Ադիս Աբեբայի համալսարան

Ադիս Աբեբայի համալսարան (ամհարերեն՝ አዲስ አበባ ዩኒቨርሲቲ), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Եթովպիայում։

Ադիս Աբեբայի համալսարան
Տեսակհամալսարան
ԿարգախոսSeek Wisdom, Elevate Your Intellect and Serve Humanity[1]
Հիմնադրված էմարտի 20, 1950[2]
ՀիմնադրիրLucien Matte?
Անվանված էՀայլե Սելասիե
ԱնդամակցությունAssociation of African Universities?[3], Consortium of Ethiopian Academic and Research Libraries?[4][5] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[6]
Երկիր Եթովպիա[1]
ՏեղագրությունԱդիս Աբեբա
Կայքaau.edu.et
Ադիս Աբեբայի համալսարան (Եթովպիա)##
Ադիս Աբեբայի համալսարան (Եթովպիա)
Ադիս Աբեբայի համալսարան, Եթովպիա
 Addis Ababa University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1950 թվականին Հայլե Սելասիե I կայսեր որոշմամբ՝ կանադական ճիզվիտ Լյուսիեն Մատտեի աջակցությամբ՝ որպես Ադիս Աբեբայի երկամյա համալսարանական քոլեջ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում քոլեջը սերտորեն կապված էր Լոնդոնի համալսարանի հետ։ 1960-ական թվականների սկզբին գրող Ռիչարդ Քամինգսը աշխատել է իրավունքի ֆակուլտետում։ 1962 թվականին համալսարանը վերանվանվել է Հայլե Սելասիեի անվան համալսարան։

Ռազմավարչական ժամանակավոր խորհուրդը 1975 թվականի մարտի 4-ին՝ հաղթանակից հետո, ժամանակավորապես փակել է համալսարանը և 50 հազար ուսանողի ուղարկել գյուղեր՝ նոր վարչակարգին աջակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր համալսարանը կրում է ներկայիս անվանումը։

1979 թվականին համալսարանում բացվել է մագիստրատուրայի առաջին հավաքագրումը։ 1987 թվականին բացվել են փիլիսոփայության դոկտորի պատրաստման ծրագրերը։

2002 թվականի դեկտեմբերին համալսարանի երեք առաջատար ղեկավարները հրաժարական են տվել՝ ի նշան համալսարանի ներքին գործերին կառավարական միջամտության ուժեղացման անհամաձայնության։ Պաշտոնյաները փորձել են ստիպել համալսարանին փոխել ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը, որը համապատասխանում է իշխող կուսակցության կողմից հաստատված ինքնաքննադատության համակարգին[7]։

2009-2010 ուսումնական տարում համալսարանում եղել է 20 701 դիմորդ, 7127 շրջանավարտ և 14 669 հետբուհական ուսանող, ինչը ընդհանուր առմամբ կազմել է 42 497 մարդ[8]։

Կամպուսներ և ծրագրեր խմբագրել

Ադիս Աբեբայի համալսարանն ունի 13 մասնաճյուղ։ Նրանցից 12-ը գտնվում են Ադիս Աբեբայում, իսկ մեկը՝ Դեբրե Զեյթում։ Այն նաև ունի մասնաճյուղերի ցանց Եթովպիայի քաղաքներում։ Կառավարությունն իրականացնում է նպատակային հավաքագրում միջնակարգ դպրոցների շրջանավարտներից։

Համալսարանի կազմի մեջ մտնում է Եթովպիայի հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Ռիչարդ Պակխերսթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/7247.htm
  2. AAU at a glance
  3. https://www.aau.org/subs/membership/
  4. https://web.archive.org/web/20231222103848/https://www.eifl.net/sites/default/files/resources/CountryMemebers/list_of_member_of_cearl.pdf
  5. https://www.eifl.net/country/ethiopia
  6. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  7. "Ethiopia: Country Reports on Human Rights Practices: 2002 report" // Bureau of Democracy, Human Rights, and Labor, US State Department.
  8. «Students enrollment». Addis Ababa University. 2011 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 14-02-2014-ին.

Գրականություն խմբագրել

  • Teshome G. Wagaw. The Development of Higher Education and Social Change, an Ethiopian Experience. East Lansing, Michigan. Michigan State University Press. 1990.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիս Աբեբայի համալսարան» հոդվածին։