Ադոլֆ Էդվարդ Արպպե (ֆիններեն՝ Adolf Edvard Arppe, 1818[1], Կիտեե, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա - 1894[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), ֆինն գիտնական և պետական գործիչ, քիմիայի պրոֆեսոր և Կայսերական Ալեքսանդրյան համալսարանի ռեկտոր, սենատոր, պետական լիիրավ խորհրդական։

Ադոլֆ Էդվարդ Արպպե
Դիմանկար
Ծնվել է1818[1]
ԾննդավայրԿիտեե, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա
Մահացել է1894[1]
Մահվան վայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունՖինլանդիա[1]
ԿրթությունԱլեքսանդրյան կայսերական համալսարան և Հելսինկիի համալսարան
Գիտական աստիճանԱլեքսանդրյան կայսերական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, քիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱլեքսանդրյան կայսերական համալսարան
ԱնդամությունԼեոպոլդինա

Կենսագրություն խմբագրել

Փաստաբանի որդի է։ Ավարտել է Կայսերական Ալեքսանդրյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը (1833-1841 թվական)։ Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի փորձաշրջան է անցել Ստոկհոլմի համալսարանում։ Դոկտորական աստիճան է ստացել Գյոթինգենի համալսարանում (1843 թվական)։ Փորձաշրջան է անցել նաև Եվրոպայի տարբեր համալսարաններում (1844-1847 թվականներ), այդ թվում` Գյոթինգենի, Բեռլինի և Գիսենի համալսարաններում։ Վերադարձից հետո նա Կայսերական Ալեքսանդրյան համալսարանում ստացել է քիմիայի պրոֆեսոր պաշտոնը։ Օրգանական քիմիայում եղել է առաջին քիմիկոսներից, որ ուսումանասիրել է բենզոլների հատկանիշները և բարձրագույն օրգանական թթվային նյութերի թթվեցումը։ Հետազոտել է Ֆինլանդիայի տարածքում գտնվող օգտակար հանածոների ծագման վայրերը և դրանց վերամշակման հնարավորությունները։ 1858-1869 թվականներին եղել է Ալեքսանդրյան համալսարանի ռեկտոր։

1870 թվականից ղեկավարել է Ֆինլանդիայի տարբեր պետական մարմիններ։ Եղել է խորհրդարանի անդամ (1863 թվական), որտեղ մեծ ժողովրդականություն չի վայելել մամուլի գրաքննությանը հավատարիմ լինելու պատճառով։ Եղել է նաև արտադրության վերահսկողության անդամ (1885 թվականից), Արդյունաբերության վերահսկման կոմիտեի անդամ (1885 թվականից), գլխավորել է արդյունաբերության և առևտրի կոմիտեն (1890 թվականից)։

Ընտրվել է որպես գերմանական «Լեոպոլդինա» բնախույզների ակադեմիայի անդամ։

1863 թվականին օծվել է որպես ազնվական։ Ստացել է պետական լիիրավ խորհրդականի կոչում (1869 թվական)։

Եղբայրը` Նիլս Լյուդվիգ Արպպեն (1803-1861 թվական), եղել է արդյունաբերող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 LIBRIS — 2013.

Գրականություն խմբագրել

  • «Ադոլֆ Արպպե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Э. Н. Берендтс Императорский Александровский университет в Финляндии: Очерк его организации и значения в общественной жизни Финляндии. — С.-Петербургъ, 1902. — 263 с.