Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ադամ Խաչատուրի Սահակյան (օգոստոսի 19, 1996(1996-08-19), Երևան, Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02)[1], Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ[2]։

Ադամ Խաչատուրի Սահակյան
օգոստոսի 19, 1996(1996-08-19) - ապրիլի 2, 2016(2016-04-02)[1] (19 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահվան վայրԼեռնային Ղարաբաղ, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2015 - 2016
ԿոչումՀՀ ԶՈՒ սերժանտ ՀՀ ԶՈՒ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
ՊարգևներՀՀ «Արիության» մեդալ «Արիության» մեդալ
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։

2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին[3]։

2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով։

Զինվորական ծառայություն խմբագրել

Ադամ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում[4]։

Քառօրյա պատերազմ խմբագրել

 
Ադամ Սահակյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։ 00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջրականի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին[5]։

Հուղարկավորություն խմբագրել

Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում[6]։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում[7]։

Պարգևներ և հիշատակում խմբագրել

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի «Արիության» պետական մեդալով[8]։

Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է Ադամ Սահակյանի անունը[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://defenders.am/single.php?id=16
  2. «Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի». operativ.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  3. Ոչ ոք չի մոռացվել,ոչինչ չի մոռացվել. Հերոս Ադամ Սահակյան
  4. «Նվիրյալները». www.1tv.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  5. Design, Sargssyan Studio - Web & Graphic. «Ցավում ենք և հպարտանում. Ադամ Սահակյան (լուսանկար)». lurer.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. One, Studio. «Սերժանտ Ադամ Սահակյանը 20 տարեկան էր. լուսանկար». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Ընկերներին ասել է՝ փախեք, ես դրանց կպահեմ, ու Ադամին գտել են սպանված. «Լույսի շող» Ադամի հոգեհանգիստը. (Տեսանյութ, ֆոտոշարք)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. ««Ադամ Սահակյան, ներկա». թիվ 114 դպրոցում բացվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Ադամ Սահակյան, ներկա». բացվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ