Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն

Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Akademik Dram Teatrı) թատրոն է Բաքվում։

Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
Azərbaycan Dövlət Akademik Dram Teatrı
Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակթատրոն և կազմակերպություն
ՏնօրենՄակբեթ Բունիյատով
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըԲաքու, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1919 թ
Անվանված էՄեշադի Ազիզբեկով և Dadash Bunyadzade?
Նախկին անվանումներՄեշադի Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոն
Գլխավոր ռեժիսորՄերխալիմ Ֆարզալիբեկով
Կայքazdrama.az
 Azerbaijan State Academic Drama Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

1873 թ մարտի 10-ին Հասան Բեկ Զարդաբիի գլխավորությամբ և Բաքվի ռեալական գիմնազիայի ուսանողների մասնակցությամբ ակումբներից մեկում բեմադրվեց Միրզա Ֆաթալի Ախունդովի «Լենկորանսկի խանության վեզիրը» կատակերգությունը։ Այս ներկայացումով սկսվում է ադրբեջանական պրոֆեսիոնալ թատրոնը։ 1919 թ տարբեր թատերախմբեր համախմբվում են և թատրոնը ստանում է պետական կարգավիճակ։ Հիմնադրվել է 1920-ին, Բաքվում, որպես Միացյալ (ադրբ., հայկ. և ռուս.) թատրոնի ադրբեջանական խումբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1922-ի նոյեմբ. 17-ին՝ Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա» ներկայացումով։ 1925-ին բեմադրվեց Շեքսպիրի «Համլետ»֊ը։

Մինչև 1929 կոչվել է Ակադեմիական դրամատիկ․ թատրոն, ապա՝ Գեղարվեստական թատրոն, 1935-ից՝ Դրամատիկական թատրոն, իսկ 1950-ից՝ այժմյան անունով։ 1923-1933 թթ թատրոնը կրել է Դադաշ Բունիաթզադեի, իսկ 1933-1991 թթ՝ Մեշադի Ազիզբեկովի անունները։

Թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1949-ին)։

1991 թվականից թատրոնը կոչվում է «Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն»։

Գործունեությունը խմբագրել

Խորհրդային տարիներին հաջող գործունեության համար թատրոնը ստացել է մի շարք շքանշաններ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Հուսեյն Արաբլինսկին, Մուխտար Դադաշևը, Ջահանգիր Զեյնալովը, Միրզա աղա Ալիևը, Սինգի Ռուխուլլան, Ալեսկեր Ալեքպերովը, Ադիլ Իսկենդերովը, Բարատ Շեկինսկայան, Լեյլա Բադիրբեյլին և շատ այլ հայտնի դերասաններ։ Թատրոնում բեմադրվել են հետևյալ դրամատուրգների ստեղծագործությունները՝ Ջաֆար Ջաբրալ, Միրզա Ֆաթալի Ախունդով, Ալի Բեկ Հուսեյնզադե, Նաջաֆ Բեկ Վեզիրով, Հուսեյն Ջավիդ, Սաբիտ Ռախման, Նարիման Նարիմանով, Իլյաս Էֆենդիև, ինչպես նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ Ուիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժան Բատիստ Մոլիեր, Ալեքսանդր Դյումա (հայր), Վիկտոր Հյուգո, Օնորե դը Բալզակ, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Լև Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Թբիլիսիում, Տաշքենդում, Աշխաբադում, Թուրքիայում, Գերմանիայում, Կիպրոսում։

Թատրոնի որոշ բեմադրություններ ստացել են ԽՍՀՄ և Ադրբեջանի պետական շքանշաններ։

Թատերախումբ խմբագրել

Ժողովրդական դերասաններ
  • Սիյավուշ Ասլան
  • Յաշար Նուրի
  • Նուրեդին Գուլիև
  • Բեստի Բեքիրովա
  • Ֆիրանգիզ Մուտալիմովա
  • Ռաֆայել Դադաշով
  • Իլհամ Ալեսկերով
  • Զարնիգյար Աղակիշիև
  • Թելման Ադիգյոզալով
Վաստակավոր դերասաններ
  • Ասկեր Մամեդօղլի
  • Սաբիր Մամեդով
  • Ջաֆար Նամիգ Քեմալ
  • Սադիգ Իմանով
  • Սաիդ Գուլիև
  • Պարվիզ Բագիրով
  • Սևիլ Խալիլովա
Գլխավոր ռեժիսոր
  • Մերախիմ Ֆերզալիբեկով

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 78