Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու)

Ադրբեջանի պատմության թանգարան (ադրբ.՝ Milli Azərbaycan tarixi Muzeyi[1]), ադրբեջանական պատմության թանգարան։ Հիմնադրվել է 1920 թվականին և այժմ գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Ադրբեջանի պատմության թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու
ՎայրԱդրբեջան
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեХ. З. Тагијева улица 41005
Հիմնադրվել է1920
ՏնօրենNaila Valikhanli?
Հավաքածուի չափս300 000
Կայքazhistorymuseum.az(ադրբ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանային նմուշներ

Ադրբեջանի պատմության թանգարանը զբաղեցնում է 3000 քմ տարածք, որից 2000-ը տրամադրված է գիտական ցուցադրություններին։ Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Ադրբեջանի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր։

Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Ադրբեջանին։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են ադրբեջանական արվեստին[2]։

1925 թվականին Անդրկոմիսարիատի կազմալուծումից և Ադրբեջանում խորհրդային կառավարությունների հաստատումից հետո թանգարանը չդադարեցրեց իր գործունեությունը։ Թանգարանում շարունակեցին գործել արվեստի, կենսաբանության պատմության, երկրաբանության և այլ բաժիններ և թանգարանը շարունակեց գոյություն ունենալ գրադարանի տեսքով։ Գրադարանում պահվող գրքերը նվիրված էին Հարավային Կովկասին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և իսլամական Արևելքի երկրներին (Սիրիա, Իրաք, ԱՄԷ և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Milli Azərbaycan Tarix Muzeyi». www.azhistorymuseum.az. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «В.А.Шнирельман, «Албанский миф» в кн.: «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье», М., ИКЦ, «Академкнига», 2003». www.vehi.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել