Ադոնիս (հին հունարեն՝ Ἄδωνις - «իմ Տեր», փյունիկ, դոն-պարոն, տեր), փյունիկյան աստված, որն անձնավորում էր մահացող և վերակենդանացող բնությունը։

Ադոնիս
Տեսակհունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ԶբաղմունքՈրսորդություն
Սպանված էS. scrofa
ՀայրCinyras?[1][2], Theias?[1] և Ֆենիքս[1]
ՄայրMyrrha?[1][2] և Alphesiboea?[1]
Քույր/ԵղբայրMyrrha?, Braesia?, Laogore? և Orsedice?
ԿողակիցԱֆրոդիտե և Պերսեփոնե
ԶավակներBeroe? և Golgos?
Ասպարեզգեղեցկություն և ցանկություն
 Adonis Վիքիպահեստում

Ադոնիսի պաշտամունքը հայտնի է մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ V դարում թափանցել է Հունաստան և ապա՝ Հռոմ։

Ըստ հունական դիցաբանության[3], Մյուռան (կամ Զմյուռնիան) սիրահարվում է իր հորը՝ Կիպրոսի արքա Կինյուրասին և, թաքցնելով իր ինքնությունը, կենակցում նրա հետ։ Իմանալով ճշմարտությունը՝ հայրը ցանկանում է սպանել դստերը, բայց աստվածները, խղճալով նրան դարձնում են զմուռսի ծառ, որից ծնվում է որդին՝ Ադոնիսը։

Մահկանացու Ադոնիսը հրաշալի որսորդ էր։ Նա չլսեց Ափրոդիտեի զգուշացումները՝ հեռու մնալ վայրի կենդանիներից, և դարձավ Արեսի կողմից ուղարկված ահռելի վարազի զոհը։

Բացառիկ գեղեցկությամբ օժտված Ադոնիսը դառնում է Աֆրոդիտեի սիրելին։ Երբ որսի ժամանակ Ադոնիսը մեռնում է վարազի հասցրած վերքերից, Աֆրոդիտեի խնդրանքով Զևսը նրան ետ է բերում մեռելների աշխարհից (Հադեսից) և համաձայնում, որ տարվա կեսը Ադոնիսը մնա այնտեղ, իսկ մյուս կեսը՝ երկրի վրա, Աֆրոդիտեի մոտ՝ կարմերփյան անիմոն ծաղկի տեսքով։ Ադոնիսի առասպելը մեծ ազդեցություն է ունեցել Քրիստոսի մասին ստեղծված առասպելների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոնիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76