditatis mysterium»)) Վիլարտն ակտիվորեն փորձարկումներ է կատարել կոնտրապունկտի և հարմոնիայի, երաժշտական արտասանության և ռիթմի ոլորտներում։

Հորացիոսի «Quid non ebrietas dissignat» (մոտ 1519 թվական)[2] հումորային տեքստի համար գրած (ոչ միանշանակ վերծանված) մոտետում երգահանը հետևողականորեն շրջանցել է կվինտային շրջանի (ռուս.՝ Квинтовый круг - հնգաստիճան երաժշտական ինտերվալ) տոնայնությունները (այդ թվում՝ այդ ժամանակաշրջանին ոչ հատուկ տոնայնություններից հեռու «ազգակցական աստիճանները»[3]), առաջնորդվելով անսովոր դիդակտիկ խնդրով՝ երաժիշտներին վարժել մաքուր լարային[4] հնչեղության[5]։

«Նոր երաժշտություն» ժողովածու խմբագրել

Վիլարտի ստեղծագործության գագաթնակետը 1559 թվականին «Նոր երաժշտություն» ժողովածուում հրատարակված ուշ շրջանի մոտետներն են, մասշտաբային կոմպոզիցիաներ, որոնք գլխապտույտ բազմաձայն (պոլիֆոնիկ) տեխնիկայի նմուշներ են։ Վեցաձայն և յոթաձայն մադրիգալները (նույն ժողովածուից), որոնք գրվել են Պետրարկայի «Կանցոներ» բանաստեղծական գրքի սոնետների ամբողջական տեքստերի հիման վրա, բանաստեղծական տեքստի բազմազան և մանրակրկիտ մեկնաբանության օրինակներ են։ Վիլարտի մադրիգալների երաժշտական ոճաբանությունը մոտ է մոտետներին։ Դրանցում իմիտացիոն բազմաձայնության մեծաթիվ օգտագործումը լսողի համար դժվարացնում է վանկարկված տեքստի ընկալումը։

Դրա հետ մեկտեղ վիլլանելաներում Վիլարտը կիրառել է մեկ այլ (այդ ժանրին բնորոշ) կոմպոզիցիոն տեխնիկա, որը ներառում է ոչ բարդ մոնոռիթմային հենք և վաղ տոնային ներդաշնակություն։ Ինչ վերաբերում է Վիլարտի վիլլանելաների բանաստեղծություններին, դրանք գրված են խոսակցական լեզվով, ցածր մակարդակի բառապաշարի, դիալեկտիզմի և ժարգոնի առատ օգտագործմամբ, ինչը բնորոշ է վիլլանելայի ոճին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Послания, I.5, 16-20:

    Выход чему не дает опьянение? Тайны раскроет,
    Сбыться надеждам велит, даже труса толкает в сраженье,
    Душу от гнева тревог избавляет и учит искусствам.
    Полные кубки кого не делали красноречивым,
    В бедности тесной кому от забот не давали свободу?

    Перевод Н. С. Гинцбурга.

  3. Այդ աստիճանը, իհարկե, ասվում է պայմանականորեն։ 16-րդ դարում տոնայնությունների (ինչպես նաև առավել ներդաշնակ տոնայնության) վերաբերյալ ոչ մի ուսմունք չի եղել։
  4. «Чистый строй». www.px-pict.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. (ռուս.)
  5. Երկձայն խորհրդավոր կոմպոզիցիայի հրապարակման համար մենք պարտական ենք «Ժամանակակից երաժշտության անկատարության մասին» («Delle imperfettioni della moderna musica», 1600) սկանդալային երկխոսության հեղինակ Ջովանի Արտուզիին։ Որտեղ Արտուզին հրապարակել է դեռևս 1524 թվականին Պիետրո Աարոնին ուղղված Ջովանի Սպատարոյի արժեքավոր նամակը, որտեղ Սպատարոն իր նամակագրի համար իրական ակուստիկ կրթական ծրագիր (լիկբեզ) է կազմակերպում, հենց Վիլարտի խորհրդավոր «դուետի» օրինակի վրա։ Մոտետի քառաձայն ռեկոնստրուկցիան առաջարկել է Ռոջեր Ուիբերին, նաև այլ ուսումնասիրողներ։
  6. Vecchie letrose (Adrian Willaert)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Վիլարտ» հոդվածին։