Ադրբեջանական ազգայնականություն

Ադրբեջանական ազգայնականություն (ադրբ.՝ Azərbaycan milliyətçiliyi), գաղափարախոսություն, որը հիմնված է հայատյացության վրա։

Ադրբեջանցիների և թուրքերի կողմից պղծված հայկական եկեղեցի Նախիջևանում

Ադրբեջանական ազգայնականության ամենաակտիվ պաշտպաններից մեկն է Ֆարիդա Մամեդովան, ով բազմաթիվ հակահայկական աշխատություններ է հրապարակել։ Համաձայն Մամեդովայի, 2005 թվականին Երևանի հարավում տեղի է ունեցել ադրբեջանական Աղադեդե սրբավայրի պղծում, ի պատասխան որի նա ասել է. "Հայտնի է, որ ամբողջ մոլորակում միայն հայ ժողովուրդն է առանձնանում հոգևոր և մարդկային այլ արժեքների բացակայությամբ։ Եվ հենց հայերն էլ յուրացնում են այլ ազգերի մշակույթը` ապրելով ուրիշ երկրներում".[1][2]

Համաձայն Թոմաս դե Վաալի` Մամեդովան Աղվանքի պատմությունը ուսումնասիրելուց հետո վերցրել է աղվանական տեսությունը և դա օգտագործելով` փորձում է հանել հայերին Կովկասի պատմությունից։ Նա տեղադրել է Աղվանքը այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը՝ բոլոր եկեղեցիները և վանքերը կոչելով «աղվանական»։ 1975 թվականին Մամեդովան Գանձասարի վանք է այցելել և կարդացել տաճարի ճակատին գրած փորագրությունը "Ես Հասան Ջալալն եմ, կառուցել եմ այս եկեղեցին Աղվանքի իմ ժողովրդի համար...", ինչից հետո նա վերագրել է այդ գրությունը անտիկ Աղվանքի բնակչությանը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фарида Мамедова: «Разрушив захоронение «Агадеде», армяне в очередной раз пытаются посягнуть на историю Азербайджана»» [Farida Mamedova: "Having destroyed the Agadede sanctuary, Armenians are again trying to lay claims on Azerbaijani history]. Day.az. 2006 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  2. Բռնվեց ադրբեջանական էլի մի սուտ(չաշխատող հղում)
  3. De Waal, Thomas (2003). Black garden: Armenia and Azerbaijan through peace and war. New York: New York University Press. էջ 154. ISBN 0-8147-1944-9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել