Ադվենտիստ (լատիներեն՝ adventus-գալուստ) - 1843-44 թթ. ԱՄՆ-ում բողոքականության ուղղությունից անջատված Եկեղեցի։

Վիլյամ Միլլեր

Հիմնադիրը Վիլյամ Միլլերն է (1782-1849)։ Իր զարգացման ընթացքում Ադվենտիզմը տրոհվեց մի շարք ճյուղերի, որոնք կազմեցին ինքնուրույն կազմակերպություններ։ Դրանցից ամենախոշորը Ադվենտիստների "Յոթերորդ Օրվա" եկեղեցին է։ Դավանության գլխավոր կետերն են՝ Հիսուս Քրիստոսի մոտալուտ «երկրորդ գալստյան», ահեղ դատաստանի, երկնքում հազարամյա արքայության հավատը։

Մարդկային պատմությունը դիտվում է որպես հավերժ պայքար Քրիստոսի և սատանայի միջև, որը ավարտվելու է սատանայի ու նրա հետևորդների կործանումով։

Ադվենտիստները չեն ընդունում հոգու անմահ լինելը, համարելով, որ այն մեռնում է մարմնի հետ, որպեսզի հարություն առնի «երկրորդ գալստյան» օրը։ Արգելք են դնում որոշ սննդամթերքների վրա (խոզի միս, սուրճ, խեցգետին և այլն)։ Քանի որ կարեւոր է մարմնի առողջությունը։

Յոթերորդ օրվա ադվենտիստները որպես մարգարեուհի ճանաչում են Ե. Ուայթին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադվենտիստներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 77