Ադրիան Ռաբիո

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ադրիան Ռաբիո (ֆր.՝ Adrien Rabiot, ապրիլի 3, 1995(1995-04-03)[1][2][3], Սեն Մորիս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «ՊՍԺ»-ում և Ֆրանսիայի Մ21 հավաքականում։

Ադրիան Ռաբիո
ֆր.՝ Adrien Rabiot
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1995(1995-04-03)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Սեն Մորիս
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ[4]
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 25
Պատանեկան կարիերա
2010 - 2012 Ֆրանսիա ՊՍԺ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - ներկա Ֆրանսիա ՊՍԺ 66 (6)
2013   Ֆրանսիա Թուլուզ 13 (1)
Ազգային հավաքական
2013 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 23, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

2010 թվականին Ադրիանը պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի երիտասարդական թիմի հետ։ Առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Բորդոյի» դեմ խաղում[5]։ Եվրոգավաթներում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2012 թվականի նոյեմբերի 6-ին՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում՝ մասնակցելով ամբողջ խաղին[6]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ադրիանը մասնակցել է 9 խաղի։

«Թուլուզ» խմբագրել

2013 թվականի հունվարին Ադրիանը վարձավճարով տեղափոխվել է «Թուլուզ»։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 10-ին՝ «Ռենի» դեմ խաղում[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 9-ին՝ «Բրեստի» դեմ խաղում[8]։

«Թուլուզի» կազմում Ադրիանը մասնակցել է 13 խաղի և ամռանը վերադարձել «ՊՍԺ»։

Վերադարձ «ՊՍԺ» խմբագրել

2013/14 մրցաշրջանի 4-րդ տուրում կայացած «Գենգամի» դեմ խաղում Ադրիանն իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ադրիանը Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին՝ Ֆարյբուրգ քաղաքում կայացած Գերմանիայի Մ21 հավաքականի դեմ ընկերական խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարիո Լեմինին[10]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ՊՍԺ 2012/13 6 0 2 0 1 0 9 0
Արդյունք 6 0 2 0 1 0 9 0
Թուլուզ (վարձավճար) 2012/13 13 1 0 0 13 1
Արդյունք 13 1 0 0 0 0 13 1
ՊՍԺ 2013/14 25 2 3 1 6 0 34 3
2014/15 21 4 8 0 4 0 33 4
2015/16 13 0 4 1 3 1 20 2
Կարիերայի արդյունք 78 7 17 2 14 1 109 10

Նվաճումներ խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2014, 2015
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2015

Ֆրանսիա Մ19 խմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն (Մ19) - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. https://web.archive.org/web/20151218215301/http://www.psg.fr/fr/Equipe-Pro/300002/Fiche-Joueur/2733/Rabiot-Adrien
  5. «ՊՍԺ 0:0 Բորդո». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  6. ՊՍԺ 4:0 Դինամո
  7. Ռեն 2:0 Թուլուզ
  8. Բրեստ 0:1 Թուլուզ
  9. ՊՍԺ 2:0 Գենգամ
  10. «Գերմանիա Մ21 0:0 Ֆրանսիա Մ21». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել