Ադրիան Վիկտորովիչ Պրախով (ռուս.՝ Адриа́н Ви́кторович Пра́хов, մարտի 4 (16), 1846, Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1 (14), 1916, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արվեստի պատմաբան, հնագետ և արվեստի քննադատ։

Ադրիան Պրախով
Ծնվել էմարտի 4 (16), 1846
ԾննդավայրՄստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1 (14), 1916 (70 տարեկան)
Վախճանի վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, հնագետ և արվեստագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԱմուսինEmily Prakhova?
ԶավակներElena Prakhova? և Նիկոլայ Պրախով
Изображение автографа
 Adrian Prakhov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ադրիան Պրախովը ծնվել է 1946 թվականի մարտի 16-ին։ 1863 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիան (արծաթե մեդալով)[2] և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ՝ 1867 թվականին դասընթացն ավարտելով թեկնածուի աստիճանով։ Գործուղվել է արտասահման, որպեսզի նախապատրաստվի գեղարվեստի պատմության ամբիոնն զբաղեցնելու համար։

Մյունխենում լսել է Հ. Ֆ. Բրուննի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել Մյունխենի գլիպտոտեկայում հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Իտալիայի քաղաքներ ու Վիեննա՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր։

1873 թվականին, վերադառնալով հայրենիք, «Աթենքի Հեղինեի տաճարի ճակատամասի արևելյան խմբի վերականգնման մասին» (ռուս.՝ «О реставрации группы восточного фронтона Эгинского храма в Афинах») դիսերտացիայի համար[3], ստանալով մագիստրոսի աստիճան, ընտրվել է այդ համալսարանի դոցենտ։ 1875-1878 թվականներին խմբագրել է «Մեղու» (ռուս.՝ Пчела) նկարազարդ ամսագիրը։ 1875 թվականից մինչև 1887 թվականը, բացի համալսարանական դասախոսություններից, դասավանդել է կերպարվեստի պատմություն և տեսություն Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1879 թվականին «Հին Եգիպտոսի ճարտարապետությունը» (ռուս.՝ «Зодчество древнего Египта») դիսերտացիայի համար ստացել է դոկտորի աստիճան։

Դրանից հետո ուսումնասիրել է Ռուսաստանի քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի հնագույն հուշարձանները, 1880-1882 թվականներին ուսումնասիրել և նկարել է Սոֆիայի տաճարի խճանկարի ու որմնանկարների մնացորդները և Կիևի Կիրիլյան եկեղեցու որմնանկարները, դրանց վերականգնման համար հրավիրել Միխայիլ Վրուբելին։ 1881-1882 թվականներին ճանապարհորդել է Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Հունաստանում և Եվրոպական Թուրքիայում։ 1886 թվականին զբաղվել է Վլադիմիր-Վոլինսկիի Ուսպենսկի տաճարի և Վոլինի մի շարք այլ հնագույն տաճարների ուսումնասիրությամբ, 1886-1887 թվականներին երկրորդ անգամ մեկնել է Իտալիա և Արևելք, 1887 թվականին պատճենել է հետաքրքիր որմնանկարններ Կիևի Միխայլովսկի Զլատովերխնի վանքում և նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանից տեղափոխվել Կիևի համալսարանի կերպարվեստի պատմության ամբիոն, որտեղ աշխատել է մինչև 1897 թվականը։

1896 թվականին Չեռնիգովում զբաղվել է (իր իսկ ձևավորման համաձայն) սուրբ Թեոդոսիա Ուգլիցկու մասունքի թանկարժեք աճյունատուփի պատրաստմամբ։ 1897 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իր նախկին ամբիոն։

1910 թվականին մասնակցել է Համառուսական տնայնագործական համագումարին։

Ադրիան Պրախովը մահացել է 1916 թվականի մայիսի 14-ին Յալթայում։

Ընտանիք խմբագրել

 
Ելենա և Օլգա Ադրիանովնաները
  • Կինը՝ Էմիլիա Պրախովա (1849-1926), դաշնակահարուհի, Ֆ. Լիստի աշակերտուհին։ Եղել է այն սրահի անդամ, որտեղ այցելում էին Վլադիմիրի տաճարի նախագծման վրա աշխատող արվեստի մարդիկ։
  • Որդին՝ Նիկոլայ Պրախով (1873-1957), նկարիչ և արվեստաբան։
  • Դուստրը՝ Օլգա Ադրիանովնա Պրախովա, ամուսնացել է Ալյաբևի հետ։
  • Դուստրը՝ Ելենա Ադրիանովնա Պրախովա։

Հիշատակ խմբագրել

Կիևի Վլադիմիրսկայա և Մեծ Ժիտոմիրսկայա փողոցների անկյունի տանը ի պատիվ պրոֆեսոր Ա. Վ. Պրախովի տեղադրվել է հուշատախտակ, որը քանդակագործ Նատալյա Դերեգուսի աշխատանքն է։

Աշխատություններ խմբագրել

Իր ստեղծագործություններն ստորագրել է Ա. Վ. Պ., Ա. Պ., Պրոֆան կեղծանուններով[4]։

Թարգմանություններ խմբագրել

  • История Греции / [Соч.] Д-ра Г. Ф. Герцберга, проф. Галльск. ун-та. [Вып. 1]—2. — Санкт-Петербург: Н. Фену и К°, 1881—1882. — 2 т.; [Вып. 1] / Пер. с нем. А. В. Прахова, доц. Имп. С.-Петерб. ун-та. — 1881. — [4], 656, VIII с., 15 л. ил., карт.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Прахов Адриан Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Նրա եղբայրները նույնպես սովորել են այդ գիմնազիայում. Մստիսլավը այն ավարտել է 1859 թվականին (արծաթե մեդալով), Բորիսը՝ 1866 թվականին, Վլադիմիրը՝ 1870 թվականին։
  3. «Записки Императорской Академии Наук», 1870
  4. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей: В 4 т. — М., 1960. — Т. 4. — С. 388.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Прахов, Адриан Викторович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Отрывок из воспоминаний сына Արխիվացված 2020-01-08 Wayback Machine
  • Потехина И.П. Прахов Адриан Викторович // Биографика СПбГУ
  • Пучков А. А. Не існує частин у мові: Еклектизм Адріана Прахова як принцип мистецького полілогу зі світом // Пучков А. А. Між навігаційними щоглами: Профілі українських мистецтвознавців (архітектура і візуальне мистецтво). — Київ: ДУХ І ЛІТЕРА, 2018. — С. 29–92.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Պրախով» հոդվածին։