Ադավիե Էֆենդիևա

ղրիմցի նկարչուհի, դրվագազարդող

Ադավիե Էֆենդիևա (1879, Եվպատորիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - 1944, Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրիմցի նկարչուհի, դրվագազարդող[1][2]։

Ադավիե Էֆենդիևա
Դիմանկար
Ծնվել է1879
ԾննդավայրԵվպատորիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1944
Մահվան վայրՍամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի և embroiderer
 Adaviye Efendiyeva Վիքիպահեստում
Ադավիե Էֆենդիևայի նկարներից (1920)

Կենսագրություն խմբագրել

Ադավիե Էֆենդիևան ծնվել է 1879 թվականին Ղրիմի Եվպատորիա քաղաքում։ Վաղ տարիներից նրան ասեղնագործություն ու ջուլհակություն է սովորեցրել տատը[2]։ Ասեղնագործության դազգահի (կերգեֆ) առաջ առաջին անգամ նստել է 12 տարեկան հասակում, իսկ չորս տարի անց հայրը նրա համար գնել է ջուլհակի դազգահ (տոկումա տեզյախ, токъума тезьях): Դստերը սովորեցնելու համար նա վարձել է վարպետ ջուլհակի[3]։ 1928 թվականին Ադավիե Էֆենդիևան եղել է Եվպատորիայի թանգարանի ազգային ասեղնագործության խմբակի ղեկավար[1], սովորեցրել է ասեղնագործություն։ 1930 թվականին նա սկսել է աշխատել արտելում, ապա ասեղնագործություն է սովորեցրել «Էսկի Օրնեկ» արտելում[1] («Հին նախշ»)։ Մինչև 1937 թվականը Ադավիե Էֆենդիևան ստեղծել է ավելի քան 500 զարդանկար[2]։ Ադավիե Էֆենդիևան մահացել է 1944 թվականին, երբ ղրիմի թաթարներին բռնի տեղափոխել են Սամարղանդից ոչ հեռու[1][3]։ Հետագայում արդարացվել է[1]։

Արվեստ խմբագրել

1935 թվականից Ադավիե Էֆենդիևան մասնակցել է գեղանկարչական ցուցահանդեսների։ Նրա նկարներն առաջին անգամ ներկայացվել են Մոսկվայում տեղի ունեցած Ղրիմի թաթարների ու կարաիմների ազգային արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսում, ինչպես նաև Կերպարվեստում ինքնագործունեության I համառուսաստանյան ցուցահանդեսում[2]։ Նրա զարդանկարներով իրերը ցուցադրվել են Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Ադավիե Էֆենդիևան հեղինակել է ավելի քան 200 զարդանկարային կոմպոզիցիա[1]։ Նրա ստեղծագործությունների թվում կան սփռոցներ, հարսանեկան սրբիչներ, նախշազարդ գոտիներ[4]։ Ըստ արվեստագետ Իսմետ Զաատովի՝ նրա արվեստին հատուկ են «նկարի հստակությունը, ինքնատիպ կոմպոզիցիան»։ Ադավիե Էֆենդիևան իր աշխատանքների կոմպոզիցիաների մասին ասել է. «Իմ զարդանկարներն իմ մտքերն են»[3]։ Եվպատորիայի «Промшвей» արտելում Ադավիե Էֆենդիևայի աշակերտների թվում են եղել ասեղնագործողներ Ալիևան, Զուլեյխա Բեկիրովան և այլք[5]։ Ադավիե Էֆենդիևայի էսքիզներն ու նկարները պահպանվում են Տավրիդայի կենտրոնական թանգարանում (Սիմֆերոպոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 В. М. Басиров. «ЕФЕНДІ́ЄВА Адавіє» (ուկրաիներեն). Енциклопедія сучасної України.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Катерина Качур. ««Мої орнаменти — мої думки» — Адавіє Ефендієва (Крим)» (ուկրաիներեն). rukotvory.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Заатов И. «НАРОДНОЕ И ДЕКОРАТИВНО-ПРИКЛАДНОЕ ИСКУССТВО КРЫМСКИХ ТАТАР» (PDF).
  4. Деятели крымскотатарской культуры (1921-1944 гг.) : Биобиблиографический словарь // Українська біографістика. - 1999. - Вип. 2.
  5. «Адавие Эфендиева». medeniye.org. 2 апреля 2009.

Գրականություն խմբագրել

  • Исмет Заатов. Крымскотатарское декоративно-прикладное и изобразительное искусство. — Симферополь : ТАРПАН, 2003. — 336 с.
  • П. Я. Чепурина. Орнаментальное шитьё Крыма. — Москва; Ленинград : Всесоюзное кооперативное объединенное издательство, 1938. — 63 с.
  • Творчество крымских вышивальщиц // Красный Крым. - 1936. - 15 нояб.; 1937. - 29 сент.
  • Иоффе М. Вышивальщицы // Красный Крым. - 1940. - 8 марта
  • П. Чепурина. Творцы орнамента // Красный Крым. — 1940. — 14 марта.
  • Крымскотатарские художники : биобиблиограф. словарь / сост. Э. Я. Черкезова. — Симферополь : Доля, 1999
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադավիե Էֆենդիևա» հոդվածին։