Ադամ Ուոլշի սպանության գործ

Ադամ Ջոն Ուոլշ (ռուս.՝ Адам Джон Уолш, նոյեմբերի 14, 1974(1974-11-14), Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ - հուլիսի 27, 1981(1981-07-27), Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տղա, որը 1981 թվականի հուլիսի 27-ին առևանգվել էր Ֆլորիդա նահանգի Հոլիվուդի առևտրի կենտրոնի «Sears» հանրախանութից։ Նրա կտրված գլուխը հայտնաբերվել է երկու շաբաթ անց։ Ադամի մահը պետական մակարդակով ռեզոնանս է առաջացրել։ Տղայի հայրը՝ Ջոն Ուոլշը, դարձել է բռնի հանցագործությունների զոհերի պաշտպան և հիմնել «America’s Most Wanted» ծրագիրը[1]։ 2008 թվականին գործը փակվել է. մարդասպան է ճանաչվել Օթիս Թուլը։

Սպանության հետաքննություն և հետևանքներ խմբագրել

Դատական բժիշկները պարզել են, որ Ադամի մահվան պատճառը խեղդումն է եղել, և որ տղայի գլուխը կտրվել է դիակի ճանաչումը դժվարացնելու նպատակով[2]։

Որոշ ժամանակ Ադամ Ուոլշի սպանության մեջ կասկածվողը Ջեֆրի Դամերն էր։ Դամերը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները[3]։ Նա կասկածներին պատասխանել է հետևյալ կերպ․

  Ես խոստովանեցի ամեն ինչում։ Վիսկոնսինի բոլոր 16 սպանություններում և Օհայոյում։ Ես միանգամայն անկեղծ էի և կխոստովանեի այլ սպանություններում, եթե կատարեի դրանք։ Ես դրանք չեմ կատարել։ Հուսով եմ, որ դա կստիպի լռեցնել լուրերը… Ես պատմել ձեզ ամեն ինչ․ ինչպես եմ սպանել նրանց, ինչպես եմ պատրաստել նրանց, ում ես կերել եմ։ Դե, ինչու՞ էլ ես թաքցնեմ մյուս սպանությունները[4]։  

Օթիս Թուլը խոստովանել է Ադամի սպանությունը, բայց երբեք չի դատապարտվել այդ հանցագործության համար ապացույցների բացակայության պատճառով (ավելի ուշ նա հրաժարվել է իր ցուցմունքներից)։ Թուլը մահացել է բանտում 1996 թվականի սեպտեմբերի 15-ին՝ լյարդային անբավարարությունից։ Թեև ոչ մի նոր ապացույց չի եղել, 2008 թվականի դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարել է, որ Ուոլշի գործը փակվել է, քանի որ նրանք համոզված են, որ Թուլը մարդասպան է եղել[5]։ Ջուլի Լիթքոթ-Հեյմսը գրում է իր «Ազատ արձակեք նրանց։ Ինչպես պատրաստել երեխաներին չափահաս կյանքին» գրքում․

  Ադամի հայրը՝ Ջոն Ուոլշը, այս ամենի վրա կանգ չի առել. նա Կոնգրեսում լոբբինգ է արել 1984 թվականին կորած և շահագործվող երեխաների գործերի ազգային կենտրոնի ստեղծումը և ստեղծել է «America’s Most Wanted» հեռուստահաղորդումը, որը Fox հեռուստաալիքով հեռարձակվել է 1988 թվականից ի վեր։ Այսպես է ծնվել մեր անսխալական վախը անծանոթների հանդեպ։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Americas Most Wanted – About John Walsh». Americas Most Wanted. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Almanzar, Yolanne. «Police Expected to Close Adam Walsh Case».
  3. Дамер, Джеффри (Dahmer, Jeffrey)
  4. «Did Dahmer Have One More Victim?». The Milwaukee Channel. 2007 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
  5. 27 Years Later, Case Is Closed in Slaying of Abducted Child

Արտաքին հղումներ խմբագրել