Ադենովիրուսներ
Ադենովիրուսներ
Ադենովիրուսի մանրադիտակային պատկերը
Գիտական դասակարգում
Թագավորություն Վիրուսներ
Խումբ dsDNA
Ընտանիք Ադենովիրուսներ
Լատիներեն անվանում
Adenoviridae
Կարգեր
  • (Atadenovirus),
  • (Aviadenovirus),
  • (Ichtadenovirus),
  • (Mastadenovirus),
  • (Siadenovirus)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 10239

Ադենովիրուսներ (լատին․՝ Adenoviridae), ԴՆԹ պարունակող վիրուսների ընտանիք, որոնք զուրկ են լիպոսպիտակուցային պատյանից։ Ադենովիրուսներն ունեն 70-90 նմ երկարությամբ տրամագիծ, պարունակում են մեկ միավոր երկշղթա ԴՆԹ՝ 20—29•106 Դալտոն մոլեկուլային զանգվածով։ Առավել հայտնի են այն ադենովիրուսները, որոնք առաջացնում են սուր շնչառական հիվանդություններ։ Ադենովիրուսների տեսակների վրա առաջին անգամ հայտնաբերվել են այլօրինակ սպլայսինգներ։ Առաջին անգամ հայտաբերվել և առանձնացվել է նշիկներից 1953 թվականին, որից էլ գալիս է անվանումը (նշիկներ՝ ադենոիդներ)[1]։

Մարդու ախտաբանական պատմության մեջ 50 հայտնի սեռատեսակներից առավել հայտնի են ադենովիրուսների 3, 4, 7, 8, 14 և 21 սեռատեսակները։ Դրանք առավել կայուն են արտաքին միջավայրում, ապաակտիվանում են միայն մինչև 56 °С այրման և քլորի ու ֆենոլի լուծույթով մշակման դեպքերում։ Ադենովիրուսները արագ բազմանում են կենդանիների և մարդկանց հյուսվածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rowe WP, Huebner RJ, Gilmore LK, Parrott RH, Ward TG (December 1953). «Isolation of a cytopathogenic agent from human adenoids undergoing spontaneous degeneration in tissue culture». Proc. Soc. Exp. Biol. Med. 84 (3): 570–573. doi:10.3181/00379727-84-20714. PMID 13134217.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)