Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակ (գերմ.՝ Adolf Friedrich von Schack, օգոստոսի 2, 1815(1815-08-02)[1][2][3][…], Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4] - ապրիլի 14, 1894(1894-04-14)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), գերմանացի բանաստեղծ, գրող և գրականության և արվեստի պատմաբան, բարերար, Շակ պատկերասրահի հիմնադիր։

Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակ
գերմ.՝ Graf Adolf Friedrich von Schack
Ծնվել էօգոստոսի 2, 1815(1815-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրՇվերին, Մեկլենբուրգ Շվերին[4]
Վախճանվել էապրիլի 14, 1894(1894-04-14)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանStralendorf
Մասնագիտությունարվեստագետ, գրող, գրականության պատմաբան, թարգմանիչ և բանաստեղծ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Մեկլենբուրգ Շվերին
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Պարգևներ
 Adolf Friedrich Graf von Schack Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

 
Շակ պատկերասրահ

Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակը 1834-1838 թվականներին ուսանել է Բոննի, Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում։ Ուսումը ստանալով` նա անցել է պրուսական հանրային ծառայության, աշխատել է Բեռլինի դատական պալատում։ Շուտով, սակայն, հրաժարական է տվել և իր ժամանակը նվիրել ճանապարհորդություններին՝ այցելելով Իտալիա, Եգիպտոս և Իսպանիա։ Վերադառնալով Գերմանիա` նա ծառայության է անցել Օլդենբուրգի Մեծ Դքսությունում, որը 1849 թվականին ֆոն Շակին նշանակել է Բեռլինում որպես իր դեսպանորդ։

1852 թվականին Շակը հեռացել է նաև այդ ծառայությունից, մեկնել Մեկլենբուրգի իր կալվածք, ապա Իսպանիա, որտեղ ուսումնասիրել է ռեկոնոկիստների պատմությունը։ Ադոլֆ Շակը 1855 թվականին ժամանել է Մյունխեն։ 1856 թվականին ընտրվել է Բավարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

Մյունխենում նա ստեղծել է արվեստի պատկերասրահ (Շաքի պատկերասրահ), որը պարունակում էր արվեստի արժեքավոր գործեր[5]։ 1881 թվականին ֆոն Շակին շնորհվել է Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում։ Շակի պատկերասրահը, չնայած այն բանին, որ կոլեկցիոները այն հանձնել էին կայսր Վիլհելմ II-ին, մնացել է Մյունխենում։

Գիտական տեսակետից առավել արժեքավոր Ֆոն Շակի «Արաբների պոեզիան, արվեստը Իսպանիայում և Սիցիլիայում» աշխատությունը (գերմ.՝ Poesie and Kunst der Araber in Spanien und Sicilien) լույս է տեսել 1865 թվականին։ 1887 թվականին հրատարակել է «Կես դար, հուշեր և գրառումներ» (գերմ.՝ Ein halbes Jahrhundert, Erinnerungen and Aufzeichnungen)[6]:

Մատենագրություն խմբագրել

Արձակ և պոեզիա խմբագրել

  • 1867 թվական, Բանաստեղծություններ գերմ.՝ Gedichte
  • 1870 թվական, Վատ եղանակի միջոցով գերմ.՝ Durch alle Wetter[7]
  • 1872 թվական, Պիզանեց գերմ.՝ Die Pisaner[8]
  • Կայսերական դեսպան գերմ.՝ Der Kaiserbote[9]
  • 1873 թվական, Չեղարկել գերմ.՝ Cancan
  • 1876 թվական, Արդար գերմ.՝ Ebenbürtig[10]
  • 1878 թվական, Հելիդոր գերմ.՝ Helidor[11]
  • 1883 թվական, Լոտոսի տերևներ, նոր բանաստեղծություններ գերմ.՝ Lotosblätter, Neue Gedichte
  • 1887 թվական, Վալպուրգա և Սուրբ Հովհաննես գերմ.՝ Walpurga und der Johanniter[12]

Արվեստի և գրականության պատմություն խմբագրել

  • Դրամատիկական գրականության և արվեստի պատմություն Իսպանիայում (Geschichte der dramatischen Literatur und Kunst in Spanien) (3 հատոր, 1845–1846)
  • Արաբների պոեզիան և արվեստը Իսպանիայում և Սիցիլիայում (Poesie and Kunst der Araber in Spanien und Sicilien) (1865)

Թարգմանություններ խմբագրել

  • 1845 թվական, Իսպանական թատրոն գերմ.՝ Spanisches Theater[13]
  • 1851 թվական, Ֆիրդուսի հերոսական ավանդությունները գերմ.՝ Heldensagen des Firdusi[14]
  • 1857 թվական, Ձայներ Գանգերից գերմ.՝ Stimmen vom Ganges[15]

Այլ խմբագրել

  • 1894 թվական, Նկարների իմ հավաքածուն գերմ.՝ Meine Gemäldesammlung[16]
  • 1883 թվական, Հավաքածուներ, 6 հատոր գերմ.՝ Gesammelte Werke
  • 1896 թվական, Կյանքի ընթացքում չհրապարակված բանաստեղծություններ (փոփ. Ք. Վինկլեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118606042 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://sofortwelten.buchhandlung.de/shop
  6. Wo ein ruheloser Weltbürger seine letzte Ruhe fand. Das Graf-Schack-Mausoleum in Stralendorf Արխիվացված 2006-05-25 Wayback Machine(գերմ.)
  7. Schack, Adolf Friedrich Von (2016 թ․ նոյեմբերի 24). «Durch alle Wetter: Roman in Versen» (գերմաներեն). Vero Verlag. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Adolf Friedrich von Schack (1872). «Die Pisaner Trauerspiel in 5 Akten» (German). Wilhelm Hertz. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Adolf Friedrich ¬von Schack (1873). «Der Kaiserbote» (German). Brockhaus. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Adolf Friedrich von Schack». Academic dictionaries and encyclopedias (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Schack, Adolf Friedrich von (1878). «Heliodor: dramatisches Gedicht» (գերմաներեն). Cotta. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. Schack, Adolf Friedrich von (1887). «Walpurga. Der Johanniter; zwei Trauerspiele». Stuttgart, J. G. Cotta. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Schack, Adolf Friedrich von (1845). «Spanisches Theater». Sauerländer. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. Firdawsī, Adolf Friedrich von Schack (1877). «Heldensagen des Firdusi...» (French). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Adolf Friedrich von Schack (1857). «Stimmen vom Ganges eine Sammlung indischer Sagen» (German). Hertz. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Schack, Adolf Friedrich von (1894). «Meine gemäldesammlung». Stuttgart : J.G. Cotta'schen buchhandlung. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակ» հոդվածին։