Ադրբեջանի ժողովրդական արտիստ

«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» (ադրբ.՝ Xalq artisti), Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչում, որը շնորհվում է ադրբեջանական մշակույթի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։

Ադրբեջանի ժողովրդական արտիստ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տեսակպատվավոր կոչում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 22, 1998
Պարգևատրման քանակը294
Հերթականություն
Կրտսեր պարգևԱդրբեջանի վաստակավոր արտիստ և Honored Art Worker of Azerbaijan?

Շնորհում խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության նախագահը պատվավոր կոչում է շնորհում իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի և Նախարարների կաբինետի առաջարկությամբ։

Պատվավոր կոչումը շնորհվում է միայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին։ Համաձայն հրամանագրի՝ «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը չի կարող վերահանձնվել նույն անձին։

Պատվավոր կոչման արժանացած անձը կարող է պատվավոր կոչումից զրկվել հետևյալ դեպքերում.

  • ծանր հանցագործության համար դատապարտումը,
  • պատվավոր կոչումը արատավորող իրավախախտում կատարելը։

Հիմնադրման մասին հրամանագիրը խմբագրել

«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը սահմանվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1998 թվականի մայիսի 22-ի հրամանագրով՝ մի շարք այլ կոչումների հետ միասին[1][2]։

Նկարագրություն խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք ստանում են Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչման վկայական և կրծքանշան։ Պատվավոր կոչման կրծքանշանը պետք է կրել կրծքի աջ կողմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ОРДЕНА И МЕДАЛИ - Почетные звания» (PDF).
  2. «Указ Президента Азербайджанской Республики О почетных званиях Азербайджанской Республики (22 мая 1998)» (ադրբեջաներեն). www.azerbaijans.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.