Ադրբեջանի ռազմաօդային ուժեր
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (հապավումը՝ ՌՕՈՒ), որոնց հաճախ անվանում են նաև Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժեր (ադրբ.՝ Azərbaycan hərbi hava qüvvələri) Ադրբեջանի զինված ուժերի օդային և հակաօդային պաշտպանության ուժերն են։
Ադրբեջանի ռազմաօդային ուժեր | |
---|---|
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի էմբլեմ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Երկիր | Ադրբեջանի հանրապետություն |
Ենթարկոում | Ադրբեջանի զինված ուժեր |
Մտնում է | Ադրբեջանի զինված ուժեր և Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքեր |
Թվակազմ | 12, 000 անձնակազմ, ~220 օդանավ (IISS 2014) |
. | |
Տեղաբաշխում | Նասոսնայա ռազմաօդային բազա (Սումգաիթ քաղաքի մերձակայքում) |
Շրաբ | Բաքու, Ադրբեջան |
Թալիսման | |
Ստեղծվեց | 1992 |
Ճակատամարտեր | Արցախյան հակամարտություն, Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-մայոր Ռամիզ Թահիրով[1] |
Արդի ժամանակաշրջանում ռազմաօդային ուժերը գնալով ավելի մեծ դեր են խաղում պատերազմական գործողությունների մեջ։ Այս առումով բացառություն չեն կազմելու նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, որոնց զարգացմանը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ներկայիս ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) արմատները հասնում են մինչև 1918 թվականի հունիսի 26-ը, երբ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունը գնեց իր առաջին ռազմական օդանավը։ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո, Ադրբեջանի բախտը մեծապես բերեց նաև ռազմաօդային ուժեր ստեղծելու և զարգացնելու առումով, քանզի նրան անցած տարածքներում էին տեղակայված փլուզված Խորհրդային Միության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության բազմաթիվ զորամասեր[2]։
Ադրբեջանի ՌՕՈՒ-ի թվաքանակը խմբագրել
2006 թվականի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմի թվաքանակը կազմել է 7900 զինծառայող[3].
Ներկայիս կազմակերպչական կառուցվածք խմբագրել
ՄիԳ-29-ը համարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (AzAF) ստանդարտ օդանավ[4]։
Ըստ Brinkster.net տեղեկատվական կայքի հաղորդման՝ 2004 թվականի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը բաղկացած էին հետևյալ զորամասերից ու ստորաբաժանումներից.
- կործանիչ ինքնաթիռների էսկադրիլիա, որը տեղակայված էր Նասոսնայա ռազմաբազայում և հանդերձված ՄիԳ-25ՊԴ-ներով և դրանց ուսումնավարժական տարբերակներով,
- ռմբակոծիչ զորագունդ, որը տեղակայված էր Քյուրդամիր ռազմաբազայում և հանդերձված Սու-17/24/25 ինքնաթիռներով, ՄիԳ-21-ներով և Լ-29/39 ուսումնամարտական ինքնաթիռներով,
- ռազմափոխադրական օդային էսկադրիլիա, որը տեղակայված էր Գյանջայի օդանավակայանում և հանդերձված Իլ-76-ներով(?), Ան-12/24-ներով և Տու-134-ներով,
- ուղղաթիռային էսկադրիլիա, որը տեղակայված էր Բաքու Կալա ռազմաօդային բազայում (Ղալա) և հանդերձված Մի-2/8/24 ուղղաթիռներով,
- երկու օդանավաավերանորոգման գործարաններ,
- երկու հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային զորամասեր։
Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի ՀՕՊ-ի կազմի մեջ մտնում են՝
- չորս զենիթահրթիռային բրիգադ,
- մեկ զենիթահրթիռային զորագունդ,
- երկու առանձին ռադիոտեխնիկական գումարտակ։
Բացի այդ, կային այլ ռազմաօդային բազաներ, ներառյալ՝
- Դալյարի ռազմաօդային բազան (որն ըստ Jane's Sentinel հանդեսի, իբր, չգործող է)[1],
- Նախիջևանի օդանավակայանը, որը գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետություն էքսկլավային տարածքում (exclave),
- Սանգաչալը ռազմաօդային բազան,
- Սիտալչայի ռազմաօդային բազան։
Հաշվի առնելով ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում առկա տեղեկությունները Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ստանդարտ օդանավը հանդիսացող ՄիԳ-29-ները (տես «Azerbaijan shows 4th generation MiG-29 multirole fighter jets»։ Today.az։ March 29, 2007։ Վերցված է 2012-06-21) տեղեկայաված են վերը թվարկվածներից հենց վերջին երկու ռազմաօդային բազաներում։
Կա նաև
- Ադրբեջանի ռազմաօդային դպրոց։
Ադրբեջանցի օդաչուները ուսումնավարժական դասընթացներ են անցնում Ադրբեջանի ռազմաօդային դպրոցում, ապա` իրենց հմտությունները զարգացնում իրենց զորամասերում։ Ադրբեջանը լայնածավալ ուսումնավարժական գործունեություն է իրականացնում իր օդաչուների համար Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և մի շարք այլ արևմտյան երկրների հետ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիան մեծագույն դեր է խաղում Ադրբեջանի օդաչուների կատարելագործման գործում։ Ադրբեջանցի օդաչուները հատկապես լայն ուսուցում են անցնում Ուկրաինայի օդաչուների ռազմական դպրոցում[5]։
Ըստ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) ներառում են հետևյալ զորամասերը.[6]
- 843-րդ խառը ավիացիոն զորագունդը («Ղալա» ռազմաօդային բազա),
- 416-րդ կործանիչ-ռմբակոծիչ էսկադրիլիա (Քյուրդամիր),
- 408-րդ կործանիչ էսկադրիլիա (Զեյնալաբդին-Նասոսնի),
- 422-րդ հետախուզական էսկադրիլիա (Դալյար),
- 115-րդ ուսումնական էսկադրիլիա (Սանգաչալը)
- ռազմափոխադրական էսկադրիլիա (Զեյնալաբդին-Նասոսնի)։
Մարտական կազմ խմբագրել
Ինքնաթիռ | Արտադրող պետություն | Տիպ | Պատկեր | Քանակություն | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
Մարտական ինքնաթիռներ | |||||
ՄիԳ-29 ՄիԳ-29ՈՒԲ՝ ուսումնամարտական |
ԽՍՀՄ | բազմանպատակ ինքնաթիռ ուսումնամարտական կործանիչ |
14[6][7][8] | 14 միավոր ՄիԳ-29 գնվել և արդիականացվել են Ուկրաինայում 2006—2007 թվականներին։ 2 միավոր ՄիԳ-29ՈՒԲ մատակարարվել են Ուկրաինայից 2009 և 2011 թվականներին[9]։ | |
ՄիԳ-25Պ ՄիԳ-25ՊԴ ՄիԳ-25ՌԲ |
ԽՍՀՄ | կործանիչ-կալանիչ կործանիչ-կալանիչ մարտավարական հետախույզ-ռմբակոծիչ |
Մինչև 20 միավոր պահեստավորված պահպանվում են (10 ՄիԳ-25, 6 ՄիԳ-25ՊԴ, 4 ՄիԳ-25ՌԲ)[10][11] | 1998 թվականին 8 միավոր ՄիԳ-25 է գնվել Հայաստանի դաշնակից պետություն Ղազախստանից։ 2014 թվականին պլանավորվում էր արդիականացնել և վերադարձնել ՌՕՈՒ-ի կազմի մեջ[12] | |
Սու-24 | ԽՍՀՄ | Ռազմաճակատային ռմբակոծիչ | 2[13] | Որոշ տեղեկությունների համաձայն՝ առավել հավանական է, որ դրանք մարտունակ չեն[13] | |
Սու-17
Սու-17ՈՒԲ |
ԽՍՀՄ | Կործանիչ-ռմբակոծիչ | 5 | Ըստ որոշ տեղեկությունների՝ հավանական է, որ բոլորն էլ անմարտունակ են կամ հանված են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի սպառազինությունից։ Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում | |
Սու-25
Սու-25ՈՒԲ |
ԽՍՀՄ/ Վրաստան | գրոհիչ ուսումնա-մարտական գրոհիչ |
16[13] 3[13] |
Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում։ Վրաստանից 2002 թվականին մատակարարվել է 6 միավոր Սու-25Տ, ևս 6 միավոր Սու-25 և 1 միավոր Սու-25ՈՒԲ փոպանցվել են 2005 թվականին։ 2009—2012 թվականներին Հայաստանի դաշնակից պետությունում՝ Բելառուսում Ադրբեջանը ձեռք է բերել ևս 6 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ | |
Ուսումնա-վարժական ինքնաթիռներ | |||||
Աէրո Լ-29 Դելֆին | Կաղապար:CZS | ուսումնա-վարժական | 28[14] | Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում։ | |
Աէրո Լ-39 Ալբատրոս | Կաղապար:CZS | ուսումնա-վարժական | 12[13] | Բազավորվում են Քյուրդամիր ավիաբազայում։ | |
Հարվածային ուղղաթիռներ | |||||
Մի-24 Մի-24Գ |
ԽՍՀՄ ԽՍՀՄ/ Ուկրաինա/ Հարավային Աֆրիկա |
Հարվածային բազմանպատակ ուղղաթիռ Հարվածային բազմանպատակ ուղղաթիռ |
|
26[13] 12[15] |
Մի-24Գ — Մի-24Կ ուղղաթիռի ձևափոխումն է, արտադրվել է Հարավաֆրիկյան հանրապետության Advanced Technologies & Engineering (ATE) ընկերության, Ուկրաինայի «Կոնոտոպի ավիանորոգման ձեռնարկություն» («Авиакон») և «Կիևի պետական կոնստրուկտորական բյուրո»յի («Луч») կողմից՝ Ադրբեջանի ռազմադային ուժերի համար՝ 2010—2011 թվականներին։ Ըստ արտադրողների նոմեկլատուրայի կոչվել է Մի-24 Super Hind Mk.4[16]. |
Փոխադրական ուղղաթիռներ | |||||
Մի-2 | Լեհաստան | Թեթև տրանսպորտային | Պատկեր:Barkol Mil mi-2.jpg | 7[14] | |
Մի-8 | ԽՍՀՄ/ Ռուսաստան | Տրանսպորտային-մարտական | 13[14] | ||
Մի-8, Մի-17-1Վ | Ռուսաստան | Տրանսպորտային-մարտական | >20[17] | Մատակարարվել են 2010—2014 թվականներին[9]։ | |
Փոխադրական ինքնաթիռներ | |||||
Ան-12 | ԽՍՀՄ | Ռազմափոխադրական | 1[7] | ||
Յակ-40 | ԽՍՀՄ | Ուղևորատար | 3[7] | ||
ԱՕԹՍ-ներ՝ անօդաչու թռչող սարքեր | |||||
Օրբիտեր՝ անօդաչու թռչող սարք (ԱՕԹՍ) Orbiter2M | Իսրայել Ադրբեջան |
Հետախուզական | ավելի քան 60 միավոր | [18] Արտադրվում է Ադրբեջանում | |
Հերոն ՏՊ՝ անօդաչու սարք (ԱՕԹՍ) Heron TP | Իսրայել | Հարվածային և հետախուզական | 10 միավոր գնվել է 2011 թվականին | [19] | |
Սըրչեր2՝ անօդաչու թռչող սարք (ԱՕԹՍ), Searcher2 | Իսրայել | Հետախուզական | 10 միավոր գնվել է 2011 թվականին | [19] | |
Աէրոստաթ՝ Աէրոնավտիկս Աէրոստար, Aeronautics Aerostar]] | Իսրայել Ադրբեջան |
Հետախուզական | 4[13] | Արտադրվում է Ադրբեջանում | |
Էլբիթ Հերմես 450՝ Elbit Hermes 450 | Իսրայել | Հարվածային և հետախուզական | 15 | ||
Էլբիթ Հերմես 900 | Իսրայել | Հետախուզական | 15[20] | ||
IAI Harop կամ IAI Harpy 2 | Իսրայել | Հետախուզահարվածային | շուրջ 100 միավոր? | նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից՝ 2001-ից 2005 թվականները։ Առաջին փորձնական թռիչքը իրականացվել է Նեգև անապատում գտնվող ռազմական օդանավակայանից, 2003 թվականի աշնանը[21]։ «Harop» ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Aero-India 2009 ցուցահանդեսում։ ԱԹՍ-ն ստեղծվել է նրա նախորդ հարվածային IAI Harpy սարքի կիրառման փորձի գնահատումից հետո։ Նրա վրա տեղադրված է ռադիոլոկացիոն կայան և բարձր թույլտվությամբ թվային տեսախցիկ 360 աստիճան տեսադաշտով[22]։ |
ՌՕՈՒ-ի մարտական կազմի ընդլայնումը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունների խախտումը խմբագրել
Ըստ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) 843-րդ խառը ավիացիոն զորագունդը («Ղալա» ռազմաօդային բազա), 416-րդ կործանիչ-ռմբակոծիչ (Քյուրդամիր), 408-րդ կործանիչ (Զեյնալաբդին-Նասոսնի), 422-րդ հետախուզական (Դալյար), 115-րդ ուսումնական (Սանգաչալը) և փոխադրական (Զեյնալաբդին-Նասոսնի) էսկադրիլիաները բոլորը միասին իրենց սպառազինության մեջ ունեն հետևյալ ավիացիոն մարտական տեխնիկան.[6]
- մինչև 5 միավոր Սու-24 ռմբակոծիչներ,
- 33 միավոր Սու-25 գրոհիչներ (այդ թվում` 4 ուսումնամարտական Սու-25ՈՒԲ),
- մինչև 5 միավոր Սու-17 (1 ՍՈՒ-17ՈՒ),
- 15 միավոր ՄիԳ-29 կործանիչներ (2 միավորը` ուսումնամարտական),
- մինչև 4 միավոր ՄիԳ-21 (ևս 1 միավոր` պահպանման է հանձնված),
- 32 միավոր ՄիԳ-25 ՀՕՊ-ի կործանիչ-կալանիչներ։
Ըստ Խրամչիխինի տվյալների՝ հարաբերականորեն արդիական են սոսկ ՄիԳ-29-ները և Սու-25-ները, արդիականացված են 6 միավոր ՄիԳ-25ՊԴ կալանիչները և 4 միավոր ՄիԳ-25ՌԲ կալանիչները։ Մնացած ինքնաթիռների մարտունակությունը հարցականի տակ է։ Հավանական է, բոլոր Սու-24-ները, Սու-17-ները, ՄիԳ-21-ները և ՄիԳ-25-ների մեծ մասը դուրս է հանված ՌՕՈՒ-ի կազմից` առանց վերադարձի հնարավորության[6]։
ՌՕՈՒ-ի կազմում կա նաև հետևյալ ավիացիոն տեխնիկան[6]՝
- 2 միավոր ռազմափոխադրական Իլ-76 (ևս 1 միավորը` պահպանման է հանձնված),
- մինչև 23 միավոր ուսումնական Լ-39,
- ավելի քան 50 միավոր մարտական (27 միավոր Մի-24, 24 միավոր նորագույն Մի-35Մ),
- շուրջ 100 միավոր բազմանպատակ և փոխադրական ուղղաթիռներ` այդ թվում՝
- մինչև 82 միավոր Մի-17 և Մի-8,
- 7 միավոր Մի-2,
- 6 միավոր Կա-27 և Կա-32։
Մեկնաբանություն. Հարձակողական մարտական ինքնաթիռների թիվը 94 միավոր է, ըստ Խրամչիխինի` բաց աղբյուրներից քաղված տվյալների, դրան ավելացնենք նաև չեխական Լ-39 ուսումնական ինքնաթիռները, որոնք լիովին ի վիճակի են մարտական խնդիրներ կատարելու, Ադրբեջանի քվոտան մարտական ինքնաթիռների գծով (100 միավոր) գերազանցված կտեսնենք 17 միավորով։ Ուղղաթիռների գծով Ադրբեջանն իր քվոտան (50 միավոր) գերազանցում է ոչ պակաս քան 3 անգամ[6]։
Ի դեպ, ի թիվս մի շարք բացթողումների, Ալեքսանդր Խրամչիխինը տեղյակ չի եղել նաև Ադրբեջանի ՌՕՈՒ-ում առկա «Հարոփ» (IAI Harop) անօդաչու թռչող սարքերի մասին։
«Հարոփ» կամիկաձե ԱՕԹՍ-ների կիրառումը 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմում խմբագրել
Կամիկաձե-ԱՕԹՍ-ները նոր մահաբեր զենք են, որոնց առաջին անգամ լայնորեն կիրառումը մեծ առավելություն էր տալիս ագրեսոր կողմին` Ադրբեջանին։ Սակայն հայկական կողմին հաջողվեց վայր գցել կամ վայր իջեցնել 12 տարատեսակ ԱՕԹՍ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱՕԹՍ-ներին հաջողվեց որոշակի վնասներ պատճառել հայկական կողմին։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ի զոհ դարձավ նաև Մարտակերտի շրջանի տարածք հասած Սիսիանի երկրապահ-կամավորների ավտոբուսը, որտեղ զոհվեցին հայ քաջարի 6 կամավորականներ։ Զուտ պատահականությամբ ԱՕԹՍ-ի զոհ չդարձավ նաև հայ լրագրողների ավտոբուսը, որից տասնյակ մետր հեռավորության վրա ընկավ երկնքից սրընթաց գրոհի իջած մահաբեր սարքը։ Պարզվեց, որ հարվածային այդ սարքերը իսրայելական IAI Harop-ներ են, որոնք արտադրել է «Israel Aerospace Industries» ռազմաօդային կոնցեռնի «Տաասիա Ավիրիտ» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Նաև համացանցում հայտնվեց հայկական ռազմական դիրքերը գրոհող իսրայելական ԱՕԹՍ-ի տեսանկարահանությունը։ Իսրայելական «Հարոփ» ԱՕԹՍ-ը իսկական կամիկաձե է, որը, ի տարբերություն հայտնի ամերիկյան «Փրիդեյթըր» (Predator) ԱՕԹՍ-ի, որը հակառակորդի թիրախների վրա արձակում է իր վրա տեղակայված «Հելֆայըր» (Hellfire) հրթիռները, հենց ինքն է նպատակաուղղվում դեպի թիրախը և ոչնչացնում է վերջինիս` երկնքից քարի նման ընկնելով նրա վրա։ Իսրայելական այդ 135 կգ-անոց ԱՕԹՍ-ները օդ են բաց թողնվում թվով 12 հատուկ շարժական կոնտեյներներից, որոնք գտնվում են բեռնատար մեքենայի վրա։ Ցամաքային թիրախները գրոհելու համար այդ ԱՕԹՍ-ն ունի 15-ից 23 կգ-անոց մարտագլխիկ։ ԱՕԹՍ-ը օդում շարժվում է պրոպելլերի օգնությամբ, կարող է 6 ժամ լինել երկնքում` փնտրելով նպատակակետեր։ «Հարոփը» կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ինչը ընդլայնում է նրա տեսադաշտը և նվազեցնում իր նկատելիությունն ու ոչնչացման հավանականությունը։ Նպատակակետը գտնելուն և ընտրելուն պես` դրոնը ցած է ընկնում` նրա վրա տանելով իր մահաբեր պայթուցիկ լիցքը։ Իսկ եթե թռիչքի ընթացքում չի հաջողվում ոչնչացման ենթակա նպատակակետ գտնել, ապա դրոնը հետ է վերադառնում իր արձակման վայր։ Քառօրյա պատերազմում առաջին անգամ կիրառված կամիկաձե-ԱՕԹՍ-ները փորձարկում անցան իրական պատերազմական գործողություններում` հետագա ավելի մեծ պատերազմում լայնորեն կիրառվելու համար[23]։ Ըստ Harop-ների արտադրողի` Israel Aerospace Industries-ի պաշտոնական կայքի տվյալների` այդ ԱՕԹՍ-ը կարող է հեռակառավարվել կամ ինքնանպատակաուղղվել դեպի թիրախը` սեփական ռադարի օգնությամբ կամ էլ գետնից արձակվող ռադիոճառագայթները որսալու շնորհիվ[23]։ Harop-ը համարվում է հակառակորդի Հակաօդային պաշտպանության դեմ պայքարի հիանալի միջոց, քանզի այդ դրոնի փոքր չափսերը թույլ են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հայտնաբերվելուց[23]։ «Հարոփը» համարվում է «Հարփի» (Harpy) դրոնի կատարելագործված տարբերակը, որը հեռակառավարման հնարավորություն չի ունեցել։ Ի դեպ, իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից նաև այլ հարևան պետությունների դեմ։ Օրինակ` 2014թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքից Իրանի օդային տարածք էր ներթափանցել իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ներից մեկը։ Համենայն դեպս, հայտնաբերվել էր այդ մեկը[23]։
Մինչև Քառօրյա պատերազմը տեղի ունեցած նշանավոր իրադարձություններ խմբագրել
2009 թվականի փետրվարի 11-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Ռահիլ Ռզաևը սպանվեց իր տան մոտակայքում[24]։ Ռզաևը, ըստ որոշ տեղեկությունների, մահից առաջ սերտորեն բանակցում էր ԱՄՆ-ի հետ՝ իր ենթակա ռազմաօդային ուժերի արդիականացման և արևմտականացման համար, հնարավոր է, ներառելով ԱՄՆ-ից կործանիչ օդանավերի հավանական գնումը[25]։ Հավանական է, ռուսական հատուկ ծառայությունները, Ադրբեջանը չկորցնելու մտահոգությամբ, ոչնչացրեցին ադրբեջանական զինված ուժերը դեպի արևմուտք տանող և ռուսական ազդեցությունից կտրող այդ զինվորականին։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը թափուր մնաց, մինչև որ 2009 թվականի դեկտեմբերին այդ պաշտոնին նշանակվեց Մեհտիևը[26]։
2010 թվականի մարտի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը կործանվեց Ադրբեջանի արևմուտքում գտնվող Թովուզի շրջանում[27]։ Ինքնաթիռի օդաչուն՝ Ֆամիլ Մամեդլին զոհվեց։ Երկար ժամանակ հետաքննություն էր վարվում, այդ օդային աղետի պատճառները պարզելու համար։
2011 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈՒ-ի մեկ այլ ինքնաթիռ՝ Սու-25ՈՒԲ կործանվեց Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի երկնքում։ Անձնակազմի երկու անդամներն էլ, ըստ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի հաղորդագրության, ողջ մնացին[28][29][30][31]։
Արդիականացում խմբագրել
Կոչումներ խմբագրել
Սպաներ խմբագրել
Կատեգորիաներ | Գեներալներ | Ավագ սպաներ | Կրտսեր սպաներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | ||||||||||
Ադրբեջանական կոչում | General-Polkovnik | General-Leytenant | General-Mayor | Polkovnik | Polkovnik-Leytenant | Mayor | Kapitan | Baş Leytenant | Leytenant | Kiçik Leytenant |
Համապատասխան հայկական կոչում |
Գեներալ-գնդապետ | Գեներալ-լեյտենանտ | Գեներալ-մայոր | Գնդապետ | Փոխգնդապետ | Մայոր | Կապիտան | Ավագ լեյտենանտ | Լեյտենանտ | Կրտսեր լեյտենանտ |
Շարքայիններ և կրտսեր հրամկազմ խմբագրել
Կատեգորիաներ | Ենթասպաներ | Սերժանտներ | Զինվորներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | ||||||||
Ադրբեջանական կոչում | Baş Gizir | Gizir | Kiçik Gizir | Baş Çavuş | Çavuş | Kiçik Çavuş | Baş 'Əsgər | Siravi |
Համապատասխան հայկական կոչում |
Ավագ ենթասպա | Ենթասպա | Ավագ | Ավագ սերժանտ | Սերժանտ | Կրտսեր սերժանտ | Եֆրեյտոր | Շարքային |
Հակաօդային պաշտպանություն խմբագրել
Հակաօդային պաշտպանությունը, լինելով առանձին զորատեսակ, կազմակերպչական առումով մնում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կազմում և հանդիսանում Ադրբեջանի զինված ուժերի երեք հիմնական բաղադրիչներից մեկը[1]։ Փաստացիորեն 1990 թվականից Ռուսաստանը Ադրբեջանին էր թողել վերջինիս տարածքում դեռևս Սառը պատերազմի ժամանակներից գործող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորամասերը։
Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի ՀՕՊ-ի կազմի մեջ մտնում են՝
- չորս զենիթահրթիռային բրիգադ,
- մեկ զենիթահրթիռային զորագունդ,
- երկու առանձին ռադիոտեխնիկական գումարտակ։
Ադրբեջանի ՀՕՊ-ի հիմնական սպառազինությունը և տեխնիկան խմբագրել
Մեքենան | Ծագումը | Տարբերակները | Թիվը | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Բարաք 8 | Իսրայել | Barak-8[32] | 2 | 150 հրթիռ |
Ս-300 (հրթիռ) | Ռուսաստան | S-300ՊՄՈՒ2 Ֆավորիտ | 2 համակարգ[33] | մասն է կազմում $300 միլիոն արժողությամբ գործարքի[33] |
Ս-200 Անգարա/Վեգա/Դուբնա | ԽՍՀՄ | Ս-200 Անգարա | ||
Ս-125 Նևա/Պեչորա | Բելառուս | Պեչորա-2ՏՄ | 27 համակարգ | Արդիականացրել է Բելառուսը |
ՏՈՐ հրթիռային համակարգ | Ռուսաստան | Տոր-2ՄԵ | Մի քանի մարտկոց[34] | |
ԲՈՒԿ հրթիռային համակարգ | Ռուսաստան/ Բելառուս | Բուկ-ՄԲ | 1[33] | |
9Կ33 Օսա | Բելառուս | Օսա-1Տ | 80 | Արդիականացրել է Բելառուսը |
9Կ35 Ստրելա-10 | ԽՍՀՄ | 9Կ35 | 54 | |
9Կ38 Իգլա | Ռուսաստան | ՍԱ-24 Իգլա-Ս | 300 արձակման կայանքներ 1500 հրթիռներով[33][35] |
Օդանավերի ներմուծումներ խմբագրել
Ներկայիս ներմուծումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Jane's Sentinel Security Assessments – Russia and the CIS: Air Force, dated June 18, 2009
- ↑ "Military Balance 2013"., March 14, 2013.
- ↑ http://noravank.am/ru/?page=analitics&nid=510 IISS Military Balance 2005/2006
- ↑ «Azerbaijan shows 4th generation MiG-29 multirole fighter jets». Today.az. 2007 թ․ մարտի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Azerbaijani Press Agency, Azerbaijan's military aviation opportunities, February 14, 2009
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.hayzinvor.am/38081.html | ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ, Հոդվածը ներկայացվում է ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյանի թարգմանությամբ և մեկնաբանություններով։ ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016:
- ↑ 7,0 7,1 7,2 Military Balance 2014, page 172
- ↑ Александр Храмчихин, Армия одной войны | http://vpk-news.ru/articles/29699 Արխիվացված 2020-10-01 Wayback Machine | Военно-промышленный курьер, 2016, 16 марта, номер 10(625), issn=1729-3928
- ↑ 9,0 9,1 «ЦАМТО: База данных по мировому импорту вооружений и военной техники 2006—2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Азербайджан вернет в строй истребители-перехватчики МиГ-25: Оружие: Силовые структуры: Lenta.ru
- ↑ «ЦАМТО / Новости / Азербайджан модернизирует самолеты МиГ-25, состоящие на вооружении ВВС страны – АПА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «APA — Азербайджан будет модернизировать имеющиеся в арсенале ВВС боевые самолёты МиГ-25». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 The Military Balance 2016, p.180
- ↑ 14,0 14,1 14,2 Military Balance 2014, էջ 172
- ↑ The Military Balance 2014, p.172
- ↑ «НІЧНІ КРОКОДИЛИ» Արխիվացված 2016-02-04 Wayback Machine// Видання Міністерства оборони України «Народна армія», Березень 6, 2015
- ↑ Military Balance 2014, стр. 172
- ↑ «APA — Ministry of Defense Industry to produce 60 unmanned flying vehicles for Azerbaijani Armed Forces». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 19,0 19,1 [http:// [SIPRI (Stockholm International Peace Research Institute) 2011] Azerbaijani Armed Forces]
- ↑ «www.sipri.org» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Израильский» «HAROP» — это РУССКИЙ «G-1»!!! Արխիվացված 2009-12-14 Wayback Machine // «Цельнотянутая Россия», 7 սեպտեմբերի 2009 (ռուս.)
- ↑ http://www.hayzinvor.am/38064.html | ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Քառօրյա պատերազմ, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016
- ↑ New York Times, Head of Azerbaijan's Air Force Shot Dead(չաշխատող հղում), February 11, 2009
- ↑ Eurasia Critic, Only Bridge Between West and Caspian Falling Apart Արխիվացված 2011-07-10 Wayback Machine
- ↑ «Ադրբեջանում ՌՕՈՒ և ՀՕՊ նոր հրամանատար է նշանակվել». Այսօր. 2009 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Military aircraft crashed in Azerbaijan». Today.az. 2010 թ․ մարտի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ https://lenta.ru/news/2011/02/04/crash1/ | 06:27, 4 февраля 2011 Названа предварительная причина падения Су-25 в Азербайджане
- ↑ http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=38458&SectionID=0&RegionID=2&Date=03/02/2011&PagePosition=6 Արխիվացված 2020-08-04 Wayback Machine | Что стало причиной падения военного самолета в Азербайджане Armenia Today [ 04.02.2011 | 10:10 ] Происшествия, Азербайджан
- ↑ http://www.tert.am/ru/news/2011/02/04/azerbaijan/1358799 Արխիվացված 2022-02-11 Wayback Machine | В Азербайджане разбился Су-25 09:55 • 04.02.11
- ↑ http://www.aex.ru/news/2011/2/4/82400/ | Aviation Explorer, Содружество авиационных экспертов | Названа предварительная причина крушения Су-25 в Азербайджане
- ↑ SIPRI
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Trade Registers». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «-». Vedomosti.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «APA – List of weapons and military vehicles sold by Russia to Azerbaijan last year publicized». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.