Ադելաիդա Քեյն (անգլ.՝ Adelaide Kane, օգոստոսի 9, 1990(1990-08-09)[1], Claremont), ավստրալիացի դերասանուհի, առավել հայտնի «Պատանի գայլը» և «Թագավորություն» հեռուստասերիալներից։

Ադելաիդա Քեյն
Ծնվել էօգոստոսի 9, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԱվստրալիա Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ԿրթությունSt Hilda's Anglican School for Girls?
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
ԱզգությունԱվստրալիա Ավստրալիացի
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2007-այժմ
Համատեղ ապրող(ներ)Sean Teale?
IMDbID nm2560043

Կենսագրություն խմբագրել

Ադելաիդա Քեյնը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 9-ին Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Սովորել է անգլիական «Սուրբ Հիլդա» դպրոցում։

6 տարեկանից սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով և 2006 թվականին տեղափոխվելով Մելբուրն՝ սկսել է նկարահանվել «Հարևաններ» սերիալում, 2006 թվականին նաև հաղթել է «Դոլլի» ամսագրի մրցույթում։

Ադելաիդան ունի փոքր եղբայր։ Այժմ բնակվում է Լոս Անջելեսում (ԱՄՆ Կալիֆոռնիա)

Կարիերա խմբագրել

Ադելաիդան դերասանուհու կարիերան սկսել է նկարահանվելով «Հարևաններ» սերիալում՝ մարմանավորելով Լոլլի Ալլենի կերպարը։ 2006 թվականին նա լքել է նախագիծը։ Սկսած 2009 թվականի դեկտեմբերից նկարահանվել է «Հզոր ռենջերներ RPM»:

2010 թվականի ապրիլից նկարահանվել է NBC ալիքի «Լեռան գաղտնիքը» ֆիլմում։ 2010 թվականին նաև նկարահանվել է «Նազան և դաժան» սերիալում՝ Չարլի դերում։

2012 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քեյնը խաղալու է Դերեքի քրոջ՝ Կորա Հեյլի դերը «Պատանի գայլը» երիտասարդական սերիալի 3-րդ սեզոնում։

2013 թվականին խաղացել է Զոի Սենդինի դերը «Դատաստանի օրը» ֆիլմում, ինչպես նաև մարմնավորել է գլխավոր հերոս Մարիա Ստյուարթին «Թագավորություն» սերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2007 Հարևաններ Neighbours Լոլլի Ալլեն
2009 Հզոր ռենջերներ RPM Power Rangers R.P.M. Թենայա 7
2010 Լեռան գաղտնիքները Secrets of the Mountain Ջոյդ Էն Ջեյմս
2010 Նազան և դաժան Pretty Tough Չարլի
2012 Այծեր Goats Օբրի
2012 Դոնների կիրճ Donner Pass Նիկոլ
2013 Դատաստանի օրը The Purge Զոի Սենդին
2013 Պատանի գայլը Teen Wolf Կորա Հեյլ
2013 - Louder Than Words Ստեֆանի Ֆերերի
2013 - Blood Punch Նեբեկի
2013-2016 Թագավորությունը Reign Մարիա Ստուարթ
2013 - A Letter Home Էլիմի Ֆելդմեն
2014 Սատտանայի ձեռքը The Devil's Hand Ռութ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելաիդա Քեյն» հոդվածին։