Ադրբեջանի տնտեսական շրջաններ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ադրբեջանի տնտեսական շրջան (ադրբ.՝ Azərbaycanın iqtisadi rayonları), Ադրբեջանական Հանրապետության տարածքայնորեն ներքին կապված միասնական ժողովրդական տնտեսության մասերը, որոնք կապված են իրենց տարբեր մասնագիտացմամբ, արտադրվող ապրանքների մշտական փոխանակությունով և այլ տնտեսական հարաբերություններով։

Ադրբեջանի տնտեսական շրջանների քարտեզը

Տնտեսա-աշխարհագրկաան դիրքի, բնական ռեսուրսների,օգտակար հանածոների, տարածքի բնակեցմամբ, վարչա-տարածքային բաժանման և պատմական զարգացման յուրահատկությունների շնորհիվ Ադրբեջանական Հանրապետութունը պաշտոնապես բաժանված է 10 տնտեսական շրջանների՝

  1. Աբշերոնի տնտեսական շրջան
  2. Գանձակ-Ղազախի տնտեսական շրջան
  3. Շաքի-Զաքաթալայի տնտեսական շրջան
  4. Լենքորանի տնտեսական շրջան
  5. Ղուբա-Խաչմասի տնտեսական շրջան
  6. Արանի տնտեսական շրջան
  7. Վերինղարաբաղյան տնտեսական շրջան
  8. Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան
  9. Լեռնային Շիրվան տնտեսական շրջան
  10. Նախիջևանի տնտեսական շրջան

Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջանի Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Ղուբաթլուի և Վերինղարաբաղյան տնտեսական շրջանի Աղդամի, Տերտերի, Խոջավենդի, Խոջալուի, Շուշիի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի շրջանները և Ստեփանակերտ քաղաքը, դե յուրե մտնում են այդ շրջանների մեջ, սակայն դե ֆակտո ամբողջ այդ տարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկման տակ և այդ պատճառով որպես «Ադրբեջանի տնտեսական շրջան» տարածքը այլևս չեն գործում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել