Ադմիր Մեհմեդի (գերմ.՝ և ալբ․՝ Admir Mehmedi, մարտի 16, 1991(1991-03-16)[1], Գոստիվար, Հյուսիսային Մակեդոնիա), շվեյցարացի և մակեդոնացի ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։

Ադմիր Մեհմեդի
իտալ.՝ Admir Mehmedi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա, Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր Գոստիվար, Հարավսլավիա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր 04
Համար 14
Պատանեկան կարիերա
1999—2000 Շվեյցարիա Բելլինցոնա
2000—2006 Շվեյցարիա Վինտերուր
2006—2008 Շվեյցարիա Ցյուրիխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2011 Շվեյցարիա Ցյուրիխ 83 (19)
2012—2014 Ուկրաինա Դինամո (Կիև) 25 (1)
2013—2014  Գերմանիա Ֆրայբուրգ 32 (12)
2014—2015 Գերմանիա Ֆրայբուրգ 28 (4)
2015—ներկա Գերմանիա Բայեր 04 28 (2)
Ազգային հավաքական
2006 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-16) 3 (3)
2008—2010 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-17) 16 (5)
2008—2010 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-19) 26 (11)
2011 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-21) 9 (6)
2011—ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 43 (4)
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (օլիմպ.) 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 14, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 11, 2016

Կենսագրություն խմբագրել

Ադմիրը ծնվել է ալբանացիների մուսուլմանական ընտանիքում։ Նրա ընտանիքը արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ նա սկսել է զբաղվել ֆուտբոլով՝ սկզբում խաղալով «Բելլինցոնա» ակումբի պատանեկան հավաքականում, հետո՝ «Վինտերուրի»։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ցյուրիխ» խմբագրել

2006 թվականին Ադմիրը տեղափոխվել է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականին, նվաճելով մարզչի վստահությունը, հայտնվել է հիմնական կազմում։ Մասնագիտական մակարդակի իր առաջին մրցաշրջանում Մեհմեդին բոլոր մրցաշարերում ակումբի կազմում խաղացել է 15 խաղ[2]՝ խփելով 2 գոլ։ 2008-2009 մրցաշրջանում «Ցյուրիխի» կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 2009-2010 մրցաշրջանում Մեհմեդին ակումբի կազմում խաղացել է 26 խաղ, որոնց ընթացքում 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։ 2010-2011 մրցաշրջանը ֆուտբոլիստի համար լավագույնն էր «Ցյուրիխում»։ Առաջնությունում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է 10 գոլ։ Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում խաղացել է 4 խաղ՝ խփելով 3 գոլ։ 2011-2012 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմում խաղացել է 21 խաղ և խփել 7 գոլ։

«Դինամո» (Կիև) խմբագրել

2012 թվականի հունվարի 6-ին Ադմիրը Կիևի «Դինամոյի» հետ կնքել է պայմանագիր, որն ավարտվեց 2016 թվականի հունիսի 30-ին[3][4]։

«Դինամոյի» կազմում դեբյուտել է մարտի 4-ին, ուկրաինական Պրեմիեր Լիգայում, Կիևի «Արսենալի» դեմ խաղում։ Նա խաղադաշտ է մտել հիմնական կազմում, բայց 76-րդ րոպեին նրան փոխարինել է Դուդուն[5]։ Մարտի 11-ին, «Կրիվբաս» ակումբի դեմ խաղում Ադմիրը ակումբի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում խփեց իր միակ գոլը։ Դա տեղի ունեցավ խաղի լրացուցիչ 4-րդ րոպեին՝ Անդրեյ Յարմոլենկոյի փոխանցումից հետո[6].

«Ֆրայբուրգ» խմբագրել

2013 թվականի հուլիս 9-ին Մեհմեդին 1 տարով վարձակալության հանձնվեց «Ֆրայբուրգ» ակումբին[7], որ իր կազմում նա խաղացած 32 խաղերում խփեց 12 գոլ։

2014 թվականի մայիսի 26-ին «Ֆրայբուրգը» «Դինամոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքները[8]։

«Բայեր 04» խմբագրել

2015 թվականի հունիսի 11-ին Մեհմեդին տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով քառամյա պայմանագիր[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2011-ի արծաթե մեդալկիր։ 2011 թվականի մայիսին հրավիրվել է Շվեյցարիայի հավաքական։ Նույն թվականի հունիսի 4-ին Եվրո 2012-ի որակավորման փուլի Անգլիայի դեմ խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում։ Ադմիրը 74-րդ րոպեին հարձակվող Էրեն Դերդիյոկի փոխարեն մտել է խաղադաշտ[10]։

2012 թվականի մայիսի 26-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում (5:3) Ադմիրը հավաքականում խփեց իր առաջին գոլը։ Նա մրցակցի դարպասը գրավեց 77-րդ րոպեին[11].

Օլիմպիական խաղեր 2012 խմբագրել

Մեհմեդին հավաքականի կազմում ընդգրկված է եղել Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղեր 2012-ին։ Առաջին խաղում, Գաբոնի հավաքականի դարպասին Ադմիրը իրացրել է 11-մետրանոց, ինչի շնորհիվ իր թիմը խաղացել է ոչ ոքի[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Շվեյցարիայի չեմպիոն (1)՝ 2008-2009
  • Շվեյցարիայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2010-2011
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալկիր (1)՝ 2011-2012
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալկիր (1)՝ 2012-2013

Խաղաոճ խմբագրել

Մեհմեդիի խաղընկեր Ալեքսանդր Ալիևի կարծիքը նրա մասին. «<…> նա ունի պայծառ գլուխ, <…> կարողանում է խաղալ ֆուտբոլ։ Լավ է, կարող է նաև խլելու ժամանակ գործել»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Շվեյցարիայի առաջնություն, Շվեյցարիայի գավաթ, ՈՒԵՖԱ Գավաթ
  3. Нападающий «Цюриха» перешёл в киевское «Динамо»
  4. Адмир Мехмеди — игрок «Динамо»!
  5. Динамо Киев — Арсенал Киев — 1:0
  6. Кривбасс — Динамо Киев — 0:3
  7. Admir Mehmedi wohl zum SC Freiburg
  8. «Admir Mehmedi bleibt beim Sport-Club». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Bayer 04 verpflichtet Schweizer Admir Mehmedi
  10. Англия — Швейцария — 2:2
  11. Швейцария — Германия
  12. Габон — Швейцария
  13. Александр Алиев: "Получится вернуться в Лигу Европы - буду очень рад"

Արտաքին հղումներ խմբագրել