Ադոլֆ Ցիգլեր

նացիստական նկարիչ (1892-1959)

Ադոլֆ Ցիգլեր ( գերմ.՝ Adolf Ziegler, հոկտեմբերի 16, 1892(1892-10-16)[1][2][3], Բրեմեն, Գերմանական կայսրություն[4][3] - սեպտեմբերի 18, 1959(1959-09-18)[2], Վառնհալտ, Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի նկարիչ, քաղաքական գործիչ, Դեգեներատիվ արվեստ ցուցահանդեսի կազմակերպիչ։

Ադոլֆ Ցիգլեր
գերմ.՝ Adolf Ziegler
Ծնվել էհոկտեմբերի 16, 1892(1892-10-16)[1][2][3]
ԾննդավայրԲրեմեն, Գերմանական կայսրություն[4][3]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1959(1959-09-18)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՎառնհալտ, Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր[5] և նատյուրմորտ[5]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Adolf Ziegler Վիքիպահեստում

Նացիստական կուսակցության հանձնարարությամբ վերահսկել է գերմանացի այն նկարիչների զտումը, որոնց աշխատանքները նացիստական կուսակցությունը որակել էր «դեգեներատիվ արվեստ» եզրույթով։ Եղել է Հիտլերի ֆավորիտը[6]։

Կենսագրություն խմբագրել

Ադոլֆ Ցիգլերը ծնվել է Բրեմենում։ Նրա հայրը ճարտարապետ է եղել։ Ադոլֆ Ցիգլերը սկզբում ուսանել է Վայմարի արվեստի ակադեմիայում, այնուհետև Մյունխենի արվեստի ակադեմիայում։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո ապրել է Մյունխենում, որտեղ էլ շարունակել է իր ուսումը Արվեստի ակադեմիայում։ 1920-ական թվականների սկզբին դարձել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։

1925 թվականին հանդիպել է Հիտլերին։ 1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո ստացել է Մյունխենի նկարչական ակադեմիայի պրոֆեսորի կոչում։ 1937 թվականից եղել է Կայսերական պալատի կիրառական արվեստի նախագահ։ 1944 թվականին, նկարչական ցուցահանդեսներից մեկում Հիտլերի քաղաքականության մասին կասկածանքով է խոսել, որի արդյունքում գեստապոն նրան ձերբակալել է և ուղարկել Դախաու համակենտրոնացման ճամբար։ Մեկուկես ամիս անց ազատ է արձակվել Հիտլերի անձնական հրամանով[7]։

Պատերազմից հետո Ցիգլերին հեռացրել են Մյունխենի արվեստի ակադեմիայից՝ նացիստների հետ համագործակցելու պատճառով։ Նա բնակություն է հաստատել Բադեն-Բադենի մոտ գտնվող Ֆարնհալթ գյուղում, որտեղ էլ 1959 թվականին մահացել է[8]։

Գերմանական թանգարաններից Դեգեներատիվ արվեստի զտում խմբագրել

Կայսերական պալատի արվեստի նախագահ, պրոֆեսոր Ադոլֆ Ցիգլերի ղեկավարած հանձնաժողովը 1936 թվականին անցկացրել է Գերմանիայի՝ ավելի քան հարյուր թանգարանային ֆոնդերի զտում։ Դրա արդյունքում առգրավվել են բազմաթիվ նկարիչների աշխատանքներ, ներառյալ Էմիլ Նոլդեի, Մաքս Բեքմանի, Օսկար Կոկոշկայի, Գեորգ Գրոսի, Էգոն Շիլեի աշխատանքները։ Այդ ցանկի մեջ էին նաև Պիկասոն, Գոգենը, Մատիսը, Սեզանը, Ժերիկոն, Վան Գոգը։ Ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար աշխատանք[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.olympedia.org/athletes/5005047
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/234408
  5. 5,0 5,1 http://www.artnet.com/artists/adolf-ziegler/
  6. «Conspiracies swirl in 1939 Nazi art burning». www.dw.de. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Backes, Klaus (1988). Hitler und die Bildenden Künste. Köln: DuMont. էջ 86. ISBN 3-7701-1912-6.
  8. Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. S. Fischer, Frankfurt am Main 2007, ISBN 978-3-10-039326-5, S. 682.
  9. Гребельников И. Фашизм — двигатель авангарда // Коммерсантъ-Власть. — 2001. — 17 апр.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ցիգլեր» հոդվածին։