Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան

համալսարան Ադրբեջանում

Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji Universiteti), պետական ուսումնական մանկավարժական հաստատություն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji İnstitutu և ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji Universiteti
Տեսակհամալսարան
Հիմնադրված էօգոստոսի 26, 1921
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքadpu.edu.az
Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (Ադրբեջան)##
Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (Ադրբեջան)
Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Ադրբեջան
 Azerbaijan State Pedagogical University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1921 թվականին։ 1972 թվականին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։ Գործունեության ընթացքում հաստատությունն ունեցել է բարձրագույն կրթության ավելի քան հարյուր հազար մանկավարժ շրջանավարտներ։

2019 թվականի համար համալսարանը դարձել է երկրի երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունը[1]։

Կառուցվածք խմբագրել

 
Համալսարանի շենքը (աջից) 1916 թվականին: Ձախ կողմում 1938 թվականին ավերված կաթոլիկ եկեղեցին է

Համալսարանն ունի 10 ամբիոն`

  • Բանասիրության
  • Մաթեմատիկայի
  • Ֆիզիկայի
  • Աշխարհագրության
  • Պատմության
  • Արվեստի և գրաֆիկական մշակույթի
  • Մանկավարժական
  • Տեխնիկական առարկաների և աշխատանքի
  • Քիմիայի և կենսաբանության
  • Նախադպրոցական մանկավարժության

Ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով`

  • Ադրբեջաներեն լեզու և գրականություն
  • Պատմություն
  • Մաթեմատիկա
  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Ֆիզիկա
  • Աշխարհագրություն
  • Մասնագիտական կրթություն
  • Երաժշտական կրթություն
  • Դեֆեկտոլոգիա
  • Նախնական ռազմական և ֆիզիկական դաստիարակություն
  • Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա
  • Հոգեբանություն և նախադպրոցական կրթություն

Համալսարանի 55 ստորաբաժանումներում աշխատում են 330 մանկավարժներ, այդ թվում, 59 գիտությունների դոկտորներ, 329 գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, տարբեր ակադեմիաների 4 իսկական անդամներ։ Համալսարանն ունի գրադարան և ընթերցասրահներ։ Գրադարանի ֆոնդը կազմում է ավելի քան 700 հազար նմուշ։ Համալսարանն ունի համակարգչային սենյակ, անվանված լաբորատորիա, կենդանաբանական թանգարան, բուժկետ։

Ռեկտերներ խմբագրել

  • Հուսեին Մուսաև (1937)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Отмечен 100-летний юбилей Азербайджанского государственного педагогического университета». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Rektorlarımız». Azərbaycan Dövlət Aqrar Universiteti (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել