Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքս (ֆր.՝ Antoine-Joseph (Adolphe) Sax, նոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…], Դինանտ, Նամյուր - փետրվարի 7, 1894(1894-02-07)[4], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։

Ադոլֆ Սաքս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրԴինանտ, Նամյուր
Մահացել էփետրվարի 7, 1894(1894-02-07)[4] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն United Kingdom of the Netherlands և  Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
Մասնագիտություննվագարանների վարպետ, գյուտարար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
Ծնողներհայր՝ Charles-Joseph Sax?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Կաղնու թագի շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6]
 Adolphe Sax Վիքիպահեստում

Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։

1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամ սաքսահորները (անգլ.՝ saxhorn), որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։

1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[7]։

Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[8]։

Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։

Ստեղծած գործիքներ խմբագրել

 
Սաքսատրոմբոն
 
Սաքսհորն
 
Սաքստուբա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
  4. 4,0 4,1 4,2 https://www.adolphesax.be/1620141_925431760835364_1446907648_n/
  5. 5,0 5,1 Риман Г. Сакс (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1157—1158.
  6. English Wikipedia community Wikipedia — 2001.
  7. Hubbard, W. L. (1910). The American History and Encyclopedia of Music. Toledo, Ohio: Squire Cooley. էջ 454. ISBN 1-4179-0200-0. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
  8. Fred L. Hemke, The Early History of the Saxophone, DMA diss., University of Wisconsin, 1975, 249–250.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Սաքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252