Ադիանտում Վեներայի վարս

բույսերի տեսակ
Ադիանտում Վեներայի վարս
Ադիանտում Վեներայի վարս
Ադիանտում Վեներայի վարս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Pteridineae
Ընտանիք Պտերազգիներ (Pteridaceae)
Ենթաընտանիք Vittarioideae
Ցեղ Դիվաձար (Adiantum)
Տեսակ Ադիանտում Վեներայի վարս (A. capillus-veneris)
Միջազգային անվանում
Adiantum capillus-veneris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ադիանտում Վեներայի վարս (լատին․՝ Adianthum capillus-veneris), ադիանտազգիների ընտանիքին պատկանող բույս։

Նկարագրություն խմբագրել

Կոճղարմատավոր, բազմամյա, գեղազարդային բույս է, որն ունի 35 սմ բարձրություն։ Վայրի թիթեղը լայն երկարավուն է՝ 2-3 անգամ փետրաձև բաժանված, իսկ վերջին կարգի սեգմենտները գտնվում են կոթունիկների վրա[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելանոց, Ուրծի լեռնաշղթա), Դարեղեգիսի (Արփա և Դարբ գետերի միախառման մասը) և Զանգեզուրի (Տաթև վանքի շրջակայքում) ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում` ծովի մակերևույթից 700-2200 մ բարձրությունների վրա` խոնավ ժայռերի ճեղքերում և ջրվեժների մոտ[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերևույթը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.